Հա

Ազգային

11/09/2018 - 09:05

«Մենք Արամի տեսակն ենք». ՀՅԴ-ն քարոզարշաւի մեկնարկը տւեց Արամ Մանուկեանի արձանի մօտից

Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւի մեկնարկը ՀՅԴ-ն տւեց Արամ Մանուկեանի արձանի մօտից: 

«alikonline.ir» - Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւի մեկնարկը ՀՅԴ-ն տւեց Արամ Մանուկեանի արձանի մօտից: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Դաշնակցութեան ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանը ելոյթում նշեց, որ քարոզարշաւի մեկնարկի տեղը պատահական չէ ընտրւած. 1918 թւականին Արամ Մանուկեանը կարողացաւ համախմբել երեւանցիներին, մեր ժողովրդին եւ յաղթանակ տանել Սարդարապատի հերոսամարտում: Այն ժամանակ Երեւանը դեռեւս Հայաստանի մայրաքաղաքը չէր, քանի որ Հայաստանն անգամ անկախ պետութիւն չէր:

«Մենք Արամի տեսակն ենք` պայքարող տեսակ, միաւորող տեսակ»,- ասաց Մանուկեանը եւ վստահեցրեց, որ ՀՅԴ-ն կարող է համախմբել երեւանցիներին:

Ըստ նրա` սպասւում է դժւար աշխատանք, եւ ամբողջ թիմով երեւանցիներին են ներկայացնելու իրենց ծրագիրը` Երեւանի տեսլականը:

ՀՅԴ անդամ, ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Արթուր Խաչատրեանը յայտնեց, որ իրենք պատրաստւում են նոր էջ բացել Երեւանի պատմութեան մէջ:

«Մինչեւ սեպտեմբերի 22-ը մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը, մեր մօտեցումները, որոնք կիրականացնենք, երբ յաղթենք այս ընտրութիւններում: Իսկ մենք չենք կասկածում, որ կը յաղթենք: 2800-ամեայ Երեւանի պատմութեան մէջ եղել են տարբեր էջեր: Այս էջը բեկումնային է լինելու մեր մայրաքաղաքի համար»,- ասաց նա:

Խաչատրեանի խօսքով` Երեւանը բազմաթիւ խնդիրներ ունի, իսկ իրենք ունեն դրանց լուծման տարբերակները:

«Որեւէ մէկիս չի բաւարարում հանրային տրանսպորտի վիճակը, կանաչ տարածութիւնների սակաւութիւնը, կեղտը, որը տեսնում ենք Երեւանի փողոցներում: Բողոքելու համար շատ բան պէտք չէ: Լուծումների համար պէտք է միտք, կամք եւ ուժ, որը մենք ունենք, ու պատրաստ ենք դրանք օգտագործել ի շահ Երեւանի»,- նշեց նախարարը:

ՀՅԴ ցուցակի չորրորդ համարը` Հայ օգնութեան միութեան` ՀՕՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ Ալեսեա Բեջանեանը ելոյթում նշեց, որ բոլորը պէտք է գործեն «յանուն»-ի սկզբունքով` յանուն հայրենիքի, ընդ որում` ՀՅԴ-ն միշտ է գործել այդ սկզբունքով: Յիշեցնենք, որ Երեւանի աւագանու ընտրութիւններում ՀՅԴ-ի կարգախօսն է` «Միասին` յանուն Երեւանի»:

«Երեւանը պէտք է լինի համահայկական մայրաքաղաք, լինի ամէն հայի մայրաքաղաքը: Մենք ունենք փորձ եւ աշխարհասփիւռ մեր կառոյցի միջոցով բազմաթիւ ծրագրեր ենք իրականացրել, օրինակ` մեր ջանքերով կարողացել ենք աշխարհի տարբեր կէտերում գտնել քոյր քաղաքներ Սիսիանի, Կապանի, Վանաձորի, Շուշիի համար: Եւ այդ քոյր քաղաքները աջակցութեան ձեռք են մեկնել մեր քաղաքներին»,- ասաց Ալեսեա Բեջանեանը:

Նրա խօսքով` ՀՅԴ թիմը յաւակնոտ է, ծրագիրը` նոյնպէս: Թիմում շատ են պրոֆեսիոնալները, հայրենասէրները` նոյնպէս: «Մենք վստահ ենք, որ յաջողելու ենք, եւ մեր յաջողութիւնից է կախւած երեւանցու յաջողութիւնը»,- ասաց Բեջանեանը:

ՀՅԴ քարոզարշաւը մեկնարկեց աւտոարշաւով: Աւագանու թեկնածուները 10 օր կը շրջեն Երեւանի բոլոր համայնքներով:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»
    ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: 

  • ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց
    ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

    Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

  • Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»
    Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»

    Դաշնակցութիւնը սոցիալիստական կուսակցութիւն է, եւ այդ իմաստով միակն է այս փուլում առաջադրւած կուսակցութիւններից. երէկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրի ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

  • Ձեր եփած ճաշերը Դաշնակցութիւնից հեռու կերէք
    Ձեր եփած ճաշերը Դաշնակցութիւնից հեռու կերէք

    Սեփական պատասխանատւութիւնը չտեսնել ցանկացողի համար հեշտ է այլ պատասխանատուների մատնանշելը: Բայց, ինչպէս միշտ, նման դէպքերում խօսում են փաստերը` ձայնագրութիւններ, տեսագրութիւններ, հեռախօսային խօսակցութիւնների գաղտնալսումներ: Եւ յանկարծ պարզւում է, որ հրեշտակի թեւերով ներկայացողներն են եղել խժդժութիւնների գեներացման եւ բախումների հրահրման հիմնական դերակատարները: 

  • Յայտնի է ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը
    Յայտնի է ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը

    Նոյեմբերի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովին է ներկայացրել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար գրանցւելու անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական եւ տարածքային ցուցակները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։