Հա

Ազգային

27/09/2018 - 12:05

Կիրօ Մանոյեան. «Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քայլերը ձախողւում են»

Ինչպէս արդէն տեղեկացրել էիք, Արցախի Բերձոր եւ Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքների միջեւ սեպտեմբերի 25-ին վերաստորագրւել է բարեկամութեան հռչակագիր: Բերձոր ժամանած պատւիրակութեան կազմում էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: 

«alikonline.ir» - Ինչպէս արդէն տեղեկացրել էիք, Արցախի Բերձոր եւ Ֆրանսիայի Ալֆորւիլ քաղաքների միջեւ սեպտեմբերի 25-ին վերաստորագրւել է բարեկամութեան հռչակագիր: Բերձոր ժամանած պատւիրակութեան կազմում էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Նա կարեւորել է նման նախաձեռնութիւնները. «Հարցը միայն համատեղ յայտարարութիւն ստորագրելը չէ, այլ նաեւ այն, որ Ալֆորւիլ քաղաքից մի ամբողջ պատւիրակութիւն` ներկայ ու նախկին քաղաքապետներով, եկել են, որպէսզի տեղում ստորագրեն բարեկամութեան հռչակագիրը: Սա քաղաքական պատասխան է այն թշնամական պահւածքին, որ Ադրբեջանը ցուցաբերում է Արցախի Հանրապետութեան նկատմամբ»: «Նման իւրաքանչիւր այցելութիւն ապտակ է Ադրբեջանին: Համոզւած ենք, որ Ալֆորւիլի քաղաքապետի վերադարձից յետոյ Ադրբեջանի դեսպանատունը դատական հայց է յարուցելու նրա դէմ: Բայց նա այս ամէն ինչը գիտակցելով է ժամանել»,- մասնաւորապէս ասել է Կիրօ Մանոյեանը:

«Ճիշտ է, համայնքները չեն կարող ճանաչել այլ պետութիւնների, բայց հռչակագրի ստորագրումն ինքնին ազդեցիկ է: Դրանով Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քայլերը փաստօրէն ձախողւում են: Տարբեր համայնքների հետ նման կապերը, ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ուղղակի պաշտպանութիւն են, այլ նաեւ ֆիզիկական պաշտպանութիւն, որը Ադրբեջանին ստիպում է աւելի զուսպ լինել»,- նշել է Կիրօ Մանոյեանը` աւելացնելով, որ կը ցանկանար, որ Արցախի համայնքները, քաղաքներն այնքան շատ նման միջոցառումներ անցկացնեն, որ սկսեն ձանձրանալ:

Ինչ վերաբերում է տւեալ նախաձեռնութեանը ՀՅԴ կառույցի մասնակցութեանը, ապա պատահական չէ, որ պատւիրակութեան մաս են կազմում ՀՅԴ Ֆրանսիայի, ՀՀ եւ Արցախի կառոյցների ներկայացուցիչներ: «Մեր կառոյցն աշխատում է, որպէսզի հնարաւորինս շատ լինեն նման այցելութիւններն ու ծրագրերը»,- եզրափակել է Կիրօ Մանոյեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։