Հա

Ազգային

01/09/2018

Միքայէլ Մանուկեան. «Յաղթելու ենք, եւ ոչ ոք դրանում թող չկասկածի»

«yerkir.am»-ը զրուցել է Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանի հետ:

«alikonline.ir» - «yerkir.am»-ը զրուցել է Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանի հետ:

 

Պրն. Մանուկեան, երբ յայտնի դարձաւ, որ Երեւանի աւագանու ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը դուք էք առաջնորդելու, «Ժամանակ» թերթում եւ ապա «1in.am» կայքում նիւթ հրապարկւեց, որն ըստ էութեան, ամբողջովին զրպարտանք էր Ձեր հասցէին: Արդեօ՞ք չէք պատրաստւում դատի տալ թերթին եւ յօդւածի հեղինակին:

- Ես չգիտեմ լրագրողին, չգիտեմ նրա տարիքը: Երեւի շատ երիտասարդ է, տեղեակ չէ այդ տարիների անց ու դարձին, հակադաշնակցական հիստերիային, տեղեակ չէ, թէ ինչ է եղել, եւ միգուցէ ինչ որ մարդկանց պատմելով` գայթակղւել եւ որոշել է «ցնցող» նիւթ հրապարակել: Ինչ վերաբերում է դատի տալուն, միանգամից ասեմ՝ ոչ, չեմ պարտրաստւում, չեմ էլ ուզում մտածել դրա մասին:

 

- Ինչո՞ւ:

- Ես տեսել եմ այդ տարիներին. Թէ ինչպէս են վարւել մամուլի հետ, ինչպէս էին համակարգիչները  երրորդ հարկից ուղղակի շպրտում ներքեւում կանգնած բեռնատարի մէջ, ինչպէս էին փակում լրատւամիջոցներին եւ ինչպէս էին վարւում լրագրողների հետ: Ես այդ ամէնը տեսել եմ, նա՝ յօդւածագիրը, չի տեսել, եթէ նոյնիսկ տեսել է ու չի յիշում, կամ իր մօտ յիշողութեան կուրացում է, դա չի նշանակում, որ ես պէտք է միջոցներ ձեռնարկեմ եւ պատժեմ:

 

- Այսինքն՝  սիրոյ եւ հանդուրժողականութեան կողմնակից է՞ք:

- Ես միշտ եմ հանդուրժող եղել, այո, սէրն էլ Աստծոյ պարգեւ է, ես սիրում եմ: Այնպէս  որ, թող մտածեն նրանք, ովքեր ստի, չարութեան քարոզով են զբաղւած:

 

- Բայց Ձեր «սիրոյ եւ հանդուրժողականութեանը», նրանք ատելութեան չափաբաժնի աւելացնելով, կարող են վտանգաւոր եզրագծի հասնել:

- Օրինակ:

 

- Օրինակ՝  աւելի կատաղի յարձակւեն Ձեր վրայ: Իսկ եթէ խնդիր է դրւած կամ պատւիրւած է Ձեզ վարկաբեկե՞լ

- Չեմ ուզում հաւատալ դրան, բայց եթէ. ինչպէս դուք էք ասում՝ շարունակւի, կը մտածեմ այդ մասին:

 

Բայց յօդւածում ակնյայտ մեղադրում են Ձեզ Համբարձում Գալստեանի սպանութեան գործում: Կարելի է կարծել, որ դա նաեւ հաղորդում է քրէական գործը վերաբացելու համար:

- Շատ էք լրաջացնում: Տեսէք, երկրում իրավիճակ է փոխւել, ու որոշ մարդիկ փորձում են այդ իրավիճակից օգտւել եւ իրենց մէջ հաւաքած թոյնը դուրս թափել` հասարակութեանը շեղելու համար: Ես կառաջարկէի այդ թոյնը պահ տան ինչ որ տեղ եւ փորձեն իրենց գրիչը, իրենց հնարաւորութիւնները օգտագործել երկրին օգնելու համար: Երկիրը լուրջ մարտահրաւէրների առաջ է, եւ ամենեւին պէտք չէ դրանք անտեսել, կամ աւելի ճիշտ՝ խորացնել: Անհանդուրժողականութիւնը, ատելութիւնը, այս համատարած հիստերիան մեզ  այլ տեղ է հասցնելու, որը  միայն ձեռնատու է  մեր հակառակորդներին:

 

- Յօդւածագիրը Ձեզ մեղադրում է սրճարան ունենալու մէջ:

- Բայց ո՞վ չգիտի, որ դա իմ սրճարանը չէ, այդտեղ ես ունեմ մասնաբաժին: Աելին ասեմ, նաեւ «Մագնոլիա» սրճարանում ունեմ մասնաբաժին: Եթէ այդ լրատւամիջոցը չգիտի, թող իմանայ եւ յատկապէս թող իմանայ ինձանից, որ պատերի տակի խօսակցութիւններով յօդւած չգրի: Սրճարանների գործունէութեամբ ինքս երբեք չեմ զբաղւել, ես ընդամէնը բաժնետէրերից մէկն եմ: Իսկ որպէս յաւելեալ ինֆորմացիա, ասեմ, որ սրճարանի տարածքը տրամադրւել է այն ժամանակ, երբ քաղաքապետը Վանօ Սիրադեղեանն էր: Ոչինչ գաղտնի չի արւել, եւ չեմ պատրաստւում ոչինչ թաքցնել: Կարծում եմ` արժէր յօդւած գրելուց առաջ հանդիպել ինձ հետ եւ զրուցել:

 

- Ձեզ չեն էլ զանգե՞լ:

- Ոչ զանգել են, ոչ էլ հանդիպել: Գրել են` ինչ լսել են կամ ոնց ուզել են:

 

- Իսկ ինչո՞ւ հէնց հիմա յիշեցին այդ գործը:

- Ուրիշ էլ ի՞նչ յիշեն: Ժամանակներն են այդպիսին: Գուցէ իմ՝ Երեւանի քաղաքապետի թեկնածութիւնը խմբագրի դուրը չի եկել:

 

- Գուցէ Ձեր մրցակիցների՞ դուրը չի եկել:

- Չեմ ուզում դրան հաւատալ: Կարծում եմ` իմ մրցակիցները, նոյնիսկ կատակների սիրահար ՔՊ թեկնածուն, նման բան չէր անի: Վստահ եմ, պայքարը ազնիւ է լինելու: Կողքից կը լինեն նման մրոտողներ, բայց դա էլ կանցնի: Վերջիվերջոյ ամէն ինչ անցողիկ է, վերջում իրար երեսի ենք նայելու չէ՞:

 

- Իսկ ինչպէ՞ս էք գնահատում Ձեր շանսերը:

- Շանսերս գերազանց են, ես երեւանցի եմ, ծնւել, մեծացել եմ Երեւանում եւ շատ լաւ պատկերացնում եմ խնդիրները, դրանց լուծման ճանապարհները:

 

- Գերազանց , այսինքն

- Յաղթելու ենք եւ ոչ ոք դրանում թող չկասկածի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։