Հա

Ազգային

29/08/2018 - 12:30

Արմէն Ռուստամեան. «Միքայէլ Մանուկեանը հմուտ ղեկավար է եւ թիմով է աշխատելու»

Միքայէլ Մանուկեանը՝ որպէս հմուտ ղեկավար, իրեն դրսեւորել է լաւագոյնս: Երէկ՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Միքայէլ Մանուկեանը՝ որպէս հմուտ ղեկավար, իրեն դրսեւորել է լաւագոյնս: Երէկ՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Գրում է «yerkir.am»-ը:

«Մեր խորին համոզմամբ՝ այսօր մայրաքաղաքը հէնց հմուտ ղեկավարի կարիք ունի: Նա տիրապետում է քաղաքի իրավիճակին, քաղաքապետն առաջին հերթին հէնց դա պէտք է իմանայ: Պէտք է մայրաքաղաքը ճանաչի իր 10 մատի պէս, թէ որտեղ ինչ խնդիրներ կան եւ գտնի լաւագոյն կադրերը, որոնք այդ գործի ունակներն են»,- ասաց նա:

Ռուստամեանի կարծիքով` այսօր մեր գլխաւոր հարցը դա է: «Ցանկացած իշխանութեան ամենակարեւոր ցուցանիշը այն բանում է, թէ նա ինչպիսի կադրային քաղաքականութիւն է վարում: Պէտք է գտնի լաւագոյն կադրերին, որոնք այդ գործը ամենալաւը կանեն՝ լինի դա աղբահանութեան, տրանսպորտի, թէ մէկ այլ հարց, որ որեւէ երեւանցու մօտ կասկած չառաջանայ, թէ սա ամենալաւ կադրն էր, որ գտնւեց եւ այդ տեղում նշանակւեց: Այդ հարցով ես վստահում եմ Միքայէլ Մանուկեանին»,- ասաց նա:

Ռուստամեանը նաեւ նշեց, որ այն կադրերը, որոնք աշխատել եւ իրենց ճիշտ են դրսեւորել, ինչ է թէ մենք նոր Հայաստանում ենք՝ չպէտք է «դուրս գցւեն»: «Այդպիսի կադրերը պէտք է իրենց տեղում մնան եւ աշխատեն: Թիմ աշխատեցնելու հմտութիւններ պէտք է ունենայ քաղաքապետը եւ այդ առումով Միքայէլ Մանուկեանը, վստահ եմ, որ հէնց դա է անելու, նա թիմով է աշխատելու, ամէն հարց իր լուծողն է ունենալու, եւ այդ մարդը լինելու է լաւագոյնը»,- շեշտեց նա:

Հարցին էլ, թէ ինչպէս է գնահատում ՀՅԴ շանսերը` հաշւի առնելով վարչապետի ֆակտորը եւ նաեւ բազմաթիւ քաղաքական ուժերի մասնակցութեանը հարցը, նա պատասխանեց, որ ընտրութիւնները լաւ առիթ են քաղաքական ուժի համար ասել այն, ինչ մտածում է: «Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանում, իսկապէս, իրավիճակ է փոխւել, ինչն էլ մեր ամենամեծ ձեռքբերումն է: Բոլորն այսօր հաւատում են, որ ընտրութիւններն իրական ընտրութիւններ են լինելու: Ցանկացած քաղաքական ուժ, երբ տեսնում է, որ ընտրութիւններն ընտրութիւն են, չի կարող չմասնակցել: Պարտաւոր է մասնակցել, անգամ եթէ կարող է չյաղթահարել անցողիկի շեմը»,- ասաց նա:

Ռուստամեանը յաւելեց, որ այս ընտրութիւնները կարեւոր եւ նախապատրաստական քայլ են դէպի ԱԺ ընտրութիւններ:

Յարակից լուրեր

  • Բինալի Եըլդըրըմը՝ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու
    Բինալի Եըլդըրըմը՝ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու

    Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ Բինալի Եըլդըրըմը 2019 թւականի ՏԻՄ ընտրութիւններում Ստամբուլի քաղաքապետի թեկնածու կառաջադրւի:

  • Ժողովրդավարական ընտրութիւնների հասնելուն դեռ ճանապարհ կայ
    Ժողովրդավարական ընտրութիւնների հասնելուն դեռ ճանապարհ կայ

    ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի ձեւակերպմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում Դաշնակցութիւնը պարտւեց, որովհետեւ ժողովուրդը գնահատեց անձը, ոչ թէ գաղափարը:

  • Մեղաւորները պէտք է պատասխան տան անկախ իրենց` մինչեւ այս ունեցած կարգավիճակից. Ռուստամեանը` Քոչարեանի կալանաւորման մասին
    Մեղաւորները պէտք է պատասխան տան անկախ իրենց` մինչեւ այս ունեցած կարգավիճակից. Ռուստամեանը` Քոչարեանի կալանաւորման մասին

    Այս ընտրութիւններով պայմանաւորւած չենք ցանկացել քաղաքական յայտարարութիւն կատարւի, մանաւանդ լռութեան օրը, հիմա էլ դեռ ընտրական գործընթացներն են եւ այդ պատճառով է, որ մենք հանգամանալից այդ հարցին չենք անդրադարձել. քւէարկելուց յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանն` անդրադառնալով հարցին` ինչո՞ւ ՀՅԴ-ն յայտարարութիւն չարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման վերաբերեալ ինչպէս առաջին անգամ: 

  • Արմէն Ռուստամեանը քւէարկել է յանուն հողի ու հայի
    Արմէն Ռուստամեանը քւէարկել է յանուն հողի ու հայի

    Ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի այս ընտրութիւններից, յանուն այդ ակնկալիքների արդարացման, յանուն ժողովրդի չհիասթափւելու, երկրի ապագայի եւ յանուն հողի ու հայի է քւէարկել ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանը: 

  • Արմէն Ռուստամեան. «Արցախի հարցը Դաշնակցութեան համար սրբութեան սրբոցն է»
    Արմէն Ռուստամեան. «Արցախի հարցը Դաշնակցութեան համար սրբութեան սրբոցն է»

    ՀՅԴ համապետական ցուցակը գլխաւորող, ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը երէկ՝ դեկտեմբերի 5-ին Հ1 հեռուստաընկերութեան եթերում ՀՀ ԱԺ ընտրութիւններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների ցուցակների առաջին համարները ներկայացնող թեկնածուների միջեւ կայացած հեռուստաբանավէճ ընթացքում նշեց, որ ամիսներ առաջ Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժումը իրապէս նոր փոփոխութիւնների համար դուռ բացեց: Սակայն շարժման արդիւնքը բերեց մարդափոխութեան` պարզապէս Սերժ Սարգսեանին փոխարինեց Նիկոլ Փաշինեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։