Հա

Ազգային

26/08/2018

Բեռլին-Բրիւսէլի ինքնուրոյն քայլերը՝ Հարաւային Կովկասում

Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժէ դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելութիւնների շրջանակներում։

Այս դէպքում կարեւոր հանգամանքն այն է, որ Գերմանիայի վարչապետը ԵՄ-ի դէ ֆակտօ ղեկավարն է եւ Հարաւային Կովկասում իր կատարած քայլերն ունեն համաեւորպական տարողունակութիւն։

«Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը յօդւած է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի՝ Հարաւային Կովկաս կատարած այցի կապակցութեամբ:

Յօդւածը ամբողջութեամբ ստորեւ.

«Գերմանիայի վարչապետի այցը Հարաւային Կովկաս արժէ դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելութիւնների շրջանակներում։

Այս դէպքում կարեւոր հանգամանքն այն է, որ Գերմանիայի վարչապետը ԵՄ-ի դէ ֆակտօ ղեկավարն է եւ Հարաւային Կովկասում իր կատարած քայլերն ունեն համաեւորպական տարողունակութիւն։

Վաշինգտոն-Մոսկւա պարանաձգային մրցակցութիւնը վաղուց թափանցել էր տարածշրջան։ Յարաբերութիւնների ելեւէջներին առընթեր կայուն ընթանում էր մրցակցային կամ ազդեցութեան գօտի պահպանել-նւաճելու գործողութիւնները։ Այժմ այդ պարանաձգութեան խաղի ընթացքում յաւելեալ էներգիա ապահովելու փոխկիրառման պահին է, որ Եւրոպայի ղեկավարը ժամանում է Թբիլիսի-Երեւան-Բաքու։

Ժամանման վայրերի յաջորդականութիւնը ունի քաղաքական օրինաչափութիւն։ Յայտնաբար յաջորդականութիւնը ճշտւել է՝ Եւրոպա-տւեալ երկիր համարկման յարաբերութիւնների կարգավիճակային յարաբերութիւնները նկատի ունենալով։ Այսպէս. Թբիլիսի-Բրիւսէլ կնքւել է ընդլայնւած եւ խորը ասոցացման համագործակցութեան համաձայնագիր, Բրիւսէլ-Երեւան կնքւել է յատուկ ձեւաչափի հիման վրայ տնտեսական նւազ բաղադրիչով համագործակցութեան խորը եւ համապարփակ համաձայնագիր, մինչ Բաքւի ուղղութեամբ Բրիւսէլը յայտարարել է, որ բանակցութիւններն աւարտել են, սակայն որեւէ փաստաթուղթ չի ստորագրւել։ Բրիւսէլը ոչ միայն չի ստորագրել, այլ Եւրախորհրդարանը պայմաններ է առաջ քաշել՝ քննադատելով եւրոպական արժէքներին հակադրւող Բաքւի կիրառած յատկապէս ներքին քաղաքականութիւնը։

Տարածաշրջանում Վաշինգտոն-Մոսկւա մրցակցութիւնում ինքնուրոյն դեր վերցնելու միտւած Բեռլինի եւ այս դէպքում նաեւ Բրիւսէլի քայլերի շարժառիթները լուսաւորում է այն, որ Մերկելը Թբիլիսիում ասել է, որ Գերմանիան չի կարող «ոչ» ասել ՌԴ-ին գազի եւ նաւթի մատակարարման հարցում:

Նա խօսել է Ադրբեջանից գազ գնելու հնարաւորութեան մասին` նշելով, որ դա, իհարկէ, հնարաւոր է, սակայն այդ երկրից գազի գնումն աւելի թանկ կը նստի Գերմանիայի վրայ: Ըստ Մերկէլի` ռուսական գազն ամենամատչելին է:

Այստեղ պարզ տեսքով ասւում է, որ Գերմանիան չի ընդառաջի Մոսկւայի պահանջին՝ ռուսական տնտեսութիւնը բոյկոտելու առումով կամ չի միանայ Մոկւայի դէմ Վաշինգտոնի յայտարարած տնտեսական պատերազմին։

Բայց, միաժամանակ հակառակ նրան, որ Թբիլիսիում Մերկէլը չէր օգտագործել ՌԴ-ի կողմից օկուպացւած տարածքներ եզրաբանութիւնը, ինչ ակնկալում էր Վրաստանի պետութիւնը, այնուամենայնիւ, յայտարարել էր, որ 10 տարի առաջ ինքը վճռականօրէն պահանջել էր դուրս բերել ռուսական զօրքը եւ տասը տարի անց եւս կրկին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականութեանը։

Չմիանալով ՌԴ-ի դէմ Վաշինգտոնի յայտարարած տնտեսական բոյկոտին՝ Եւրոպայի ղեկավարը պահանջում է ռուսական զօրքերի դուս բերումը Վրաստանից։

Թւում է, որ այս պահանջը գէթ այս պահի դրութեամբ դեկլարատիւ բնոյթ ունի. տասը տարի առաջ հնչած միեւնոյն պահանջը կրկնւում է։ Մինչդեռ ռուսական գազը տասը տարուց ի վեր շարունակում է հոսել դէպի Եւրոպա. եւ գէթ Թբիլիսիում կատարւած յայտարարութեան հիման վրայ՝ շարունակելու է հոսել։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

«Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։