Հա

Ազգային

17/09/2018 - 10:40

Միքայէլ Մանուկեան. «Արժանի մրցակից համարում ենք բոլոր ուժերին, բայց մենք բոլորից տարբերւում ենք»

Երեւանի աւագանու ընտրութիւններին 13 քաղաքական ուժ սեպտեմբերի 10-ից քաղաքի բնակիչներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը։ «armdaily.am»-ը քարոզարշաւի եւ Երեւանի խնդիրների լուծման մասին զրուցել է աւագանու ընտրութիւններին ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանի հետ։

«alikonline.ir» - Երեւանի աւագանու ընտրութիւններին 13 քաղաքական ուժ սեպտեմբերի 10-ից քաղաքի բնակիչներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը։ «armdaily.am»-ը քարոզարշաւի եւ Երեւանի խնդիրների լուծման մասին զրուցել է աւագանու ընտրութիւններին ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանի հետ։

 

Ինչպէ՞ս էք գնահատում նախընտրական քարոզարշաւի արդիւնքները։ Յաջորդող մէկ շաբաթւայ ընթացքում ի՞նչ ծրագրեր ունէք։

- Քարոզարշաւի արդիւնքներն ունեն հետաքրքիր գնահատման ձեւ: Ընտրութեան օրը՝ սեպտեմբերի 23-ին, մեր ժողովուրդն իր քւէով կը որոշի արդիւնքները: Իսկ մինչ այդ, մենք կը շարունակենք ներկայացնել մեր ծրագիրը՝ հիմնականում ուղիղ շփումներով, կը լսենք մեր քաղաքացիների խնդիրներն ու կառաջարկենք դրանց լուծումներ գտնելու մեր ճանապարհը:

 

Թեկնածուների նախընտրական ծրագրերում հիմնականում նոյն խնդիրներն են առաջ քաշւում։ Ձեր ծրագրում կը նշէ՞ք ամենակարեւոր ու հիմնական կէտերը, որոնք անմիջապէս կիրականացնէք ընտրւելու դէպքում։ Ինչպէս դուք էք նկատել՝ խնդիրները հիմնականում նոյնն են՝ աղբահանութիւն, կանաչապատում, հանրային տրանսպորտ։

- Բոլորն՝ ինչպէս նաեւ մենք, ունենք այդ խնդիրների լուծման ճանապարհը: Երեւանի քաղաքապետարանն այս հարցով նոյնպէս ունի ծրագիր ու բաւականին առաջացել է այն: Պէտք է հաւաքել ու համադրել բոլորի ծրագրերն ու գտնել լաւագոյն լուծումը: Ինչ վերաբերում է մեր ծրագրին, ասեմ, որ դրա հիմնական կէտերից մէկը՝ Երեւանը համայն հայութեան մայրաքաղաք դարձնելն է: Դա ենթադրում է՝ իւրաքանչիւր հայ պէտք է զգայ, որ Երեւանն իր մայրաքաղաքն է, եւ այստեղ ինքը տանն է: Իմ շատ սփիւռքահայ ընկերներ, լինելով Երեւանում, ասում են՝ այնքան էներգիա ենք կուտակում այստեղ, որ բաւարար է ամբողջ տարի սպառելու համար:

 

Թեկնածուներն ասում են, որ պէտք է ներկայացնել ոչ թէ խնդիրներն, այլ տալ դրանց լուծումներն ու մատնանշել ֆինանսական միջոցները, որոնցով դրանք պէտք է իրականացւեն։ Կը մատնանշէ՞ք այդ միջոցները։

- Միշտ ասել եմ՝ կարեւորն աշխատանքն է: Աշխատանքի ու կամքի դէպքում ֆինանսական միջոցներ միշտ էլ հնարաւոր է գոյացնել, ճիշտ եւ արդիւնաւէտ կառավարման դէպքում կարելի է նաեւ շատ ծախսեր խնայել: Պ՝տք է աշխատել նաեւ միջազգային կառոյցների հետ, օգտագործել մեր ամբողջ ներուժը: Երեւանը միայն քաղաքապետով կամ քաղաքապետարանով չի կարող ղեկավարւել, չեն բաւականացնի թէ՛ միջոցները, թէ՛ հնարաւորութիւնները: Պէտք է ներգրաւել հայութան ներուժը: Մենք համասփիւռ կուսակցութիւն ենք, աշխարհի տարբեր անկիւններում ունենք կառոյցներ, որոնք մշտական համագործակցութեան մէջ են իրենց համայնքների, շրջանների ղեկավարների հետ, որոնց ներուժը հնարաւոր է ուղղորդել դէպի Երեւան: Մենք այդ փորձն ունենք, բազմաթիւ ծրագրեր իրականացրել ենք սահմանամերձ գիւղերում, Արցախում, այժմ ժամանակն է նաեւ ուղղորդւել դէպի Երեւան:

 

- Ձեր ծրագրում ասւում է համայնքային ոստիկանութեան ստեղծման անհրաժեշտութեան մասին։ Ինչպէ՞ս է դա իրականացւելու։

- Մեր ծրագրում կայ մունիցիպալ ոստիկանութիւն ստեղծելու կետ: Դա անհրաժեշտ է, քանի որ այն պէտք է զբաղւի համայնքի գոյքի պահպանութեամբ, մեր քաղաքացիների անվտանգութեամբ, պէտք է լինի քաղաքացու կողքին գործող ոստիկանութիւն: Այն պէտք է էականօրէն տարբերւի այսօրւայ ոստիկանական համակարգի գործելաոճից:

 

Իրատեսակա՞ն էք համարում Հրազդանի կիրճը, Յաղթանակի այգին եւ նրան յարող տարածքը սահմանել որպէս բնապահպանական գօտի, քանի որ այդ տարածքներում կենտրոնացւած են օլիգարխների առանձնատները։

-Որտեղ կան առանձնատներ, յետ վերադառնալ, կարծում եմ, հանարաւոր չէ: Բայց կան տարածքներ, որտեղ լուրջ աշխատանքների դէպքում, այսինքն՝ առաջին հերթին ժամանակակից ոռոգման համակարգ ստեղծելու, ոչ թէ ծաղկապատման, այլ՝ իրական կանաչապատման, ինչպէս նաեւ անտառապատում իրականացնելու դէպքում հնարաւոր է սահմանել բնապահպանական գօտի: Երեւանի շուրջբոլորը պէտք է ստեղծել անտառային շերտ, որպէսզի Երեւանը պաշտպանւի նաեւ փոշուց: Անհրաժեշտ է ճիշտ ընտրել նաեւ ծառատեսակները, քանի որ Երեւանի տեսքն անհրապոյր է դառնում ձմռանը, իսկ մշտադալար շատ ծառատեսակներ կապահովեն Երեւանի տեսքը։

 

-Հ աւատում էք, որ ընտրութիւնները կանցնեն ազատ ու առանց խախտումների։

- Ուզում եմ հաւատալ ու կարծես ունենք դրա խոստումը: Ճիշտ է՝ ընթացքում որոշ խնդիրներ նկատում ենք, բայց դրանք ընտրութիւնների վերջնական արդիւնքի վրայ ազդող երեւոյթներ չեն այս պահին:

 

Հետեւում էք միւս ուժերի քարոզարշավներին, ում էք համարում արժանի մրցակից։

- Արժանի մրցակից համարում ենք բոլոր ուժերին, բայց մենք բոլորից տարբերւում ենք:

 

Հնարաւորութեան դէպքում ո՞ր ուժի հետ կը համագործակցէք։

- Վաղը դրա մասին կը խօսենք:

Յարակից լուրեր

  • Չքնէք, տղաներ
    Չքնէք, տղաներ

    Մենք հիւանդանում ենք, երբ ընկնում է մեր օրգանիզմի իմունիտետը: Այն ուժը, ներքին այն դիմացկունութիւնը, որը կայ ու ամէն օր պայքարում է մեր օրգանիզմի վրայ արշաւող հազար տեսակ ախտ-աղարտի դէմ, թուլանում է ու մենք դառնում ենք խոցելի: Սովալլուկ մանրէներն ու հիւանդածին բակտերիաները արագ անցնում են գործի ու ախտահարում մեր առողջ օրգանները:

  • Հայրենի մեր ժողովուրդը ինչո՞ւ իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
    Հայրենի մեր ժողովուրդը ինչո՞ւ իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

    Աւարտւեց Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրութիւնները, իր յետեւից թողնելով բազմաթիւ՝ դեռեւս անպատասխան մնացած հարցեր:

    Մեզ՝ սփիւռքահայերիս համար, որ առօրեայ լրահոսի միջոցով կապւած ենք Հայաստանի եւ Արցախի իրադարձութիւնների հետ, հարցերի հարցը թերեւս այն է, թէ ինչու հայրենի մեր ժողովուրդն իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ ծրագրերն ու գործելաոճը չի ընկալւում Հայաստանի քաղաքացիների կողմից:

  • «Էս չորս փամփուշտից մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ` իմը»
    «Էս չորս փամփուշտից մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ` իմը»

    Այսօր Արցախեան ազատամարտի դաշնակցական հերոս Արթուր Ղարիբեանի ծննդեան օրն է։

  • «Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու»
    «Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու»

    Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտութեան վերահիմնադիր Վարդան Բախշեանի նահատակութեան օրն է։

  • Ընկեր Աբոյին յիշելիս
    Ընկեր Աբոյին յիշելիս

    Արամ Թովմասնեանը «Facebook»-ի իր էջում գրութիւն է տեղադրել, յիշելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կարկառուն գործիչներից մէկին՝ Աբօ Աշճեանին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։