Հա

Ազգային

20/08/2018 - 11:50

Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութիւնը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի եւ արտահանման խթանման նախարարի հետ

Կանադայի Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութիւնը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի եւ արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ:

«alikonline.ir» - Կանադայի Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութիւնը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի եւ արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայ Դատի կենտրոնական խորհրդից, Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութեան կազմում եղել են Շահէն Միրաքեանը, Սեւակ Բելեանը եւ Մարիաննա Դաւիթեանը:

Մէկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ Դատի յանձնախմբի պատւիրակութեան անդամները նախարարին ներկայացրել են յանձնախմբի աշխատանքները եւ Կանադայի հայկական համայնքի պատմութիւնը:

Մտքեր են փոխանակւել եւ արդիւնաւէտ քննարկումներ տեղի ունեցել փոքր բիզնեսի եւ արտահանման խթանման ուղղութեամբ Կանադայի կառավարութեան որդեգրած քաղաքականութեան, Կանադայի Հայ Դատի յանձնախմբի առաջիկայ նախաձեռնութիւնների, հայ-կանադական երկկողմ յարաբերութիւնների, Արցախում տիրող իրավիճակի, վերաբերեալ:

Քննարկւել են նաեւ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպէս նաեւ Կանադայի Հայ Դատի յանձնախմբի քաղաքականութեան առաջնահերթութիւնների հետ կապւած հարցեր:

Կողմերը պայմանաւորւել են շարունակել համագործակցութիւնը քննարկւած հարցերի եւ Կանադայում հայկական համայնքի հետ կապւած հարցերի շուրջ:

Յարակից լուրեր

  • ՀՀ-ում ԻԻՀ հիւպատոսն հանդիպեց Արտեօմ Մխոյեանի հետ
    ՀՀ-ում ԻԻՀ հիւպատոսն հանդիպեց Արտեօմ Մխոյեանի հետ

    Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱՆ քրէակատարողական ծառայութեան պետ, արդարադատութեան գնդապետ Արտեօմ Մխոյեանն ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան պատւաւոր հիւպատոս Մոխթար Շահ Հուսէինին:

  • Այցելութիւն Ազգային առաջնորդարան
    Այցելութիւն Ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 16-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան կից աշխատող «Անի» միութեան Վարչութեան անդամներին:

  • Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»
    Արթուր Եղիազարեան. «Վերջիվերջոյ, ո՞ւր ենք գնում որպէս երկիր»

    Փաշինեանը նշել էր, թէ այդ հանդիպումներից յետոյ՝ համարում է, որ կայ նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտութիւն, սակայն այդպէս էլ չհանդիպեց ՀՅԴ լիդերների հետ: Այս մասին մամուլում տեսակէտներ հնչեցին, թէ սփիւռքեան կառոյցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունէութիւնից, վարչապետն էլ նրանց որոշակի ակնարկներ է արել ՀՅԴ ճակատագրի մասին: 

  • Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին
    Միշէլ Աունը ընդունել է Լիբանանի դաշնակցական նախարար Աւետիս Կիտանեանին

    Լիբանանի նախագահ Միշէլ Աունն այսօր ընդունել է երկրում զբօսաշրջութեան նախարար, ՀՅԴ անդամ Աւետիս Կիտսանեանին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։