Հա

Ազգային

10/10/2018 - 12:20

Մեր քայլերը եւ գործողութիւնները չենք պայմանաւորում այլ ուժերի քայլերի եւ գործողութիւնների հետ

«ՀՅԴ-ն հաւատարիմ է մնում իր դիրքորոշումներին եւ մօտեցումներին, պէտք չէ հասարակութեանը քաղաքական ուժերի մօտեցումները ձեւախեղւած ներկայացնել, մենք դէմ չենք արտայայտւել, արտահերթ ընտրութիւնների անցկացման հետ կապւած որեւէ հարց չենք ունեցել, մենք դէմ ենք ժամկէտներին»,- ընդգծեց Արսէն Համբարձումեանը:

Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու յուշագիր ստորագրելու հարց մեր օրակարգում չկայ, փոխվարչապետ Տիգրան Աւինեանի հետ քննարկման ժամանակ նման հարց օրակարգում չի եղել:

«alikonline.ir» - Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրութիւններ անցկացնելու յուշագիր ստորագրելու հարց մեր օրակարգում չկայ, փոխվարչապետ Տիգրան Աւինեանի հետ քննարկման ժամանակ նման հարց օրակարգում չի եղել:

Այս մասին «tert.am»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսէն Համբարձումեանը: Անդրադառնալով հարցին, որ եթէ ԲՀԿ-ն յուշագիր է ստորագրել, այսինքն՝ որոշակի առումով կոնսենսուս կայ դեկտեմբերին ընտրութիւններ անցկացնելու շուրջ, նշանակում է՝ ՀՅԴ-ն չի՞ խոչընդոտի, թէ պէտք է ՀՀԿ-ն եւս կողմ լինի, որ ՀՅԴ-ն համարի, որ լիարժէք կոնսենսուս կայ, Արսէն Համբարձումեանը պատասխանեց.

«Մենք քայլերը եւ գործողութիւնները չենք պայմանաւորում այլ ուժերի քայլերով եւ գործողութիւններով: Արտահերթ ընտրութիւնների ժամկէտների վերաբերեալ մենք մեր դիրքորոշումը չենք փոխել»,- շեշտեց նա: Հարցին՝ արդեօ՞ք չեն վախենում հասարակութեան ճնշումից, քանի որ պարբերաբար նշւում է, որ Նիկոլ Փաշինեանը հասարակական ճնշմամբ փափուկ ուժ կիրառեց ԲՀԿ-ի նկատմամբ, Արսէն Համբարձումեանն ասաց.

«ՀՅԴ-ն հաւատարիմ է մնում իր դիրքորոշումներին եւ մօտեցումներին, պէտք չէ հասարակութեանը քաղաքական ուժերի մօտեցումները ձեւախեղւած ներկայացնել, մենք դէմ չենք արտայայտւել, արտահերթ ընտրութիւնների անցկացման հետ կապւած որեւէ հարց չենք ունեցել, մենք դէմ ենք ժամկէտներին:

Մեր մօտեցումները պայմանաւորել ենք անհրաժեշտ քայլերով եւ գործողութիւններով, եւ այդ հաստատումներն արւած են կառավարութեան ծրագրում քաղաքական ուժերի համաձայնութեամբ: Մինչ արտահերթ ընտրութիւնները պէտք է յարգել պայմանաւորւածութիւնը եւ կատարել ծրագրում ամրագրւածը: Մենք ակնկալում ենք տեսնել կոնկրետ ժամանակացոյց, թէ ինչ ժամանակացոյցով է հնարաւոր անել այդ քայլերն ու գործողութիւնները»:

Արսէն Համբարձումեանն ասաց, որ ցանկացած ժամկէտ պէտք է տրամաբանւած լինի. նախ՝ կառավարութեան կողմից պէտք է հաստատւի ԸՕ բարեփոխումների փաթեթը, յետոյ ուղարկւի ԱԺ, որտեղ ընթացակարգով պէտք է ընդունւի, այն պէտք է խորհրդարանին ներկայացւէր սեպտեմբերին, ինչպէս նախատեսւում էր, սակայն չի արւել:

«Նախ՝ համապատասխան ճանապարհային քարտէզը պէտք է յստակ դրւէր սեղանին, որպէսզի պարզ լիներ՝ մինչեւ դեկտեմբեր հնարաւոր է անցկացնել ընտրութիւնները, թէ ոչ, եւ ինչ քայլերով կարելի է իրականութիւն դարձնել դա, եթէ դա արւէր՝ մենք պատրաստ ենք քննարկումներին, բայց մեզ դեռ տակաւին փաստարկներ չեն ներկայացւել»,- ընդգծեց նա:

Յարակից լուրեր

  • Իրեն յարգող որեւէ քաղաքական ուժ չի կարող ընդունել պարտադրանքը, վերջնագիրը
    Իրեն յարգող որեւէ քաղաքական ուժ չի կարող ընդունել պարտադրանքը, վերջնագիրը

    Շատ պարզ պատճառով չմիացանք ստորագրահաւաքին. նախ, համահեղինակ հանդէս չենք գալիս նախագծին, իսկ եթէ համարում ենք, որ իրավիճակ է փոխւել եւ պէտք է նաեւ մասնակցութեամբ լինի այս նախաձեռնութիւնը, ուրեմն պէտք է նաեւ ընդունել մեր առաջարկները: Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ որոշեցին չմիանալ Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների համար արտահերթ նիստ հրաւիրելու ստորագրահաւաքին:

  • ՀՅԴ-ն կողմ է քւէարկելու ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթին
    ՀՅԴ-ն կողմ է քւէարկելու ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթին

    ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը կողմ է քւէարկելու Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթին:

  • Մամլոյ հաղորդագրութիւն
    Մամլոյ հաղորդագրութիւն

    Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագոյն Ժողովը, առաջիկայ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական եւ այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկայ համապետական արտահերթ ընտրութիւնների հարցին։ Համակողմանի քննարկումների արդիւնքում ժողովն որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին։ 

  • Ուզում ենք, որ խորհրդարանական ընտրութիւնները նորմալ պայմաններում անցնեն
    Ուզում ենք, որ խորհրդարանական ընտրութիւնները նորմալ պայմաններում անցնեն

    Դաշնակցութիւնը չի պատրաստւում վարչապետի թեկնածու առաջադրել։ Միակ բանը, որ ուզում են, այն է, որ խորհրդարանական ընտրութիւնները նորմալ պայմաններում անցնեն, լրագրողների հետ զրոյցի ընթացքում յայտարարեց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը՝ ասելով. «ժողովուրդը ինչպէս որոշեց, այնպէս էլ կը լինի»։

  • Նիկոլ Փաշինեան. «Ընտրութիւններին կը գնանք առանց «Ելք»-ի գործընկերների»
    Նիկոլ Փաշինեան. «Ընտրութիւններին կը գնանք առանց «Ելք»-ի գործընկերների»

    Պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի հարցերին եւ անդրադառնալով վարչապետի թեկնածու առաջադրւելու, բայց չընտրւելու տարբերակին, նա նշեց, որ դա քաղաքական հարց չէ: Իրաւական հարց է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։