Հա

Ազգային

08/09/2018

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել ուշադիր ուսումնասիրել Ադրբեջանում դեսպանի պաշտօնում Թրամփի առաջարկած թեկնածուին

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի անդամներին ամենայն զգուշութեամբ ուսումնասիրել Ադրբեջանում Միացեալ Նահանգների դեսպանի պաշտօնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածութիւնը: Նշենք, որ Թրամփը մտադիր է Բաքւում ԱՄՆ դեսպանի պաշտօնում նշանակել Իրլի Լիտցենբերգերին։ Վերջինս կարիերային դիւանագէտ է, որն այժմ բարձր պաշտօն է զբաղեցնում ԱՄՆ պետդեպում։

«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի անդամներին ամենայն զգուշութեամբ ուսումնասիրել Ադրբեջանում Միացեալ Նահանգների դեսպանի պաշտօնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածութիւնը: Նշենք, որ Թրամփը մտադիր է Բաքւում ԱՄՆ դեսպանի պաշտօնում նշանակել Իրլի Լիտցենբերգերին։ Վերջինս կարիերային դիւանագէտ է, որն այժմ բարձր պաշտօն է զբաղեցնում ԱՄՆ պետդեպում։

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Ասպարէզ»-ը, ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը դիմել է նաեւ ամերիկահայերին, Հայաստանի բարեկամներին, իրաւապաշտպան ակտիւիստներին ու խաղաղութեան համար պայքարողներին՝ խնդրելով նրանց տւեալ հարցով դիմել իրենց նահանգային սենատորներին:

Յայտնի է, որ Սենատի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովը պատրաստւում է քննարկել դեսպանի պաշտօնում Լիտցենբերգերի թեկնածութեան հաստատումը: Սակայն մինչ այդ թեկնածուի հետ ծաւալուն հարցուպատասխան է արւելու, ինչից յետոյ քւէարկութիւն է անցկացւելու սկզբում յանձնաժողովի, յետոյ ամբողջ Սենատի շրջանակում:

Աղբիւրը յիշեցնում է, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից տւեալ պաշտօնում առաջադրւած թեկնածու Մեթիւ Բրայզան երկու անգամ մերժւել է Սենատի կողմից Բաքւում որպէս դեսպան աշխատելու հարցում, քանի որ սենատորները լուրջ կասկածներ են ունեցել Ադրբեջանի, հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ նրա կանխակալ վերաբերմունքի հարցում:

Սովորաբար, ԱՄՆ սենատորներն Ադրբեջանում դեսպանի պաշտօնում առաջադրւած թեկնածուների հարցաքննութեան ժամանակ առանձնակի ուշադրութիւն են դարձնում խաղաղ բանակցային գործընթացի, հրադադարի ռեժիմի ամրապնդման, Ալիեւի ռեժիմի վերաբերեալ ունեցած անհանգստութիւնների վերաբերեալ հարցերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։