Հա

Ազգային

06/09/2018 - 10:10

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտէն Արցախին շնորհաւորել է անկախութեան տարեդարձի առիթով

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտէն Արցախին շնորհաւորել է անկախութեան 27-ամեայ տարեդարձի առիթով: 

«alikonline.ir» - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտէն Արցախին շնորհաւորել է անկախութեան 27-ամեայ տարեդարձի առիթով: Այս մասին յայտնում է «Ասպարէզ»-ը:

Արցախի նախագահ Բակօ Սահակեանին յղւած նամակում կոմիտէի առաջնորդները ողջունել են Արցախի պարտաւորութիւնը «առաջ մղել ժողովրդավարական կառաւարումը եւ ժողովրդի կամքը», ինչպէս նաեւ նշել են մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում կարեւոր առաջընթացը, օրէնքի գերակայութեան ամրապնդումը եւ բարեփոխումների միջոցով թափանցիկութեան մեծացումը:

Նրանք հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցութիւններին Արցախի անմիջական մասնակցութեան կարեւորութիւնը՝ նշելով. «Տարածաշրջանային խնդիրների երկարաժամկէտ եւ ժողովրդավարական կարգաւորման ապահովման համար, որոնց հետ ձեր երկիրը ներկայումս բախւում է, կարծում ենք, որ Արցախին պէտք է թոյլ տրւի անմիջականօրէն մասնակցել իր ապագայ կարգավիճակի եւ անվտանգութեան շուրջ բանակցութիւններին»:

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը միացել է շնորհաւորանքներին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։