Հա

Ազգային

Երկուշաբթի, 03 Սեպտեմբերի 2018 14:55

Արսէն Համբարձումեան. «Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս ՔՊ-ին անդրադառնալ Հայկ Մարութեանին փոխարինելու հարցին»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսէն Համբարձումեանը խորհուրդ է տալիս «Քաղաքացիական պայմանագրին» անդրադառնալ Հայկ Մարութեանին փոխարինելու հարցին:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արսէն Համբարձումեանը խորհուրդ է տալիս «Քաղաքացիական պայմանագրին» անդրադառնալ Հայկ Մարութեանին փոխարինելու հարցին:

«Ես կարծում եմ՝ Հայկ Մարութեանը լաւ չի հասկացել Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեան պատճառն ու իմաստը եւ բարեկամաբար խորհուրդ կը տամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը լրջօրէն անդրադառնալ իրենց ցանկը գլխաւորող թիւ մէկին փոխարինելու հարցին»,- «news.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Արսէն Համբարձումեանը՝ անդրադառնալով Հայկ Մարութեանի ելոյթին: 

Աւելի վաղ «news.am»-ը յայտնել էր, որ Երեւանի աւագանու ընտրութիւններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրւած Հայկ Մարութեանը ընտրութիւնների ֆինանսաւորումն ապահովելու համար կազմակերպւած դրամահաւաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտօնական յայտարարել, չնայած գիտէք, բայց պէտք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք յաջողութիւն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր յաջողութիւնը Հայաստանի յաջողութիւնն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:

Մարութեանը նաեւ նշել էր, որ իրենք դրամահաւաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, եւ աւագանու ընտրութիւններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նոյնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դէմը խաղ չկայ»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ