Հա

Ազգային

18/09/2018 - 08:50

Աւստրալիայում Հայոց Ցեղասպանութեան թեմայով ցուցահանդէս է բացւել

Կանբերայում գործող Աւստրալիայի ազգային համալսարանում «Ժամանելու իրաւունք» խորագրով ցուցահանդէս է բացւել, որը նւիրւած է ամբողջ աշխարհի փախստականներին՝ սկսած Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով գաղթածներից, յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը:

«alikonline.ir» - Կանբերայում գործող Աւստրալիայի ազգային համալսարանում «Ժամանելու իրաւունք» խորագրով ցուցահանդէս է բացւել, որը նւիրւած է ամբողջ աշխարհի փախստականներին՝ սկսած Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով գաղթածներից, յայտնում է Աւստրալիայի Հայ Դատի յանձնախումբը: Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:

Ցուցահանդէսը պատրաստւել է դոկտոր Վանեսսա Ագնեուի, դոկտոր Էգեմէն Օզբէկի եւ Անետ Ան-Ջէն Լիուի կողմից: Այն ներառում է ցեղասպանութեան, փախուստի եւ ապաստանի այժմեան եւ վաղ շրջանի տեղեկագրեր. երկրորդ տիպի տեղեկագրերը վերաբերում են նաեւ հայոց պատմութեան ամենամռայլ հատւածին, որը ներկայացւած է «Փախստականութեան գաղափարը եւ Հայոց Ցեղասպանութիւնը» խորագրով հատւածում:

Անետ Ան-Ջէն Լիուն ցուցահանդէսի մասին Աւստրալիայի Հայ Դատի յանձնախմբի պատրաստած ֆէյսբուքեան տեսանիւթում պատմել է, որ յաջորդ ցուցադրութիւնը կը բացւի Գերմանիայում, ապա՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում եւ կը վերադառնայ Աւստրալիա:

Աւստրալիայի ազգային համալսարանում ցուցահանդէսը կը գործի մինչեւ սեպտեմբերի 22-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։