Հա

Ազգային

11/09/2018 - 10:50

Միքայէլ Մանուկեան. «Դաշնակցութիւնն ամաչելու տեղ չունի»

Երէկ՝ սեպտեմբերի 10-ին, Արամ Մանուկեանի արձանի մօտ մեկնարկեց Երեւանի աւագանու ընտրութիւններում յայտ ներկայացրած ՀՅԴ-ի քարոզարշաւը:

«alikonline.ir» - Երէկ՝ սեպտեմբերի 10-ին, Արամ Մանուկեանի արձանի մօտ մեկնարկեց Երեւանի աւագանու ընտրութիւններում յայտ ներկայացրած ՀՅԴ-ի քարոզարշաւը: Փոխանցում է «yerkir.am»-ը:

Ցուցակը գլխաւորող` Երեւանի քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեանը ելոյթում նշեց, որ ՀՅԴ թիմը շրջելու է Երեւանի բոլոր թաղամասերով` ներկայացնելով իրենց ծրագրերն ու գաղափարները: ՀՅԴ-ն ներկայանում է «Միասին` յանուն Երեւանի» կարգախօսով` յանուն ժամանակակից, կանաչ գեղեցիկ, բարեկարգ, խնամւած Երեւանի, յանուն նոր սերնդի, հոգատար ու արդար, մշակութային ու համահայկական մայրաքաղաքի:

Լրագրողների հետ զրոյցում Միքայէլ Մանուկեանը նշեց, որ ՀՅԴ ծրագիրը շատ յաւակնոտ է, այն 30 օր շարունակ մշակել են բազմաթիւ արհեստավարժ մասնագէտներ բոլոր ոլորտներից` կանաչապատում, տրանսպորտ, կոմունալ շինարարութիւն, համայնքային կառավարում եւ այլն: «Չկայ մի ոլորտ, որը ներառւած չլինի մեր ծրագրում, եւ քարոզարշաւի ժամանակ ներկայացւելու են այդ ոլորտները: Կարեւորը խօսելը չէ, այլ գործելը, եւ ես վստահ եմ, որ ֆինանսական միջոցներ միշտ կարելի է գտնել` խնդիրներին սպառիչ լուծում տալու համար: Կարելի է արդիւնաւէտ համագործակցել թէ´ Սփիւռքի կառոյցների, թէ´ միջազգային կազմակերպութիւնների հետ: Կարեւորը արդիւնաւէտ գործելու կամքն է եւ ցանկութիւնը»,- ասաց նա:

Մանուկեանի խօսքով` Երեւանը պէտք է կանաչապատ գօտիներ ունենայ, տրանսպորտի ոլորտում` միասնական երթուղային ցանց եւ միասնական տոմսային համակարգ:

Հարցին, թէ ինչպէ՞ս է գնահատում ՀՅԴ-ի շանսերը, նա պատասխանեց. «Մենք մանդատների մասին չենք խօսում, մենք խօսում ենք յաղթանակի մասին, մենք վստահ ենք, որ յաղթելու ենք: Դաշնակցութիւնը նոր չէ, որ պէտք է ներկայանայ երևանցուն, Դաշնակցութիւնը 128 տարւայ պատմութիւն ունի, եւ Դաշնակցութիւնը մէկ վայրկեան անգամ ամաչելու տեղ չունի, նաեւ` վերջին քաղաքական գործընթացների համատեքստում»:

Ինչ վերաբերում է նախորդ քաղաքապետերի գործունէութեան գնահատմանը, Միքայէլ Մանուկեանը նշեց, որ բոլոր քաղաքապետերն էլ թողել են իրենց հետքը` ե՛ւ լաւ, ե՛ւ վատ իմաստով: Մասնաւորապէս Տարօն Մարգարեանի մասին նա ասաց. «Տարօն Մարգարեանը էսթետիկ իմաստով բաւական շատ գործ է արել` թէ՛ ծաղկապատման, թէ՛ նստարաններ տեղադրելու առումով»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան
    «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան

    ՀՅԴ-ն գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ ստեղծւած լարւածութեան պատճառը ՀՀ իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են, որի արդիւնքում՝ հասարակութեան մօտ մեծ սպասումներ էին ձեւաւորւել եւ որն իրենք չկարողացան սպասարկել. Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: 

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
    ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Օգոստոսի 13-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքում պատանեկան ճամբար իրականացնող ՀՅԴ Լիբանանի «Զաւարեան» Ուսանողական Միութեան անդամներ Հրագ Կարամինասեանը եւ Սելին Գրիգորեանը:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

  • Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է
    Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է

    Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դէպքում, նախեւառաջ, պէտք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։