Հա

Ազգային

18/08/2018

Սենատոր Էրիկ Աբեցը Աւստրալիային Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու կոչ է արել

Աւստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելոյթում յոյս է յայտնել, որ Աւստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգութիւնը ճանաչելու եւ հատուցելու նւիրական գործին:

«alikonline.ir» - Աւստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում իր ելոյթում յոյս է յայտնել, որ Աւստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգութիւնը ճանաչելու եւ հատուցելու նւիրական գործին:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբից, Էրիկ Աբեցը նշել է, որ Աւստրալիան դեռեւս պէտք է ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը:

«Ձերբակալութիւններ, բանտարկութիւններ, բռնաբարութիւններ, մահւան երթեր, երեխաների հպատակեցում եւ էլի շատ բաներ են տեղի ունեցել Հայոց Ցեղասպանութեան ընթացքում: Այս փաստագրւած վայրագութիւնները չափազանց երկար են անուշադրութեան մատնւել»,- նշել է սենատորը:

Սենատորը ասել է, որ ականատեսի տւեալներ կան՝ հէնց աւստրալացի ծառայողների, ինչպէս նաեւ ռազմական թղթակիցների, ովքեր աւելի քան 100 տարի առաջ այնտեղ էին:

«Ես վստահ եմ, որ արդարութիւնը կը յաղթանակի, եւ որ, ի վերջոյ, հայերի համար արդարութիւն կը հաստատւի: Բայց ես նաեւ գիտեմ, որ ուշացած արդարութիւնը հաւասարազօր է արդարութեան մերժման: 103 տարւայ ուշացումը, հերքումը եւ կեղծ արդարացումները պէտք է վերացւեն՝ յօգուտ ընդունման, ճանաչման եւ ներման: Յոյս ունեմ, որ Աւստրալիան այս արդար գործի առաջամարտիկներից կը լինի, որով կը ճանաչւի եւ կը փոխհատուցւի աշխարհի հայերի վիշտը, ինչպէս մեր նախնիներն են արել՝ 100 տարի առաջ ուտելիք եւ օթեւան տրամադրելով»,- ասել է նա:

Աւստրալիայում Հայ Դատի գրասենեակի գործադիր տնօրէն Հայկ Կայսերեանը շնորհակալութիւն է յայտնել սենատոր Աբեցին բարոյական դիրքորոշման եւ արդար քայլի համար՝ անհամբեր սպասելով այն օրւան, երբ Աւստրալիան կը միանայ մարդասիրական այդ գործին եւ կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։