Հա

Ազգային

09/08/2018 - 08:05

Նոր Զելանդիայի Հայ Դատի յանձնախմբի կոչը երկրի վարչապետին

Նոր Զելանդիայի Հայ Դատի յանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում կառավարութեան դիրքորոշումը, ինչպէս նաեւ խուսափել աւելի վաղ արտայայտած կարծիքից առ այն, որ Հայոց Ցեղասպանութեան հարցը պէտք է լուծւի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այդ մասին յայտնում է յանձնախմբի կայքը:

«alikonline.ir» - Նոր Զելանդիայի Հայ Դատի յանձնախումբը (ANC-NZ) կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում կառավարութեան դիրքորոշումը, ինչպէս նաեւ խուսափել աւելի վաղ արտայայտած կարծիքից առ այն, որ Հայոց Ցեղասպանութեան հարցը պէտք է լուծւի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այդ մասին յայտնում է յանձնախմբի կայքը:

«Նոր Զելանդիայի հայերը մտահոգւած են Հայոց Ցեղասպանութեան հարցով կառավարութեան դիրքորոշմամբ: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ Նոր Զելանդիան չպէտք է 1915 թւականի դէպքերն անւանի «Ցեղասպանութիւն», եւ պէտք է այդ հարցը թողնի երկու կողմերի դիտարկմանը: Այդ դիրքորոշումը միայն նպաստում է թուրքական բռնապետութեան քաղաքականութեանը»,- ասւած է հաղորդագրութիւնում:

Նշւում է նաեւ, որ Նոր Զելանդիայի հայերը կը շարունակեն զբաղւել երկրի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման լոբբինգով եւ ջանքեր գործադրել՝ 1915 թւականի դէպքերի մասին հասարակութեան եւ երկրի կառավարութեան իրազեկութիւնը բարձրացնելու նպատակով:

Վելինգթոնում մամուլի ասուլիսի ժամանակ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը յայտարարել էր, որ երկիրը միշտ ճանաչել է 1915 թւականի ողբերգական դէպքերը, սակայն անհրաժեշտ է խուսափել այդ իրադարձութիւնների մասին կոնկրետ տերմինաբանութեան («Ցեղասպանութիւն» բառը) օգտագործումից եւ այդ հարցը թողնել կոնֆլիկտի անմիջական կողմերի դիտարկմանը:

Աւելի վաղ հաղորդւել է, որ Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցութիւնը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը: Նախաձեռնութեան հեղինակներից մէկը Նոր Զելանդիայի խորհրդարանի «Կանաչների» կուսակցութիւնից պատգամաւոր Հարետ Հիւգն է: Նա նշել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել Ցեղասպանութեան ճանաչման մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։