Հա

Ազգային

10/09/2018 - 14:50

Միասին՝ յանուն Երեւանի

Յանուն ժամանակակից եւ զարգացող Երեւանի՝

l ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ,

l կիրառել անվտանգ երթեւեկութեան ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթեւեկութիւնը,

l վերականգնել եւ զարգացնել էկոլոգիապէս մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը,

Յանուն ժամանակակից եւ զարգացող Երեւանի՝

l ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ,

l կիրառել անվտանգ երթեւեկութեան ժամանակակից մեխանիզմներ, բեռնաթափել երթեւեկութիւնը,

l վերականգնել եւ զարգացնել էկոլոգիապէս մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը,

l աւելացնել մետրոյի կայարանների թիւը (Աջափնեակ),

l կարգաւորել վթարային շէնքերի հիմնախնդիրը, ամրապնդել սէյսմիկ անվտանգութեան մեխանիզմները,

l ներդնել բնակֆոնդի արդիւնաւէտ կառավարման մեխանիզմներ,

l վերազինել վերելակները, կարգաւորել վերելակային տնտեսութեան անվտանգ շահագործման հետ կապւած խնդիրները,

l ստեղծել մայրաքաղաքի հասարակական կարգը եւ քաղաքային գոյքը պահպանող համայնքային (մունիցիպալ) ոստիկանութիւն.

 

Յանուն կանաչ եւ գեղեցիկ Երեւանի՝

l պահպանել եւ աւելացնել այգիները, կանաչ գօտիները, ջրաւազանները, շատրւանները,

l Հրազդանի կիրճը, Յաղթանակի այգին եւ նրան յարող տարածքը սահմանել որպէս բնապահպանական գօտի,

l Երեւանեան լիճը եւ նրան յարող տարածքը վերածել համաքաղաքային նշանակութեան հանրային հանգստի, կանաչ գօտիների,

l կրկնապատկել կանաչ տարածքները՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով ծառատեսակների ընտրութեանը.

 

Յանուն բարեկարգ եւ խնամւած Երեւանի՝

l ընդունել եւ գործադրել Երեւան քաղաքի քաղաքաշինական ռազմավարութիւն,

l խիստ վերահսկողութիւն սահմանել ճարտարապետաշինարարական գործունէութեան նկատմամբ,

l կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգոյցներ,

l կառուցել կենտրոնացւած բազմահարկ աւտոկայանատեղիներ,

l կասեցնել ապօրինի հողօգտագործումը, կարգաւորել ապօրինի շինութիւնների հիմնախնդիրը,

l կարգաւորել աղբահանութեան խնդիրը, ստեղծել աղբի տեսակաւորման եւ էկոլոգիական վերամշակման տնտեսութիւն,

l ստեղծել բացօդեայ տարածքներում առեւտրի հարմարաւէտ պայմաններ.

 

Յանուն նոր սերնդի Երեւանի՝

l ընդլայնել մանկապարտէզների ցանցը (թերբեռնւած հիմնական դպրոցներին կից բացել նախակրթարաններ),

l բարելաւել կրթօջախների շէնքային պայմանները եւ նիւթատեխնիկական բազան,

l խթանել տեղեկատւական կրթութեան կենտրոնների ստեղծումը,

l աջակցել տաղանդաւոր եւ շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում.

 

Յանուն մշակութային Երեւանի՝

l պահպանել Երեւանի պատմամշակութային արժէք ներկայացնող կառոյցները, կանխել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի խաթարումը,

l ընդլայնել մարմնակրթական եւ գեղագիտական կենտրոնների ցանցը,

l յատուկ ուշադրութիւն դարձնել արւեստի դպրոցներին եւ մշակութային հաստատութիւններին.

 

Յանուն հոգատար եւ արդար Երեւանի՝

l իրականացնել սոցիալապէս առաւել խոցելի խաւերի աջակցութեան սոցիալական պաշտպանութեան ծրագրեր,

l մշակել եւ ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ, երիտասարդ եւ բազմազաւակ ընտանիքներին անհատոյց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ,

l ստեղծել տարեցների խնամքի եւ ժամանցի կենտրոններ,

l տեղաշարժւելու սահմանափակ հնարաւորութիւն ունեցողների համար ապահովել լիարժէք միջավայր,

l վերանորոգել եւ վերազինել պոլիկլինիկաները, բարձրացնել մատուցւող ծառայութիւնների որակը եւ մատչելիութիւնը,

l ստեղծել անօթեւանների գիշերային կենտրոններ։

 

Յանուն համահայկական Երեւանի՝

l ապահովել Երեւանի իւրաքանչիւր վարչական շրջանի ուղղակի կապը սփիւռքի խոշոր բնակավայր քաղաքներից մէկի հետ՝ գործնական տնտեսական եւ մշակութային առումներով,

l հանդէս գալ համահայկական նշանակութեան միջոցառումների անցկացման նոր նախաձեռնութիւններով։

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»
    ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: 

  • ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց
    ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

    Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

  • Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»
    Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»

    Դաշնակցութիւնը սոցիալիստական կուսակցութիւն է, եւ այդ իմաստով միակն է այս փուլում առաջադրւած կուսակցութիւններից. երէկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրի ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

  • Ձեր եփած ճաշերը Դաշնակցութիւնից հեռու կերէք
    Ձեր եփած ճաշերը Դաշնակցութիւնից հեռու կերէք

    Սեփական պատասխանատւութիւնը չտեսնել ցանկացողի համար հեշտ է այլ պատասխանատուների մատնանշելը: Բայց, ինչպէս միշտ, նման դէպքերում խօսում են փաստերը` ձայնագրութիւններ, տեսագրութիւններ, հեռախօսային խօսակցութիւնների գաղտնալսումներ: Եւ յանկարծ պարզւում է, որ հրեշտակի թեւերով ներկայացողներն են եղել խժդժութիւնների գեներացման եւ բախումների հրահրման հիմնական դերակատարները: 

  • Յայտնի է ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը
    Յայտնի է ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը

    Նոյեմբերի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովին է ներկայացրել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար գրանցւելու անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական եւ տարածքային ցուցակները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։