Հա

Ազգային

08/09/2018 - 12:00

Միքայէլ Մանուկեան. «Ոչ մէկը թող չկասկածի, որ յաղթող ուժը մենք ենք, յաղթող թեկնածուն ես եմ լինելու»

Ոչ մէկ թող չկասկասծի, որ յաղթող ուժը մենք ենք, յաղթող թեկնածուն ես եմ լինելու: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԲՆ անտառային կոմիտէի նախագահ, Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանը: «Երեւանցիներին համոզելու եմ, որ ինձ ընտրեն` մեր ծրագրերով եւ իմ անձով»,- ասաց նա:

«alikonline.ir» - Ոչ մէկ թող չկասկասծի, որ յաղթող ուժը մենք ենք, յաղթող թեկնածուն ես եմ լինելու: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԲՆ անտառային կոմիտէի նախագահ, Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանը: «Երեւանցիներին համոզելու եմ, որ ինձ ընտրեն` մեր ծրագրերով եւ իմ անձով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է 1994 թւականին Համբարձում Գալստեանի սպանութեան գործի անդրադարձին, նրան ուղղւած մեղադրանքին եւ հարցին, թէ արդեօք այդ գործն անձի վարկանիշի վրայ բացասաբար չի՞ անդրադառնայ, նա ասաց, որ շատերին յայտնի է այն ժամանակւայ իշխանութիւնների` Դաշնակցութեան դէմ տարւող քաղաքականութեան, կասեցման եւ դաշնակցական գործիչներին ձերբակալելու մասին: «Դա խօսում է այն մասին, որ այն ժամանակ կար քաղաքական պատւէր եւ շարունակւում է մինչ հիմա: Բոլոր թեկնածուներից միայն ես թիրախաւորւեցի, ինչը խօսում է նրա մասին, որ, իսկապէս, երեւի թէ լուրջ մրցակիցը բոլորի համար ես եմ»,- ասաց նա:

Անդրադառնալով Երեւանի բիւջէի սահմանափակ լինելուն՝ Միքայէլ Մանուկեանն ասաց.«Ես հաւատացած եմ, որ կարեւորը գործն է, գործի դէպքում գումար ճարել հնարաւոր է, կան բազմաթիւ աղբիւրներ, բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ, համասփիւռ հայութիւն կայ, որի հետ մեր կապերը, որպէս կուսակցութիւն, շատ աւելի սերտ են: Գործ անելու ժամանակ ես գումարի խնդիր չեմ տեսնում»:

Թեկնածուն նկատեց, որ Երեւանի խնդիրները շատ են եւ բոլորն էլ կարեւոր են. քաղաքապետից քաղաքապետ խնդիրներն աւելացել են, փոխւել են եւ այդ խնդիրներին լուծում է պէտք:

Այսպիսով ՀՅԴ թեկնածուն քաղաքին ուղղւած ծրագրերի թւում նշեց քաղաքապետարանի ինքնուրոյնութիւնը բարձրացնելը, մասնաւոր հատւածի հետ համագործակցութիւնը, վարչական շրջանների լիազօրութիւնների աւելացումը, մունիցիպալ ոստիկանութեան կառավարումը: Ինչ վերաբերում է մրցակցութեանը եւ միւս թեկնածուների կողմից «սեւ ու սպիտակի» բաժանելուն, Միքայէլ Մանուկեանն ասաց.«Սա մեզ ոչ մի լաւ տեղ չի տանի, մենք պէտք է միասնական լինենք, գոյների բաժանելը ամենավտանգաւոր բանն է մեր երկրի եւ մեր քաղաքի համար»:

Նա նշեց, որ սուր քարոզչութիւն մրցակիցների նկատմամբ չի իրականացնելու, ամէն ինչ արւելու է յանուն Երեւանի: Դիտարկմանը, որ Երեւանի աւագանու նախորդ ընտրութիւններին չէք մասնակցել, իսկ դրանից առաջ կայացած ընտրութիւններին չէք յաղթահարել պահանջւող շեմը, այս անգամ ինչո՞ւ ՀՅԴ-ն պիտի ընտրւի, Միքայէլ Մանուկեանն ասաց, որ երկրում իրավիճակ է փոխւել եւ հանրութեան գիտակցութիւնը շատ բարձր է: «Երկրի իրավիճակը փոխւել է, եւ լարումները, մարդկանց իրարից բաժանելը լաւ տեղ չի տանելու»,- ասաց նա:

Հարցին, թէ եթէ մեծամասնութիւն չկազմէք, հնարաւո՞ր է կոալիցիա կազմէք, նա ասաց, որ դրա մասին դեռ վաղ է խօսել, սակայն չբացառեց ոչինչ:

Յարակից լուրեր

  • Յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման
    Յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման

    ՀՅԴ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ռէյտինգային ընտրակարգով առաջադրւելու է կա՛մ Երեւանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կը յաղթենք, որովհետեւ մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի յետյեղափոխական զարգացումն է, յեղափոխականութեան էջը պէտք է փակել եւ գնալ երկրի զարգացման»,- «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Ա. Խաչատրեանը:

  • Ով է Դաշնակցականը. Դաշնակցականը եւ 98 տոկոսը
    Ով է Դաշնակցականը. Դաշնակցականը եւ 98 տոկոսը

    Փաստ է, որ Խ. Միութեան փլուզումէն վերջ, դրամատիրական աշխարհակարգը սկսած է գործել սանձարձակութեամբ։ Այս ախարհակարգը կը դաւանի ոչ թէ մարդկային արժէքներ՝ իրենց բաղադրամասերով, այլ միայն ու միայն նիւթական-դրամական արժէքային կառոյց մը, Շուկան (գլխագիր), ուր կարելի է ամէն ինչ վաճառել ու գնել։

  • Եթէ ուզում ենք ընդունել մարտահրաւէրները
    Եթէ ուզում ենք ընդունել մարտահրաւէրները

    Ես, որ սովորական դաշնակցական եմ ու հասարակ մահկանացու, մարդ լինելով նաեւ քաղաքացի եմ՝ սիրահարւած իմ քարքարոտ Երկրին, պիտի հաստատեմ, որ Հ.Յ. Դաշնակցութիւնը ասելիք ունի, դեռ անելիք ունի, եւ ճակատագրական պահին, որը մօտ է, ու յղի ամենատարբեր անակնկալներով, դեռ պիտի հրապարակ ելնի, որ աւելի ճիշտ է՝ ճակատի գիծ կոչել: Ելնի ու առաջնորդի աշխարհի հայութեանը՝ սեփական օրինակով ու անձնազոհութեամբ։

  • Լսե՞լ էք, վեհափառը նաեւ մանդատ է բաժանում
    Լսե՞լ էք, վեհափառը նաեւ մանդատ է բաժանում

    ՀՅԴ յիրաւի պատկառելի պատւիրակութեան այցը Ս. Էջմիածին եւ հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ որոշակի շրջանակներում ընկնաւորութեան նոպաների ի յայտ գալու պատճառ է դարձել: Սրանք յայտնի շրջանակներ են՝ արեւմտեան գրանտակերներից ու ռեզիդենտներից սկսած, սեռական փոքրամասնութիւններով, աղանդաւորական հոսանքներով եւ քաղաքական հացկատակներով վերջացրած: 

  • Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գոհունակութիւնն է յայտնել ՀՅԴ կեցւածքի վերաբերեալ
    Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գոհունակութիւնն է յայտնել ՀՅԴ կեցւածքի վերաբերեալ

    Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատւիրակութեանը` գլխաւորութեամբ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։