Հա

Ազգային

16/10/2018 - 14:40

ՀՅԴ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը չի պատրաստւում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում եօթ հոգով ներկայացւած լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութիւնը չի պատրաստւում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում եօթ հոգով ներկայացւած լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը:

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ եօթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանութիւն պէտք է գոյութիւն ունենայ, եօթ հոգով ինչպէ՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրութիւններից յետոյ երբեք չէինք էլ պատրաստւել վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասաց Ռուստամեանը:

Անդրադառնալով իրենց տեսակէտը յուշագրով ամրագրելու մասին հարցին` Ռուստամեանը նշեց` ինքնանպատակ յուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նա վստահեցրեց` հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսւել է վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ իրենց համագործակցութիւնը:

«Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրութիւնները կայանան նորմալ պայմաններում, այնպէս, ինչպէս ժողովուրդը որոշի»,- յաւելեց նա:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»
    ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: 

  • ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց
    ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

    Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

  • Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»
    Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»

    Դաշնակցութիւնը սոցիալիստական կուսակցութիւն է, եւ այդ իմաստով միակն է այս փուլում առաջադրւած կուսակցութիւններից. երէկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրի ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

  • Ձեր եփած ճաշերը Դաշնակցութիւնից հեռու կերէք
    Ձեր եփած ճաշերը Դաշնակցութիւնից հեռու կերէք

    Սեփական պատասխանատւութիւնը չտեսնել ցանկացողի համար հեշտ է այլ պատասխանատուների մատնանշելը: Բայց, ինչպէս միշտ, նման դէպքերում խօսում են փաստերը` ձայնագրութիւններ, տեսագրութիւններ, հեռախօսային խօսակցութիւնների գաղտնալսումներ: Եւ յանկարծ պարզւում է, որ հրեշտակի թեւերով ներկայացողներն են եղել խժդժութիւնների գեներացման եւ բախումների հրահրման հիմնական դերակատարները: 

  • Յայտնի է ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը
    Յայտնի է ՀՅԴ համապետական ընտրական ցուցակը

    Նոյեմբերի 14-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովին է ներկայացրել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցելու համար գրանցւելու անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական եւ տարածքային ցուցակները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։