Print this page
11/09/2018 - 10:30

Ալեսեա Բեջանեան. «Վստահ ենք, կը յաջողենք»

Սեպտեմբերի 10-ին Արամ Մանուկեանի արձանի մօտ մեկնարկած Երեւանի աւագանու ընտրութիւններում յայտ ներկայացրած ՀՅԴ-ի քարոզարշաւի առաջին հաւաքի ժամանակ ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ ցուցակի չորրորդ համարը` ՀՕՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ Ալեսեա Բեջանեանը.

«alikonline.ir» - Սեպտեմբերի 10-ին Արամ Մանուկեանի արձանի մօտ մեկնարկած Երեւանի աւագանու ընտրութիւններում յայտ ներկայացրած ՀՅԴ-ի քարոզարշաւի առաջին հաւաքի ժամանակ ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ ցուցակի չորրորդ համարը` ՀՕՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ Ալեսեա Բեջանեանը.

«Յրագելի հայրենակիցներ,

մենք հաւաքւել ենք մեկնարկը տալու մեր քարոզարշաւի։ Պայմանական է ասել, որ նոր սկսում ենք քարոզարշաւը, քանի որ Դաշնակցութիւնը երբեք էլ չի բացակայել մեր քաղաքացիների բակերից, տներից, շէնքերից, մեր Երեւանից, Հայաստանից ու աշխարհի ամենատարբեր հատւածներում բնակւող հայկական համայնքներից։ Մեր համաշխարհային կազմակերպութիւնն է, որ ամենուր ներկայ է, ու միշտ էլ եղել է մեր հայրենակցի կողքին։ Ես ներկայացնում եմ նաեւ հայ իրականութեան մէջ կանանց մեծագոյն եւ հնագոյն՝ 100 տարաւայ կեանք ունեցող Հայ Օգնութեան Միութիւնը։

Չկայ որեւէ հայ, որ գէթ մէկ անգամ դիմած ու ստացած չլինի մեր աջակցութիւնը՝ հոգեւոր, սոցիալական, հոբեբանական կամ այլ։ Ու պատահական չէ, որ մեր համաշխարհային կազմակերպութիւնը՝ Դաշնակցութիւնը այսօր էլ հանդէս է գալիս նոյն միասնութեան կարգախօսով՝ ՄԻԱՍԻՆ ՅԱՆՈՒՆ ԵՐԵՒԱՆԻ։ Քանի որ ամէն մէկս, ամէն երեւանցի գործ ունենք անել մեր մայրաքաղաքի համար։ Ու ոչ միայն երեւանցին ունի այդ գործը։ Մեր համոզմամբ, Երեւանը պէտք է լինի համահայկական մայրաքաղաք։ Ամէն հայի մայրաքաղաք։ Մենք գիտենք, ինչպէս դա կազմակերպել։

Մենք ունենք դրա փորձը՝ նայէք Հայաստանի բազում քաղաքներին՝ Կապան, Սիսիան, Վանաձոր, Շուշի որոնց մեր կազմակերպական հզօր կառոյցների միջոցով դարձրել ենք աշխարհի տարբեր քաղաքների հետ քոյր բնակավայրեր, ապահովել նրանց համար լայն աջակցութիւն։

Վստահ ենք, կը յաջողենք, ու մեր յաջողութեամբ կը յաղթի Երեւանը, մեր երեւանցին, մեր բոլոր քաղաքացիները։ Ու այսպէս գնում ենք ու սկսում ենք մեր քարոզարշաւը՝ ՄԻԱՍԻՆ ՅԱՆՈՒՆ ԵՐԵՒԱՆԻ»:

Յարակից լուրեր