Հա

Ազգային

18/08/2018

Արսէն Համբարձումեան. «Երեւանի աւագանու ընտրութիւններին ՀՅԴ-ն կին թեկնածու չի ունենայ»

ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թէ ով կը գլխաւորի Երեւանի աւագանու ընտրութիւններին կուսակցութեան ցուցակը, սակայն կին թեկնածու չենք ունենայ: «news.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսէն Համբարձումեանը:

«alikonline.ir» - ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թէ ով կը գլխաւորի Երեւանի աւագանու ընտրութիւններին կուսակցութեան ցուցակը, սակայն կին թեկնածու չենք ունենայ: «news.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսէն Համբարձումեանը:

«Ունենք 3 հնարաւոր թեկնածու, դեռ քննարկում ենք, թէ նրանցից ով կը գլխաւորի ցուցակը: 3 թեկնածուների պարագայում դեռ վերջնական որոշում չունենք, քանի որ կան հանգամանքներ, որոնք յաւելեալ քննարկման ենթակայ են: Միայն կարող եմ ասել, որ այդ թեկնածուների մէջ կին թեկնածու չի քննարկւում»,- ասաց Արսէն Համբարձումեանը:

Հարցին, թէ արդեօք շատ կարճ չէ նախընտրական քարոզարշաւի ժամկէտը եւ կը հասցնեն տեղ հասցնել իրենց ուղերձները երեւանցիներին, Արսէն Համբարձումեանն ասաց, որ իրենց թեկնածուն հանրային ճանաչման իմաստով խնդիր չունի, եւ իրենք նոյնիսկ այդ կարճ ժամանակահատւածում կարող են իրենց թեկնածուին ներկայացնել պատշաճ կարգով:

ԳՄ անդամը վստահեցրեց, որ իրենք բաւականին լաւ շանսեր ունեն Երեւանի աւագանու ընտրութիւններին:

Նշենք, որ աւագանու լիազօրութիւնները Կառավարութիւնը կրճատել է օգոստոսի 16-ին: ԿԸՀ-ն յայտնել է, որ Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Քարոզարշաւի ժամկէտն արտահերթ ընտրութիւնների ժամանակ կրճատւում է. այն կը մեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կաւարտւի սեպտեմբերի 21-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։