Հա

Ազգային

08/10/2018 - 13:20

Սէրն ու համերաշխութիւնն այս օրերում

Սէր նշանակում է սիրել, որեւէ մէկի հետ հաշտ ու բարիացակամ յարաբերութիւն ունենալ, բարեկամաբար վարւել, համակրել, յարգել եւ ...

ՎԱՀԷ ԹՈՐՈՍԵԱՆ

 

Սէր նշանակում է սիրել, որեւէ մէկի հետ հաշտ ու բարիացակամ յարաբերութիւն ունենալ, բարեկամաբար վարւել, համակրել, յարգել եւ ...

Համերաշխութիւն նշանակում է հաշտ, համաձայն եւ միաբան լինել, կարծիքների գործելակերպի մէջ համաձայնութիւն ունենալ եւ ...

Իսկ յեղափոխութիւն նշանակում է փոփոխութիւն, մի վիճակից ուրիշ վիճակի փոխւել, բարեփոխել, վատից դէպի լաւը գնալ եւ ...

Վերջին քանի ամիսների ընթացքում՝ Հայաստանում տեղի ունեցած «Թաւշեայ յեղափոխութիւն»-ից յետոյ, յաճախ ենք լսում վերոնշեալ բառերը, որն այնպէս էլ մնացին միայն բառեր. յատկապէս այս օրերին հայրենիքում ոչ մի նշոյլ անգամ չկայ սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտից, ինչը դժբախտաբար վարչապետի ու նրա թիմակիցների կողմից կատարւած յայտարարութիւնների ու գործելաոճի արդիւնքն է:

Հայաստանում տեղի ունեցած փոփոխութիւնները, սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտից բացի երկրում պէտք է ամարգրէին ժողովրդավարութիւն ու արդարութիւն, բայց արի ու տես, որ դա էլ չիրականացաւ:

Ներկայ դրութեամբ նկատւում են այնպիսի երեւոյթներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում սէր, համերաշխութիւն եւ յեղափոխութիւն բառերի իմաստներին, այլեւ տարանջատում եւ շերտաւորում են հայ ժողովրդին՝ նրանց «սեւեր ու սպիտակներ» եւ «յեղափոխական ու հակայաղափոխական» խմբերի բաժանելով:

Այս օրերին Հայաստանը ոչ թէ գնում է դէպի ժողովրդավարութիւն, այլ սլանում է դէպի անբոխավրութիւն, երկրում ոչ թէ փորձեր են կատարւում արդարութեան հաստատաման ուղղութեամբ, այլ ջանքեր են գործադրւում հակաօրինականութեամբ սեփական շահերը իրականացնելու համար: Դէպի սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտ ժողովրդին առաջնորդելու փոխարէն, նրանց սովորեցնում են պահանջները ներկայացնել անօրինական ճանապարհով եւ ամենագռեհիկ ձեւով անյարգել ցանկացած անհատի, անկախ այն հանգամանքից թէ նա կին է, ազգային հերոս, խորհրդարանի պատգամաւոր կամ ...

Այսօր իշխանութեան գլուխն անցած անհատները ոչ մի բանով չեն տարբերւում նախորդներից: Նրանք էլ ամէն կերպ ուզում են իշխանութիւնը պահել իրենց բռում, լինի ամբոխավարութիւնով, սահմանադրութեան փոփոխութիւնով կամ հակաօրինական այլ ճանապարհներով: Ցաւօք այս ամէնը երկիրը դէպի փայլուն ապագայ տանելու փոխարէն, իջեցնելու է նրա հեղինակութիւնը եւ երկրում հաստատելու է բռնապետութիւն, որն ի վերջոյ հիասթափեցնելու է յեղափոխութեանը հաւատ բերած ժողովրդին:

Հարաւային Աֆրիկայի նախագահ Նելսոն Մանդելան, երբ ազատւեց յեղաշրջման մեղադրանքով շուրջ 27 տարի բանտարկութիւնից, եւ երկրում յեղափոխութիւն տեղի ունեցաւ, համաներում շնորհեց, համոզւած լինելով, որ վրէժխնդրութեամբ չի կարելի երկրում խաղաղութիւն հաստատել: Նա անգամ նախագահականի աշխատակազմում ոչ մի փոփոխութիւն չիրականացրեց:

Յուսանք, որ մեր երկրի վարչապետը վերջ ի վերջոյ գիտակցելու է, թէ ինքը ամենասկզբում երկրի վարչապետ է եւ ոչ թէ յեղափոխութեան առաջնորդ եւ վարչապետի հանգամանքից ելնելով պէտք է անձամբ առաջին պաշտպանն ու գործադրողը լինի օրէնքի ու սահմանադրութեան եւ չհրահրելով սեփական ժողովրդին՝ սէր, համերաշխութիւն ու հանդուրժողականութիւն սերմանի նրանց միջեւ. պէտք է իր շուրջ համախմբի բոլորին՝ յանուն երկրի բարգաւաճման ու անարդարութեան իսպառ վերացման:

Մեր, բոլորիս պարտքն է, որ միմեանց թեւ ու թիկունք հանդիսանալով, աշխատենք մէկ ընտանիքի պէս, յանուն հայ ազգի ու Հայաստանի, որպէսզի յաջողութեամբ պսակւի ժողովրդի յեղափոխութիւնը, երկրում տիրի սէր եւ համերաշխութիւն, հայ ժողովուրդը մի անգամ եւս չհիասթափւի իշխանութիւնից եւ ամենակարեւորը կերտւի արդար եւ ժողովրդավար հայրենիք:

6 հոկտեմբեր 2018

Նոր Ջուղա

Յարակից լուրեր

  • ԲՀԿ-Քոչարեան համագործակցութեան հեռանկարները
    ԲՀԿ-Քոչարեան համագործակցութեան հեռանկարները

    «Իրաւունք» օրաթերթը գրում է. «Կան տեղեկութիւններ, որ այս օրերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ակտիւ բանակցութիւնների մէջ է տարբեր քաղաքական ուժերի եւ անհատների հետ, այդ թւում՝ ծանր քաշային կուսակցութիւնների: Մեր միանգամայն արժանահաւատ աղբիւրի տեղեկացմամբ, քննարկումներ եղել են նաեւ ԲՀԿ-ի հետ:

  • Սովորենք յարգել մեծերի յիշատակը
    Սովորենք յարգել մեծերի յիշատակը

    Արամ Մանուկեանի կինը, երբ հեռանում էր այս կեանքից, իր դստերը Սեդա Մանուկեանին ասաց. «Ես չտեսայ, բայց դու անպայման կը տեսնես այն օրը, երբ մարդիկ կը յիշեն ու կը գնահատեն քո հօրը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանայ նրան»:

    Շատ ժողովուրդներ են երազել ունենալ Արամի նման ազգային հերոս, իսկ հայ ժողովուրդը բախտ է ունեցել վայելելու այդպիսի անձնաւորութեան ներկայութիւնն ու նւիրական գործունէութիւնը՝ յօգուտ հարենիքի եւ ազգի վերելքի. գրծունէութիւն, որի համար նա արժանի է իր հայրենակիցների յաւերժական յարգանքին ու մեծարանքին:

  • Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք
    Դաշնակցութիւնը ոչ միայն կուսակցութիւն է, այլ նաեւ մի աւանդական ընտանիք

    Երկար, փշոտ եւ արիւնալի է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անցած ուղին, քանզի յանուն հայ ժողովրդի ու հայրենիքի ծնունդ առած այս կուսակցութիւնն իր բազմամեայ պատմութեան ընթացքում շարունակ եղել է դաւադիր թշնամիների ու զանազան ուժերի թիրախը, ովքեր ջանք չեն խնայել հայ ժողովրդին զրկելու իրեն յոյս ներշնչող միակ գաղափարական պաշտպանից ու առաջնորդից:

  • Դաշնակցութիւնը միշտ էլ Դաշնակցութիւն է
    Դաշնակցութիւնը միշտ էլ Դաշնակցութիւն է

    Որեւէ կուսակցութիւն քաղաքական կամ ընկերային միեւնոյն ուղղութիւնը եւ առաջադրանքները ունեցող մարդկանց կազմակերպւած ամբողջութիւն է:

    Ազգային, քաղաքական եւ ընկերային-տնտեսական մեծ ծրագրերը կարելի չէ իրականացնել միմեանցից անկախ աշխատող անհատների ցրւած ճիգերով եւ դրա համար է, որ միեւնոյն նպատակներն ու գործելակերպը բաժանող անհատներն իրար շուրջ հաւաքւելով համադրում են իրենց հնարաւորութիւններն ու միջոցները՝ միասնաբար իրենց հաւաքական առաջադրանքներին հասնելու եւ այս ձեւով է, որ կազմւում է կուսակցութիւն:

  • ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան հիմնադրութեան 35-ամեակին նւիրւած բանախօսական-գեղարւեստական երեկոյ՝ Նոր Ջուղայում
    ՀՅԴ «Ռուբէն» երիտասարդական միութեան հիմնադրութեան 35-ամեակին նւիրւած բանախօսական-գեղարւեստական երեկոյ՝ Նոր Ջուղայում

    Երեկոյի ընթացքում ՌԵՄ-ի հիմնադրման եւ գործունէութեան շրջագծում տեղի ունեցան երեք առանձին թեմաներով բանախօսական ելոյթներ։ Բանախօսութիւններն ընթացան հետաքրքիր եւ հաճելի զրոյցի ներքոյ, քանի որ իւրաքանչիւր բանախօս իր ելոյթը ծաւալեց հանդիսավարի հարցումներին պատասխանելով։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։