Հա

Ազգային

15/10/2018 - 12:30

Որեւէ արտառոց բան չկայ վարչապետի հետ մեր հանդիպման ձեւաչափում

ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

«alikonline.ir» - ՀՅԴ հանրային կապերի գրասենեակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրութիւն տարածեց այն մասին, որ երէկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամներ Մուրադ Փափազեանի, Սպարտակ Սէյրանեանի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանի հանդիպումը, քննարկւել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկայ զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել առաջիկայ օրերին շարունակել հանդիպումները։

Ուշագրաւ է, որ Հայաստանում վերջին 15-20 տարիներին երբեւէ չի եղել երկրի առաջին դէմքի հետ որեւէ հանդիպում, փաստաթղթի ստորագրում կամ առանցքային նշանակութեան քննարկում, որին ներկայ չլինէին Դաշնակցութեան լիդերները՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանն ու ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը։

«Factor.am»-ի հետ զրուցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանն այս դիտարկմանն ի պատասխան, մասնաւորապէս, թէ ինչո՞ւ այս անգամ նման ձեւաչափի փոփոխութիւն եղաւ, նշեց՝ որեւէ արտառոց բան չկայ, պարզապէս, «հիմա Բիւրոյի անդամներից Երեւանում ներկայ էին միայն Մուրադ Փափազեանը եւ Սպարտակը՝ Սէյրանեան»։ Այնպէս որ, Արսէն Համբարձումեանը խորհուրդ է տալիս այստեղ ինտրիգներ չփնտրել։

Արսէն Համբարձումեանը պարզաբանեց նաեւ, որ Արմէն Ռուստամեանը եւս Երեւանում չէ։

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի՝ 67 դաշնակցական, ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական պատգամաւորների յայտնի քւէարկութիւնից յետոյ, երբ թւում էր, որ ԱԺ արտահերթի շուրջ բանակցութիւնները տապալւած էին, ինչին հետեւեց հզօր հանրահաւաքը Բաղրամեան պողոտայում, ապա՝ Փաշինեան-Ծառուկեան յուշագրի ստորագրումը, վարչապետ Փաշինեանը լրագրողներին հետ զրոյցում ընդգծեց, որ Դաշնակցութեան հետ երկխօսութիւնը շարունակելու պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել Փարիզում, որտեղ էր Շառլ Ազնաւուրի յուղարկավորութեանը մասնակցելու առիթով։ Այն ժամանակ պարզապէս հաղորդւեց, որ Ֆրանսիայում գտնւելու ընթացքում վարչապետ Փաշինեանը հանդիպել է Դաշնակցութեան սփիւռքեան ներկայացուցիչների հետ եւ քննարկել Հայաստանի իրավիճակի հետ կապւած հարցեր:

Դիտարկմանը, թէ, այդուհանդերձ, Հրանտ Մարգարեանի ու Արմէն Ռուստամեանի բացակայութիւնը մեկնաբանւում է որպէս ՀՅԴ-ական այդ յայտնի լիդերներից ձերբազատւելու փորձ, որի շուրջ արդէն իսկ կան վերլուծութիւններ, Արսէն Համբարձումեանը պատասխանեց՝ այդ վերլուծական յօդւածները ոչ մի հիմք չունեն։

Հանդիպման օրակարգի, քննարկւած հարցերի վերաբերեալ Արսէն Համբարձումեանը զրոյցի պահի դրութեամբ այլ մեկնաբանութիւններ չունէր։

Սրանից յետոյ իսպառ բացառւո՞ւմ է այլ թեկնածուի օգտին քւէարկելը։ Արսէն Համբարձումեանն ասաց, որ նման սցենար օրակարգում երբեւէ չեն ունեցել։ Նա նաեւ ենթատեքստից կտրւած ու ոչ ճիշտ յղումով է համարում հարցադրումը, թէ արդեօ՞ք պահպանւում է այն յայտարարութիւնը, որ հնարաւոր է՝ համագործակցեն Ռոբերտ Քոչարեանի հետ։ Դիտարկմանն էլ, բայց չէ՞ որ ասւել էր, որ ոչինչ չի կարելի բացառել, նա աւելացրեց՝ բնականաբար, ոչինչ չի կարելի բացառել, եթէ որոշակի տրամաբանութիւնների շրջանակներում է։

Արսէն Համբարձումեանը յիշեցրեց, որ այդ ժամանակ, երբ սա ասւել էր, նաեւ ասւել էր, որ ՀՅԴ-ում նման օրակարգ չկայ, նման քննարկում չկայ։ Նշենք, որ որոշ քաղաքական ուժէր արդէն իսկ խօսում են գոնէ այն սկզբունքների մասին, որոնցով կազմւելու են առաջիկայ նախընտրական ցուցակները։ Թարմացւելո՞ւ են արդեօք Դաշնակցութեան ցուցակները։ Այս հարցին Համբարձումեանը պատասխանեց, որ ՀՅԴ ցուցակները միշտ էլ թարմացւում են․«Չգիտեմ Դաշնակցութեան որեւէ ցանկ, որը կրկնում է նախորդին»։

ՀՅԴ ԳՄ ներկայուցուցիչը յաւելեց, որ Երեւանի աւագանու ընտրութիւնների ժամանակ տեղի են ունեցել նախկին ցուցակների համեմատ ամենաարմատական փոփոխութիւնները։ Սա նրա պատասխանն էր հարցին, թէ արդեօ՞ք այս խորհրդարանական ընտրութիւններին հնարաւոր կը լինեն ՀՅԴ համապետական ցանկում խիստ արմատական փոփոխութիւններ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։