Հա

Ազգային

09/08/2018

ՀՅԴ-ն հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազութիւն

Ինչպէս արդէն տեղեկացրել էինք, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգւած լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցութեան անդամ Զոյա Թադէոսեանի յուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արւած հակասահմանադրական արտայայտութիւնների առիթով իսկոյն հրաւիրել էր խորհդակցութիւն եւ քննարկումների արդիւնքում եկել այն համոզման, որ Զ. Թադէոսեանի յայտարարութիւնները ըստ ԱՀ գործող օրէնսդրութեան՝ քրէօրէն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնւել Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը:

«alikonline.ir» - Ինչպէս արդէն տեղեկացրել էինք, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մտահոգւած լինելով Հայ Ազգային կոնգրես կուսակցութեան անդամ Զոյա Թադէոսեանի յուլիսի 31-ին «Հայելի» ակումբում արւած հակասահմանադրական արտայայտութիւնների առիթով իսկոյն հրաւիրել էր խորհդակցութիւն եւ քննարկումների արդիւնքում եկել այն համոզման, որ Զ. Թադէոսեանի յայտարարութիւնները ըստ ԱՀ գործող օրէնսդրութեան՝ քրէօրէն պատժելի արարք է, քանի որ դրանով հարցականի տակ է առնւել Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրաւական գործընթաց է սկսել:

«Ապառաժ»-ի հետ զրոյցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը հաղորդել է, որ երէկ՝ օգոստոսի 8-ին Կենտրոնական Կոմիտէն առերեւոյթ կատարւած յանցագործութեան փաստի վերաբերեալ հաղորդում է ներկայացրել ԱՀ դատախազութիւն: Հաղորդման պատճենը ներկայացվել է նաեւ ԱՀ նախագահին:

Այն հարցին, թէ արդեօք Զոյա Թադէոսեանի ներողութիւնը չի՞ բաւարարում ՀՅԴ-ին, Դաւիթ Իշխանեանը պատասխանել է. «Պէտք է նկատի ունենալ, որ Զոյեա Թադէոսեանը չի վարկաբեկել որեւէ անհատի: Այդ պարագայում ներողութիւնը, ափսոսանքը կարող էր նշանակութիւն ունենալ: Տւեալ անձնաւորութիւնն այս պարագային շատ աւելի բարձր արժէքներ է ոտնահարել, որը պահանջում է պետական մակարդակով իրաւական գնահատական,- նշել է Դ.Իշխանեանը եւ շեշտել,- համոզւած ենք, որ իրաւական ճիշտ գնահատականը նախադէպ կը դառնայ բացառելու այլ անձանց կամ կազմակերպութիւնների կողմից նմանօրինակ արարքների կատարումը կանխելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։