Հա

Ազգային

12/09/2018 - 10:30

Արմէն Ռուստամեան. «Կասկածանքը լաւ վահան է, բայց վատ սուր»

Սեպտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ ուժեր կան, որոնք ձեւացնում են, թէ յեղափոխութեան առաջամարտիկներ են, բայց խորհրդարանում, ռեստորաններում, «քուչեքում» բանակցութիւնների մէջ են ՀՀԿ-ի հետ, որ դուք մեզ աջակցէք քաղաքապետի ընտրութիւններում ձեր ընտրակեղծարար մեխանիզմներով, մենք ձեզ աջակցենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններ չլինեն:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ ուժեր կան, որոնք ձեւացնում են, թէ յեղափոխութեան առաջամարտիկներ են, բայց խորհրդարանում, ռեստորաններում, «քուչեքում» բանակցութիւնների մէջ են ՀՀԿ-ի հետ, որ դուք մեզ աջակցէք քաղաքապետի ընտրութիւններում ձեր ընտրակեղծարար մեխանիզմներով, մենք ձեզ աջակցենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւններ չլինեն:

Լրագրողների հետ զրոյցում «aravot.am»-ը ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանին հարցրեց՝ ըստ ձեզ ո՞ւմ նկատի ունէր Նիկոլ Փաշինեանը եւ արդեօք դուք նման բանակցութիւնների մէջ էք ՀՀԿ-ականների հետ: Նա պատասխանեց. «Նախ, պէտք է դուրս գանք ի վերջոյ այս խորհրդաւորութեան դաշտից, կասկածանքի մթնոլորտից: Եթէ բան կայ ասելու՝ ասէք կոնկրետ անուններով, այլ ոչ թէ ես պիտի մեկնաբանեմ պարոն Փաշինեանի ասածը կամ իր մտքերը»:

Ռուստամեանն ասաց, որ իր տպաւորութեամբ դա քարոզչական հնարք էր, որ հասարակութեան ուշադրութիւնը շեղւի ՔՊ-ի թեկնածուի անյաջող մեկնարկից:

Ըստ Ռուստամեանի, այն յայտարարութիւնները, որ արեց Հայկ Մարութեանը՝ սեւ ու սպիտակի բաժանումը, մեր դէմ խաղ չկայ եւ այլն, քննադատւեց ու Փաշինեանն ուզում էր ինչ-որ բեկում մտցնել այդ անյաջող մեկնարկից. «Ի վերջոյ խնդիրը նրա մասին է, որ ոչ թէ մենք քաղաքապետ ենք ընտրում, աւագանի ենք ընտրում, այլ այս քւէարկութիւնը աւելի շատ խորհրդարանի լուծարման քւէարկութիւն է: Մենք հարցն այդ դաշտ չէինք տեղափոխի»:

Ռուստամեանն ասաց, որ վաղուց են յայտնել իրենց տեսակէտը՝ պատրաստ են գնալ ԱԺ արտահերթ ընտրութիւնների ու որեւէ խոչընդոտ չեն տեսնում. «Դա պատրաստ ենք կատարել յստակ ճանապարհային քարտէզով, որ նորից կրքեր չբորբոքւեն: Կատարւի իսկապէս համախոհութեամբ»:

Հարցին՝ յամենայնդէպս, ռեստորաններում, քուչեքում, ինչպէս պարոն Փաշինեանն է ասում, հանդիպումներ ՀՀԿ-ականների հետ ունենո՞ւմ էք՝ Ռուստամեանը պատասխանեց. «Նախ պէտք է հասկանալ, թէ որտեղից պարոն վարչապետին այդ տեղեկատւութիւնը, տեսել են, խօսակցութիւն են արձանագրել, ձայնագրել են՝ թող հրապարակեն, մենք էլ իմանանք: Եթէ տեսաձայնագրւել է խօսակցութիւնը, դա էլ հարց է…դա տեղափոխում է այլ հարց: Թող հրապարակեն ու ասեն, մենք որեւէ ձեւով դրա հետ կապւած չենք: Կասկածանքը լաւ վահան է, բայց վատ սուր է, կասկածանքով կարելի է պաշտպանւել, բայց չի կարելի յարձակւել»:

Հարցին՝ դուք բացառո՞ւմ էք, որ վարչապետը ՀՅԴ-ին նկատի ունի՝ Արմէն Ռուստամեանը պատասխանեց՝ միանշանակ, տրամաբանութիւն դրա մէջ չկայ:

Ըստ Ռուստամեանի, ստացւում է, որ ՀՀԿ-ն ընտրակեղծիքների ներուժը դեռ պահպանւում է. «Ընտրական բոբոյ պէտք չի սարքել, ակնյայտ է չէ՞, որ հնարաւոր չի համատարած ընտրակեղծիքներ անել երկրում, որտեղ դու ամբողջական իշխանութիւն չունես: Ստւերային պայմանաւորւածութեան գնաս ինչի՞ վերաբերեալ, կեղծիքներ անելու մասի՞ն: Եթէ ուղիղ նայենք այս յայտարարութեանը, սա յայտարարութիւն է՝ յանցագործութեան մասին: Ամենալաւ ցայտուն օրինակն է սահմանադրական կարգի տապալման, եկէք բացատրէք ո՞վ են այդ մարդիկ, ովքեր ուզում են սահմանադրական կարգը տապալել՝ ընտրութիւնները կեղծելով: Չի կարելի յայտարարութիւն անել ու այդպէս մնայ: Այդ յայտարարութիւնից պէտք է հետեւեն քայլեր, պէտք է շատ յստակ ասի՝ ովքե՞ր են այդ դաւադիրները, ապացուցի ու վերջացնե՛նք հարցը, թէ չէ այսպէս մենք ո՞ւր կը գնանք»:

Ռուստամեանն ասաց. «Մեզ ոչ մէկի աջակցութիւնը, որպէս քաղաքական ուժ, պէտք չի այսօր, մենք մեր ընտրազանգւածն ունենք, մեզ պէտք է երեւանցիների աջակցութիւնը: Իսկ այնպիսի աջակցութիւն, որի մասին խօսւում է, այդպիսի աջակցութիւն մեզ բացարձակ պէտք չի»:

Յարակից լուրեր

  • Արմենուհի Կիւրեղեան.   ««Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլեւ քանդում ենք»
    Արմենուհի Կիւրեղեան. ««Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլեւ քանդում ենք»

    ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կյուրեղեանը «168.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին՝ նկատեց՝ եթէ այս ընտրութիւններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամէն ինչ տանել «սեւերի» եւ «սպիտակների», ապա ամէն ինչ ցաւալի աւարտ կունենայ պետութեան համար։

  • Արմէն Ռուստամեան.  «Եթէ ՀԱՊԿ-ում առաջանան խնդիրներ, դրանից առաջին օգտւողը լինելու է Ադրբեջանը»
    Արմէն Ռուստամեան. «Եթէ ՀԱՊԿ-ում առաջանան խնդիրներ, դրանից առաջին օգտւողը լինելու է Ադրբեջանը»

    Ցաւում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականութեան կարեւոր հարթակի` ՀԱՊԿ-ի վրա: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին յայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի
    «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի

    Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

  • Կեցցէ՛ Դաշնակցութիւնը
    Կեցցէ՛ Դաշնակցութիւնը

    Վահրամ Աթանեստանի արձագանգը գուցէ թողնէի անպատասխան, եթէ այն վտանգաւոր ուղերձներ չպարունակէր, եւ եթէ այդպէս մտածողները հրապարակում շատ չլինէին։ 

  • Ընտրակաշառք` Փաշինեանից
    Ընտրակաշառք` Փաշինեանից

    Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ուշացած կոչը, ուղղւած հայրենակիցներին, ժպիտ է շարժում: Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ բացայայտ ընտրակաշառք եւ պետական ռեսուրսի չարաշահման բացառիկ դէպք:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։