Հա

Ազգային

12/08/2018 - 13:40

Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութիւնն այցելել է Լիբանանում ԵՄ դեսպանատուն

Լիբանանի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութիւնը հանդիպում է ունեցել Լիբանանում Եւրոպական Միութեան դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Թու Քրիսթոֆեր Վեսթհոֆի հետ: 

«alikonline.ir» - Լիբանանի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութիւնը հանդիպում է ունեցել Լիբանանում Եւրոպական Միութեան դեսպանի քաղաքական հարցերով խորհրդական Թու Քրիսթոֆեր Վեսթհոֆի հետ: 

«Արմէնպրես»-ին այս մասին տեղեկացրել են Լիբանանի Հայ Դատի յանձնախմբից: Լիբանանի ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութեան կազմում են եղել Վահրամ Էմմիեանը, Սերուժ Աբիկեանը եւ Գրիգոր Հաշէոլեանը:

Նրանք ԵՄ դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականին ներկայացրել են արցախա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատւածում տիրող իրավիճակը՝ մտահոգութիւն յայտնելով ադրբեջանական ուժերի կուտակումների մասին:

Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութեան անդամներն ընդգծել են, որ ուժերի կուտակումներն ու Ադրբեջանում տեղի ունեցող ներքին զարգացումները ստեղծել են մտահոգիչ մթնոլորտ, որտեղ լրջօրէն վտանգւած է Հելսինկեան եզրափակիչ հռչակագրի՝ ուժ չկիրառելու մասին սկզբունքը:

Նրանք նաեւ շեշտել են հակամարտութեան խաղաղ կարգաւորման եւ ուժի կիրառման բացառման կարեւորութիւնը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում կայացած համաձայնութիւնների հիման վրայ, որոնք ադրբեջանական կողմը մինչեւ հիմա մերժում է:

Լիբանանում Եւրոպական Միութեան դեսպանի քաղաքական հարցերով խորհրդականը նշել է, որ բարձրացրւած հարցերի վերաբերեալ զեկոյց կպատրաստի եւ կը փոխանցի Բրիւսէլ, ինչպէս նաեւ Լիբանանում ԵՄ դեսպան Քրիսթինա Լասընին կը ներկայացնի հանդիպման մանրամասները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։