Հա

Ազգային

12/09/2018 - 11:20

Մեր նպատակն է` Երեւանը դարձնել համահայկական մայրաքաղաք. ՀՅԴ-ականներն Աջափնեակում էին

Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակներում երէկ՝ սեպտեմբերի 11-ին ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երեւանի Աջափնեակ վարչական շրջանի բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագիրը:

«alikonline.ir» - Երեւանի աւագանու ընտրութիւնների քարոզարշաւի շրջանակներում երէկ՝ սեպտեմբերի 11-ին ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երեւանի Աջափնեակ վարչական շրջանի բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագիրը:

ՀՅԴ կողմից առաջադրւած քաղաքապետի թեկնածու Միքայէլ Մանուկեանը «yerkir.am»-ի հետ զրոյցում նշեց, որ իրենց նպատակն է Երեւանը դարձնել համահայկական մայրաքաղաք: «Մենք պատկերացնում ենք, թէ ինչպէս պէտք է դա անենք: Մենք կարողանում ենք մոբիլիզացնել մեր ուժերը սահմանամերձ բնակավայրերի համար, կարող ենք դա անել նաեւ Երեւանի համար»,- ասաց նա:

Մանուկեանի խօսքով՝ սփիւռքում ՀՅԴ կառոյցները գործընկերային յարաբերութիւններ ունեն իրենց շրջանի քաղաքապետերի, աւագանիների հետ: «Ունենք ռեսուրս թէ փորձի փոխանակում եւ թէ ֆինանսական աջակցութիւն ստանալու: Մենք կարող ենք իսկապէս համայն հայութեանը կապել Երեւանի հետ, Երեւանի հոգսերով զբաղւելու հնարաւորութիւն պէտք է ունենայ համայն հայութիւնը»,- նշեց նա:

Մանուկեանը նշեց, որ քարոզարշաւի ընթացքում Երեւանում կը լինեն արտասահամանի տարբեր քաղաքներից ժամանած դաշնակցական  քաղաքապետերը:

ՀՅԴ ցուցակով աւագանու անդամ Խաչատուր Ստեփանեանն էլ դիմելով բնակիչներին՝ նշեց, որ իրենք ցանկանում են Երեւանում մտցնել աւելի լաւ կառավարում: «Մեր թիմով խոստանում ենք, որ մեր առաջադրած սկզբունքներով փորձելու ենք դարձնել Երեւանն աւելի բարեկարգ, աւելի գեղեցիկ, աւելի անվտանգ, աւելի  գրաւիչ քաղաք՝ ոչ միայն երեւանցիների, այլեւ Երեւան այցելող հիւրերի համար»,- շեշտեց նա:

Ստեփանեանը եւս նշեց, որ առաջարկում են Երեւանը համահայկական մայրաքաղաք հռչակելու սկզբունք եւ որ իրենց աշխարհասփիւռ կառոյցի շնորհիւ առաջարկելու են, որ Երեւանն ունենայ այն բոլոր պայմանները, որոնք յարիր են քաղաքակիրթ մայրաքաղաքներին: «Մեր երիտասարդ, պրոֆեսիոնալ թիմն ի զօրու է ձեր վստահութեան քւեն ստանալուց յետոյ իրագործել իր բոլոր ծրագրերը:  Կոչ ենք անում անպայման մասնակցել աւագանու ընտրութիւններին եւ քւէարկել խղճի մտոք»,- եզրափակեց նա:

Այնուհետեւ ՀՅԴ-ականները զրուցեցին քաղաքացիների հետ, ծանօթացան համայնքի խնդիրներին:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը
    ՀՅԴ Հայ Դատի պատւիրակութիւնը վերահաստատել է կուսակցութեան յանձնառութիւնը

    Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանի գլխաւորած պատւիրակութեանը։

  • Լիացած Ռոստոմի յիշատակով
    Լիացած Ռոստոմի յիշատակով

    Երէկ՝ Յունուարի 18-ին լրացաւ ազգային պատմութեան ազատագրական պայքարի, հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան փուլի առասպելական գործիչներէն, ՀՅԴ հիմնադիր երրորդութեան կրտսերագոյն անդամի՝ Ռոստոմի (Ստեփան Զօրեան) մահուան հարիւրերորդ տարելիցը: Ան այս աշխարհէն հեռացաւ 1919-ի այդ օրը, վարակուած բծաւոր տիֆէ:

  • Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ
    Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ

    Վերջին տարիներին տարբեր դրդապատճառներով շատ է շահարկւում Հայաստանի առաջին Հանրապետութեան Կառավարութեան հեռագիրը ուղղւած` Օսմանեան կառավարութեան զինւած մինիստր Էնւեր փաշային: Հեռագիրը ստորագրւած է Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան նախագահ` Յովհաննէս Քաջազնունին, զինւորական մինիստր` Արամ Մանուկեանը եւ Կառավարութեան Խորհրդի նախագահ` Աբրահամ Սահակեանը:

  • Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին
    Յուշագրութիւն Դաշնակցութեան որոշման եւ ԳԽ առաջին նախագահի ընտրութեան մասին

    Դեկտեմբերի 29-ին Վալերի Բալայեանի բնակարանում կայացել է խորհրդաժողով, որին ներկայ էին ընտրւած գրեթէ բոլոր դաշնակցական պատգամաւորները, կուսակցութեան բոլոր կառոյցների ղեկավարները եւ ներկայացուցիչներ Շահումեանի շրջանից: Ստեփանակերտի «Արամ Մանուկեան» ենթակոմիտէից ներկայ էին Աշոտ Սարգսեանը, Ֆելիքս Գաբրիէլեանը եւ Դաւիթ Իշխանեանը: 

  • Մեկնարկ` Լեռնալիբանանի Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին
    Մեկնարկ` Լեռնալիբանանի Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին

    Լիբանանի տարբեր շրջաններուն մէջ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով կազմակերպուած դասախօսական հանդիպումներուն, լիբանանցի օրէնսդիրներ եւ քաղաքական գործիչներ արծարծած էին նաեւ Օսմանեան կայսրութեան կողմէ Լեռնալիբանանի դէմ կիրարկուած սովամահութեամբ զանգուածային սպանութիւններ կազմակերպելու պետական քաղաքականութեան հետեւանքները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։