Հա

Ազգային

15/09/2018 - 11:50

Հոգեհանգստի արարողութիւն՝ Յովհաննէս Քաջազնունու, Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին

«Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կատարւել է հոգեհանգստի արարողութիւն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու, 3-րդ վարչապետ Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին:

«alikonline.ir» - «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ Երեւանի կենտրոնական գերեզմանատանը կատարւել է հոգեհանգստի արարողութիւն՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան վարչապետ Յովհաննէս Քաջազնունու, 3-րդ վարչապետ Համօ Օհանջանեանի եւ նրա տոհմի յիշատակին: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

Յովհաննէս Քաջազնունու ծոռնուհի Քսենեա Օռլովան ՀՅԴ պատմութեան թանգարանին է նւիրել Յովհաննէս Քաջազնունու եւ նրա ընտանիքի անձնական իրերից՝ հագուստ, ձեռագործ անձեռոցիկ եւ այլ իրեր: Մինչ այդ ընդամենը երկու լուսանկարներ էին:

«Շնորհակալ եմ, որ նախաձեռնեցիք այս այցելութիւնը Յովհաննէս Քաջազնունու շիրիմին: Ես երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում, եւ ուրախ եմ, որ ինձ յաջողւեց լինել այստեղ: Երախտապարտ եմ, բոլոր նրանց, ովքեր յիշում են Յովհաննէս Քաջազնունուն, յարգում նրա եւ նրա ընտանիքի յիշատակը, ովքեր ապրել են յանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի: Յոյս ունեմ, որ Յովհաննէս Քաջազնունու յիշատակը միշտ վառ կը մնայ»,- նշել է Օռլովան:

Յարակից լուրեր

  • Յովհաննէս Քաջազնունին 1921թ. Փետրւարեան ապստամբութեան օրերին
    Յովհաննէս Քաջազնունին 1921թ. Փետրւարեան ապստամբութեան օրերին

    Հայոց նորագոյն պատմութեան մէջ իւրայատուկ տեղ է զբաղեցնում 1921թ. փետրւարեան ապստամբութիւնը: Ապստամբութեան առաջացման պատճառներին եւ ընթացքին, ապստամբութեան օրերին հասարակական-քաղաքական եւ ռազմական մի շարք յայտնի գործիչների գործունէութեան պատմաբանները բազմիցս անդրադարձել են:

  • Հոգեհանգստեան արարողութիւն
    Հոգեհանգստեան արարողութիւն

    Ուրբաթ 15 փետրւար 2019-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

  • Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ
    Պարզաբանումներ Քաջազնունու հեռագրի վերաբերեալ

    Վերջին տարիներին տարբեր դրդապատճառներով շատ է շահարկւում Հայաստանի առաջին Հանրապետութեան Կառավարութեան հեռագիրը ուղղւած` Օսմանեան կառավարութեան զինւած մինիստր Էնւեր փաշային: Հեռագիրը ստորագրւած է Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան նախագահ` Յովհաննէս Քաջազնունին, զինւորական մինիստր` Արամ Մանուկեանը եւ Կառավարութեան Խորհրդի նախագահ` Աբրահամ Սահակեանը:

  • Հոգեհանգստեան պաշտօն եւ ցուցահանդէս՝ Փերիոյ Կրթ. միութեան հիմնադրման 90-ամեակի առթիւ
    Հոգեհանգստեան պաշտօն եւ ցուցահանդէս՝ Փերիոյ Կրթ. միութեան հիմնադրման 90-ամեակի առթիւ

    Փերիոյ Կրթ. միութեան հիմնադրման 90-ամեակի յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն յոբելեանական առիթի նշման շրջագծում, հինգշաբթի՝ 2018 թւականի դեկտեմբերի 20-ի առաւօտեան ժամը 10,00-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ յոբելեար միութեան կեանքից հեռացած անդամ-ուհիների եւ նոյն միութեան ու Փերիոյ գաւառի նախկին հիւանդանոցի բարերարների։

  • 1988-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում
    1988-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ 2018 թ. դեկտ. 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում մատուցւած կիրակնամուտի արարողութեան աւարտին, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, 1988 թ.-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի 30-ամեակի առիթով, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ՝ սոյն աղէտի զոհերի յիշատակին։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։