Հա

Ազգային

03/10/2018 - 15:00

Ռուստամեան. «90-ականներին էլ տեսել ենք 90 տոկոսանոց իշխանութիւն եւ տեսել ենք, թէ ոնց է այն քանդւել»

Վարչապետի` ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրւել է այն բանից յետոյ, երբ Դաշնակցութիւնն արդէն յետ էր կանչել իր նախարարներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: «Այս հարցի հետ կապւած պէտք չէ շոուներ անել: Մենք յետ ենք կանչել կառավարութեան մեր անդամներին, դրանից յետոյ են եղել համապատասխան հրահանգները»,- ասաց նա:

«alikonline.ir» - Վարչապետի` ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրւել է այն բանից յետոյ, երբ Դաշնակցութիւնն արդէն յետ էր կանչել իր նախարարներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: «Այս հարցի հետ կապւած պէտք չէ շոուներ անել: Մենք յետ ենք կանչել կառավարութեան մեր անդամներին, դրանից յետոյ են եղել համապատասխան հրահանգները»,- ասաց նա:

Անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրէնքում աղմկայարոյց փոփոխութեանը՝ Ռուստամեանը նշեց, որ փոփոխութիւնը չի արւել արտահերթը կանխելու համար: Ըստ պատգամաւորի` դա թիւրըմբռնում է: «Փաստւեց, որ ճիշտ ենք արել, որ երէկ ընդունել ենք այդ օրէնքը: Եթէ մեր 7 պատգամաւորից 4-ի աշխատանքին խոչընդոտել են, խոչընդոտել են հայհոյանքներով, անպատիւ խօսքերով, սրան նորմալ չեմ վերաբերւում: Խօսում ենք սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութիւնից, բայց սիրուց ու համերաշխութիւնից բան չի մնացել»,- ասաց նա:

Այդ օրենքը, ըստ Ռուստամեանի, այն բանի համար է, որ ԱԺ-ն լուծարւի այնպէս, ինչպէս Սահմանադրութիւնն է պահանջում: «Եթէ այսպէս չգնանք, կը լինի ուժի իրաւունքով լուծարում, սրանից մենք զերծ պահեցինք»,- ասաց նա:

Պատգամաւորը նշեց, որ կտրականապէս մերժում է այն թէզը, որ վարչապետը նետել է հրապարակ, թէ դա պատերազմ յայտարարել էր ժողովրդին: «Եթէ սահմանադրական ճանապարհով խորհրդարանը լուծարելու գործընթացը ժողովրդին պատերազմ յայտարարել է, ուրեմն մենք չենք հասկանում` ինչի մասին ենք խօսում: Եթէ որեւէ մէկի մտքով անցնում է որեւէ բան ասել վարչապետի ասածից դուրս, դառնում է հակայեղափոխական, սեւ ուժ: Մենք այսպէս ո՞ւր ենք գնում ընտրութիւնների, այս ձեւով ԱԺ-ն ո՞ւմ է պէտք»,- ընդգծեց նա ու շարունակեց, որ այս դէպքում մէկ տարի յետոյ կարող է դրւել Ազգային ժողովի լեգիտիմութեան հարցը, ոնց որ հիմա է արւում:

«Այսօր մեզ ասում են, թէ Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովուրդին: Մենք ասում ենք, որ ներկայացնում ենք մեզ ձայն տւած 103 հազար քաղաքացիներին: ՀՅԴ-ն ոչ մի ձայն փողով չի գնել, թող բերեն մի դէպք, որ Դաշնակցութիւնը փողով թէկուզ մէկ ձայն է վերցրել, այդպիսի դէպք չկայ: Ուրեմն ես լեգիտիմ իրաւունք ունեմ խօսելու 103 հազարի անունից»,- յայտարարեց պատգամաւորը:

Ռուստամեանն ընդգծեց, որ կեղծ թեզ է, որ ասում են` դուք ոչ մէկի չէք ներկայացնում: Միեւնոյն ժամանակ շեշտեց, որ ժողովրդի տրամադրութիւնները նոյնը չեն մնում: «Եթէ այդպէս է` թող կարգ մտցնեն, եւ վեց ամիսը մէկ փաստենք` ով որքան ձայն ունի: Տեսնենք` մէկ տարի յետոյ իրենք այդ 80% ձայնները կարո՞ղ են փաստել: Երբ, քաղաքական շահից ելնելով, խնդիր է լուծւել երկրում, տեսել ենք, թէ դա ոնց է փլւել. 90-ականներին տեսել ենք 90 տոկոսանոց իշխանութիւն եւ տեսել ենք, թէ ոնց են քանդւել»,- եզրափակեց նա:

Յարակից լուրեր

  • Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն
    Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն

    Հետաքրքրութեամբ կարդացի Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցութեան անդամ Վիգէն Խաչատրյեանի արտայայտութիւնը, որ 1990-1995 թւականներին Հայաստանում եղել է երկու Դաշնակցութիւն։ Սա կարող է անմեղ արտայայտութիւն է, պարոն Խաչատրեանը իր արտայայտած գաղափարներից մէկը շեշտելու համար ուզել է նշել, որ նոյնիսկ Դաշնակցութիւնը որոշ մի հանգրւանի բաժանւել է երկուսի։ Իսկ քաղաքական ներկայ մթնոլորտում կարելի է նաեւ մտածել, որ պարոն Խաչատրեանը ջուր է լցնում վարչապետ Նիկոլ Փաշինեանի ջրաղացին, որ փորձում է միշտ երկու Դաշնակցութիւն տեսնել՝ դրսում ու ներսում, Հայաստանում եւ արտերկրում…

  • «Գործադիրի անդամների աշխատավարձը բարձրացնելու Փաշինեանի գաղտնի որոշումն ապացուցում է՝ վարչապետի յայտարարութիւնները եւ գործերն իրար չեն համապատասխանում». քաղաքագէտ
    «Գործադիրի անդամների աշխատավարձը բարձրացնելու Փաշինեանի գաղտնի որոշումն ապացուցում է՝ վարչապետի յայտարարութիւնները եւ գործերն իրար չեն համապատասխանում». քաղաքագէտ

    Սա հերթական քայլն է, որը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները եւ գործերը միմեանց չեն համապատասխանում:  Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը` անդրադառնալով հրապարակմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գաղտնի յանձնարարականով էականօրէն բարձրացել են նախարարների, փոխնախարարների եւ նախարարութիւնների գլխաւոր քարտուղարների աշխատավարձերը։ 

  • «Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինեանը». «168 ժամ»
    «Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինեանը». «168 ժամ»

    «168 ժամ»-ը գրում է. ««Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննութեան արդիւնքում պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գաղտնի որոշմամբ բարձրացւել են նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերը: Ըստ տեղեկատւութեան, նախարարների աշխատավարձերը կրկնապատկւել են՝ հասնելով 1.5 մլն. դրամի, իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Նախարարութիւնների գլխաւոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260  դրամից դարձել է 870 հազար դրամ։

  • Մեր կորուստները. Հասարակական-կուսակցական գործիչ Յակոբ Մանճիկեան իր մահկանացուն կնքեց
    Մեր կորուստները. Հասարակական-կուսակցական գործիչ Յակոբ Մանճիկեան իր մահկանացուն կնքեց

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի կեդրոնական կոմիտէն խոր վիշտով կը գուժէ շրջանի վաստակաւոր ընկերներէն Յակոբ Մանճիկեանի մահը, որ տեղի ունեցաւ 18 հոկտեմբեր 2019-ին:

  • «Վարչապետը միտք արտայայտելիս պէտք է ստեղծի նաեւ դրա իրականացման մեխանիզմը». Արմէն Սարգսեան
    «Վարչապետը միտք արտայայտելիս պէտք է ստեղծի նաեւ դրա իրականացման մեխանիզմը». Արմէն Սարգսեան

    ՀՀ վարչապետը, եթէ մի միտք է արտայայտում, պէտք է ստեղծի համապատասխան մեխանիզմ՝ այդ միտքն իրականացնելու համար. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմէն Սարգսեանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինեանի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտայայտութեան ազդեցութիւնը բանակցային գործընթացի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։