Հա

Ազգային

11/09/2018 - 10:40

Արմէն Ռուստամեան. «Քաղաքական ապաստան քաղաքական գործչի համար հէնց այնպէս չեն տալիս»

Քաղաքական ապաստան քաղաքական գործչի համար հէնց այնպէս չեն տալիս, եւ պաշտպանութեան նախկին նախարար Միքայէլ Յարութիւնեանի դէպքն էլ հէնց այդ համատեքստում եմ դիտարկում։

«alikonline.ir» - Քաղաքական ապաստան քաղաքական գործչի համար հէնց այնպէս չեն տալիս, եւ պաշտպանութեան նախկին նախարար Միքայէլ Յարութիւնեանի դէպքն էլ հէնց այդ համատեքստում եմ դիտարկում։

Այս մասին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով ՌԴ տարածքում ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրեալ Միքայէլ Յարութիւնեանի նկատմամբ հետախուզման չեղարկմանը։ Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Մարդկանց քաղաքական ապաստան տալիս են միայն այն դէպքում, երբ համարում են, որ մարդու իրաւունքների խախտումներ կարող են տեղի ունենալ, եթէ ինքը վերադարձւի տւեալ երկրին»,- շեշտեց Արմէն Ռուստամեանը։

Արմէն Ռուստամեանն ասաց, որ եթէ քաղաքական ապաստան տրւի, ապա նշանակում է, որ ՌԴ-ում կարծում են, որ արդարացի չի նրա նկատմամբ քրէական հետապնդումը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը՝ Արմէն Ռուստամեանն ասաց, որ հանդիպման մասին տեղեկութիւն-տպաւորութիւններ ունի պաշտօնական Երեւանից հնչած յայտարարութիւններից, Նիկոլ Փաշինեանի ֆէյսբուքեան գրառումից, թէ ՌԴ-ՀՀ յարաբերութիւներում ամէն ինչ լաւ է, խնդիրներ չկան:

«Մեր յարաբերութիւններն այնքան կարեւոր են ու նշանակալի, որ մնացած բոլոր հարցերը երկրորդական պէտք է համարւեն դրա համեմատութեամբ: Եւ կարծում եմ՝ այդ տրամաբանութիւնը դոմինանտ է եղել հանդիպման ժամանակ»,- շեշտեց նա։

Պատգամաւորը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկման հետ, թէ ՌԴ-ի հետ յարաբերութիւնների լաւ լինելը պէտք է պայմանաւորւի նաեւ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զէնքի մատակարարման դադարեցման հետ։ Ըստ նրա` այդպիսի ճանապարհը շատ կտրուկ է։

Արմէն Ռուստամեանը յոյս յայտնեց, որ Սիրիայում հումանիտար համատեղ ծրագիրը դրական կազդի ՀՀ-ՌԴ յարաբերութիւնների վրայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։