Հա

Ազգային

29/08/2018 - 08:50

Զերծ մնալ ուրիշին մրոտելու հաշւին քաղաքական դիւիդենտներ ստանալու ակնկալիքից

Նախ այս պահին համոզմունք ունեմ, որ ընտրութիւնները կանցնեն վստահութեան մթնոլորտում եւ ժողովուրդը կը կատարի իր քաղաքացիական պարտքը կամ աւելի ճիշտ է ձեւակերպել, որ կիրացնի իր ընտրական իրաւունքը: Դրա համար կան ե՛ւ պայմաններ, ե՛ւ միջավայր, պատշաճ կազմակերպելու համար:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արմէն Գրիգորեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Երեւանի աւագանու ընտրութիւններին ընդառաջ:

Նախ այս պահին համոզմունք ունեմ, որ ընտրութիւնները կանցնեն վստահութեան մթնոլորտում եւ ժողովուրդը կը կատարի իր քաղաքացիական պարտքը կամ աւելի ճիշտ է ձեւակերպել, որ կիրացնի իր ընտրական իրաւունքը: Դրա համար կան ե՛ւ պայմաններ, ե՛ւ միջավայր, պատշաճ կազմակերպելու համար:

Մնում է քաղաքական կուսակցութիւնները կամ կուսակցութիւնների դաշինքները փորձեն հասունութիւն ցուցաբերել եւ նախընտրական քարոզչութեան շրջանում ու դրանից յետոյ, իրենց դրսեւորեն քաղաքական բարձր մակարդակի վրայ գտնւող ուժին յարիր, զերծ լինեն ցեխ նետելու ցածրամակարդակ մօտեցումներից եւ դրա փոխարէն իրենց ժամանակն ու ռեսուրսը օգտագործեն իրենց թեկնածուներին եւ ծրագրերի ներկայացման նպատակով:

Շատ եմ ուզում իսկապէս տեսնել բարձր մակարդակի ընտրութիւններ, որը նոր որակ եւ մշակույթ կը ձեւաւորի մեր հասարակական, քաղաքական կեանքում:

Ժամանակն է որ զերծ լինենք նաեւ ուրիշին մրոտելու հաշւին քաղաքական դիւիդենտներ ստանալու ակնկալիքից»:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։