Հա

Ազգային

06/10/2018 - 10:40

Ինչո՞ւ ենք փորձում բաց դռնից ջարդելով ներս մտնել

«Հայոց Աշխարհ» օրաթերթը ներկայացրել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի գնահատականը ՀՀ-ում ստեղծւած ներքաղաքական վիճակին:

«alikonline.ir» - «Հայոց Աշխարհ» օրաթերթը ներկայացրել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի գնահատականը ՀՀ-ում ստեղծւած ներքաղաքական վիճակին:

ՈՉ ԹԷ ՈՒԺԻ ԻՐԱՒՈՒՆՔՈՎ, ԱՅԼ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ

ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը համաձայն չէ, թէ ԱԺ արտահերթ նիստում ընդունւած աղմկահարոյց նախագիծը «ԱԺ կանոնակարգ» օրէնքում փոփոխութիւններ կատարելու վերաբերեալ ընդունւել է ընթացակարգային խախտումներով։

Ամէն ինչ, ըստ նրա՝ եղել է կանոնակարգով նախատեսւած կարգաւորումների շրջանակում, եւ եթէ դրանք ինչ-որ մարդկանց դուր չեն գալիս, ձեռքները բռնող չկայ՝ կարող են հանդէս գալ օրէնսդրական նախաձեռնութեամբ եւ սահմանւած ընթացակարգերը վերանայելու հարց բարձրացնել։ Աւելին՝ նախագիծը մանրակրկիտ քննարկւել է պետաիրաւական յանձնաժողովի նիստում, որին մասնակցել է նաեւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը եւ որեւէ առարկութիւն չի ներկայացրել։

Խորհրդարանը շրջափակելով, պատգամաւորների ելումուտը խոչընդոտելով, հանրահաւաքներում սրան-նրան հայհոյելով ու վարկաբեկելով Ազգային ժողովին որոշումներ պարտադրելը անթոյլատրելի է՝ համոզւած է Ա. Ռուստամեանը. «Եթէ ա՛յդ ճանապարհով պէտք է գնանք Աժ լուծարման, դա կը նշանակի լուծարել Ազգային ժողովը ոչ թէ իրաւունքի ուժով, այլ ուժի իրաւունքով։

Դրա կարիքն էլ չկայ, որովհետեւ նախագծին կողմ քւէարկած ուժերը դէմ չեն արտահերթ ընտրութիւններին՝ պէտք չէ ապակողմնորոշել ժողովրդին։ Մենք դէմ չենք ԱԺ լուծարմանը, ասում ենք՝ հակասահմանադրական քայլերի գնալով, հարւածում ենք մեր վարկանիշին, ական ենք դնում այդ ամէնի տակ՝ հիմքում դնելով հակասահմանադրական մեխանիզմներ։

Մենք արտահերթին կողմ ենք եղել, հիմա էլ ենք կողմ, բայց դա պիտի լինի տրամաբանութեան շրջանակում՝ նորմալ, սահմանադրական ճանապարհով։ Ինչո՞ւ չեն ուզում գալ այդ ճանապարհով՝ թող պատասխանեն այն ուժերը, որոնք ուզում են, որ դա լինի պրեսինգով, ճնշումներով, ժողովրդին փողոց հանելով»։

ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը յոյս ունի, որ ամէն դէպքում՝ ԱԺ-կառավարութիւն հակասութիւնները լուրջ սրացումների, բախումների չեն բերի, եւ երկիրը չի յայտնւի քաղաքական ճգնաժամի մէջ. «Ի վերջոյ, ճգնաժամի պատասխանատուն գործադիր իշխանութիւնն է։ Եթէ գործադիրն է գործընթացներն այդ ուղղութեամբ տանելու, պատասխանատւութիւնը մնալու է իր վրայ»։

Այո, իրենք դեռ երէկ կառավարութեան մաս էին կազմում, բայց կառավարութեան ծրագրում որեւէ խօսք չկայ մինչեւ տարեվերջ ինչ գնով ուզում է լինի՝ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների գնալու մասին։

Հակառակը, սեւով սպիտակի վրայ գրւած է, որ դա պէտք է տեղի ունենայ մէկ տարւայ ընթացքում. «Հիմա ի՞նչն է խնդիրը, որ ուզում են ափալ-թափալ գնալ այդ ընտրութիւններին. մինչեւ հիմա ասում էին՝ պէտք չէ «ափալ-թափալ» ընտրութիւններ անցկացնել։ Մենք միշտ ասել ենք՝ հակասահմանադրական որեւէ գործողութեան չենք գնայ, իսկ ով կը գնայ հակասահմանադրական քայլերի՝ պատասխանատւութիւնն իր վրայ է ընկնելու»։

Ցնցումներից խուսափելու հիմնական նախապայմանը եւ երաշխիքը, Ռուստամեանի համոզմամբ, արտահերթ ընտրութիւնների շուրջ համախոհութեան մթնոլորտ ձեւաւորելն է. «Եթէ դա չկայ, հասարակութիւնը պառակտւելու է։ Ես դրանից լաւ հոտ չեմ առնում։ Կարող է՝ այսօր բոլորը մեզ քարկոծեն, բայց յանուն վաղւայ ճշմարտութեան թող որ այսօր սխալւած լինենք։

Վստահ եմ՝ ինչ արել ենք, արել ենք երկրի շահերից ելնելով։ Եթէ համարում են, որ օրէնքը հակասահմանադրական է՝ դրա ձեւը կայ, թող դիմեն Սահմանադրական դատարան։ Բայց այս ձեւով՝ հանրահաւաքներով սահմանադրութեան ճիշտ ու սխալը որոշելը անընդունելի է. աշխարհում նման բան չի եղել։ Եթէ մենք ուզում ենք առաջինը լինել՝ դրա հետեւանքները շատ ծանր են լինելու»։

Փաշինեանն ու իր կողմնակիցները, ըստ նրա, խորամանկում են՝ Երեւանի աւագանու ընտրութիւնները ներկայացնելով «վստահութեան հանրաքւէ», որով «ժողովուրդը», իբր, իր աջակցութիւնն է յայտնել երկու ամսից ոչ ուշ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու «ծրագրին». «Եթէ դա եղել է հանրաքւէ, մենք դրա մասին պէտք է տեղեակ լինէինք։ Մենք գնացել ենք աւագանու ընտրութեան, եւ հիմա պէտք է առաջնորդւենք մէկի ցուցումներով, որ դա վստահութեան հանրաքւէ՞ էր։

Հանրաքւէ էր՝ իմանայինք, մենք էլ հանրաքւէի մասնակցէինք։ Եթէ հանրաքւէ էր՝ արդիւնքները սխալ են ամփոփւել. ոչ թէ 82 տոկոսն է ուզում՝ խորհրդարանը լուծարւի, այլ 100 տոկոսը, որովհետեւ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները կողմ էին ԱԺ լուծարմանը։ Ինչո՞ւ ենք փորձում բաց դռնից ջարդելով մտնել»։

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»
    Աղասի Ենոքեան. «Իշխանութիւնները մեդիայի դէմ պայքարում անցել են «պարտիզանական պատերազմի»

    Տարւայ սկզբին իշխանութիւնների կողմից մամուլի դէմ յայտարարւած պատերազմի շրջանակներում ճակատային յարձակումների մի քանի փորձերից յետոյ իշխանութիւններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարութեանը։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը:

  • Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ
    Արցախը պէտք է լինի բանակցութիւնների ուղղակի եւ լիիրաւ կողմ

    «Factor.am»-ի հարցազրոյցը Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։