Print this page
08/09/2018 - 12:00

Միքայէլ Մանուկեան. «Ոչ մէկը թող չկասկածի, որ յաղթող ուժը մենք ենք, յաղթող թեկնածուն ես եմ լինելու»

Ոչ մէկ թող չկասկասծի, որ յաղթող ուժը մենք ենք, յաղթող թեկնածուն ես եմ լինելու: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԲՆ անտառային կոմիտէի նախագահ, Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանը: «Երեւանցիներին համոզելու եմ, որ ինձ ընտրեն` մեր ծրագրերով եւ իմ անձով»,- ասաց նա:

«alikonline.ir» - Ոչ մէկ թող չկասկասծի, որ յաղթող ուժը մենք ենք, յաղթող թեկնածուն ես եմ լինելու: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԲՆ անտառային կոմիտէի նախագահ, Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանը: «Երեւանցիներին համոզելու եմ, որ ինձ ընտրեն` մեր ծրագրերով եւ իմ անձով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է 1994 թւականին Համբարձում Գալստեանի սպանութեան գործի անդրադարձին, նրան ուղղւած մեղադրանքին եւ հարցին, թէ արդեօք այդ գործն անձի վարկանիշի վրայ բացասաբար չի՞ անդրադառնայ, նա ասաց, որ շատերին յայտնի է այն ժամանակւայ իշխանութիւնների` Դաշնակցութեան դէմ տարւող քաղաքականութեան, կասեցման եւ դաշնակցական գործիչներին ձերբակալելու մասին: «Դա խօսում է այն մասին, որ այն ժամանակ կար քաղաքական պատւէր եւ շարունակւում է մինչ հիմա: Բոլոր թեկնածուներից միայն ես թիրախաւորւեցի, ինչը խօսում է նրա մասին, որ, իսկապէս, երեւի թէ լուրջ մրցակիցը բոլորի համար ես եմ»,- ասաց նա:

Անդրադառնալով Երեւանի բիւջէի սահմանափակ լինելուն՝ Միքայէլ Մանուկեանն ասաց.«Ես հաւատացած եմ, որ կարեւորը գործն է, գործի դէպքում գումար ճարել հնարաւոր է, կան բազմաթիւ աղբիւրներ, բազմաթիւ միջազգային կազմակերպութիւններ, համասփիւռ հայութիւն կայ, որի հետ մեր կապերը, որպէս կուսակցութիւն, շատ աւելի սերտ են: Գործ անելու ժամանակ ես գումարի խնդիր չեմ տեսնում»:

Թեկնածուն նկատեց, որ Երեւանի խնդիրները շատ են եւ բոլորն էլ կարեւոր են. քաղաքապետից քաղաքապետ խնդիրներն աւելացել են, փոխւել են եւ այդ խնդիրներին լուծում է պէտք:

Այսպիսով ՀՅԴ թեկնածուն քաղաքին ուղղւած ծրագրերի թւում նշեց քաղաքապետարանի ինքնուրոյնութիւնը բարձրացնելը, մասնաւոր հատւածի հետ համագործակցութիւնը, վարչական շրջանների լիազօրութիւնների աւելացումը, մունիցիպալ ոստիկանութեան կառավարումը: Ինչ վերաբերում է մրցակցութեանը եւ միւս թեկնածուների կողմից «սեւ ու սպիտակի» բաժանելուն, Միքայէլ Մանուկեանն ասաց.«Սա մեզ ոչ մի լաւ տեղ չի տանի, մենք պէտք է միասնական լինենք, գոյների բաժանելը ամենավտանգաւոր բանն է մեր երկրի եւ մեր քաղաքի համար»:

Նա նշեց, որ սուր քարոզչութիւն մրցակիցների նկատմամբ չի իրականացնելու, ամէն ինչ արւելու է յանուն Երեւանի: Դիտարկմանը, որ Երեւանի աւագանու նախորդ ընտրութիւններին չէք մասնակցել, իսկ դրանից առաջ կայացած ընտրութիւններին չէք յաղթահարել պահանջւող շեմը, այս անգամ ինչո՞ւ ՀՅԴ-ն պիտի ընտրւի, Միքայէլ Մանուկեանն ասաց, որ երկրում իրավիճակ է փոխւել եւ հանրութեան գիտակցութիւնը շատ բարձր է: «Երկրի իրավիճակը փոխւել է, եւ լարումները, մարդկանց իրարից բաժանելը լաւ տեղ չի տանելու»,- ասաց նա:

Հարցին, թէ եթէ մեծամասնութիւն չկազմէք, հնարաւո՞ր է կոալիցիա կազմէք, նա ասաց, որ դրա մասին դեռ վաղ է խօսել, սակայն չբացառեց ոչինչ:

Յարակից լուրեր