Հա

Ազգային

17/10/2018 - 08:40

Բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունէութիւնն ու դերը. Փաշինեանը դարձեալ հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանին, խմբակցութեան անդամ Սպարտակ Սէյրանեանին եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանին:

«alikonline.ir» - Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանին, խմբակցութեան անդամ Սպարտակ Սէյրանեանին եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանին: Գրում է «yerkir.am»-ը:

Իր խօսքում վարչապետ Փաշինեանը, մասնաւորապէս, նշել է. «Արդէն քննարկումների նոր փուլն է եւ ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարեւորում այս երկխօսութիւնը եւ ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունէութիւնն ու դերը մեր ժամանակակից քաղաքական կեանքում: Յոյս ունեմ, որ մեր խօսակցութիւնները, քաղաքական գործընթացները եւ քաղաքական իրավիճակը կընթանան համագործակցութեան շարունակութեան տրամաբանութեամբ, եւ, իհարկէ, մենք պատրաստ ենք անելու ամէն ինչ դրա համար: Համոզւած եմ, որ նաեւ ձեր ընկալումն է այդպիսին: Մենք քաղաքական այս իրավիճակում պէտք է մշտական երկխօսութեան մեջ լինենք, քննարկենք խնդիրները: Ես չեմ ուզում ասել, որ մենք յոյս ունենք, որ խնդիրներ չենք ունենայ, դա ընդհանրապէս լաւ ռեժիմ չէ որեւէ ժողովրդավարական երկրում, ուղղակի պէտք է յուսալ, որ բոլոր խնդիրները հնարաւոր կը լինի քննարկել փաստարկների, երկխօսութեան եւ քաղաքական իրավիճակի հաշւառման եւ երկրի պետական ու ազգային շահերի, ժողովրդի շահերի տրամաբանութեան տեսանկիւնից: Ուրախ եմ այս հանդիպման համար եւ շնորհակալ եմ նաեւ ձեր պատրաստակամութեան համար»:

Իր հերթին, Արմէն Ռուստամեանն ասել է. «Մենք եւս շնորհակալ ենք պարոն վարչապետ, բնականաբար, Դաշնակցութիւնն այն կուսակցութիւնն է, որ անկախ նրանից, թէ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան ներքաղաքական առումով, մենք յստակ ունենք մեր գաղափարներն ու քաղաքական դիրքորոշումները, որոնք անփոփոխ են մնալու: Մենք վստահ ենք, որ ի շահ մեր երկրի առջեւ կանգնած թէ' ներքին, թէ' արտաքին մարտահրաւէրների լուծման, անկախ հետագա որեւէ դասաւորումից՝ մենք միեւնոյն է պէտք է շարունակենք միմեանց հետ համագործակցել ի շահ մեր երկրի, մեր պետութեան: Այդ առումով, Դաշնակցութեան լիարժէք աջակցութիւնը միշտ եղել է եւ կը լինի: Իսկապէս, շատ կարեւոր է, որ այս փուլում մենք կարողանանք բոլոր խնդիրները լուծել փոխադարձ յարգանքով, միմեանց տեսակէտները լսելով, համադրելով, որովհետեւ առողջ համագործակցութիւնը ենթադրում է նաեւ որոշակի հարցերի հետ կապւած քննարկումներ, ինչու ոչ՝ բանավէճեր: Վստահ եմ, որ արդիւնքում կարող ենք յանգել ընդհանուր յայտարարի, որովհետեւ մեր նպատակն իսկապէս նոյնն է: Մենք հէնց սկզբից այս նոր իրադարձութիւններին, յեղափոխութեանը, որ տեղի ունեցաւ Հայաստանում, շատ մեծ արժեւորում ենք տւել եւ իսկապէս համարում ենք, որ յեղափոխութիւնն ունի փուլեր, որ պէտք է անցնի: Մեզ համար մերժման փուլը նոյնպէս շատ կարեւոր էր, որը ենթադրում էր մերժել անցեալի բոլոր բացթողումները, սխալները: Պէտք է կարողանալ վերադասաւորւել եւ անցնել արագ կառուցման եւ այդտեղ մեր ամբողջական աջակցութեան վրայ Դուք կարող էք միշտ յոյս ունենալ»:

Հանդիպման ընթացքում քննարկւել են երկրում ստեղծւած քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Յարակից լուրեր

  • Կեցցէ՛ Դաշնակցութիւնը
    Կեցցէ՛ Դաշնակցութիւնը

    Վահրամ Աթանեստանի արձագանգը գուցէ թողնէի անպատասխան, եթէ այն վտանգաւոր ուղերձներ չպարունակէր, եւ եթէ այդպէս մտածողները հրապարակում շատ չլինէին։ 

  • Ընտրակաշառք` Փաշինեանից
    Ընտրակաշառք` Փաշինեանից

    Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ուշացած կոչը, ուղղւած հայրենակիցներին, ժպիտ է շարժում: Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ բացայայտ ընտրակաշառք եւ պետական ռեսուրսի չարաշահման բացառիկ դէպք:

  • Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին
    Բելառուսիայի ԱԳՆ-ի կոշտ պատասխանը՝ Փաշինեանին

    Բելառուսական «tut.by» պորտալը խնդրել է Բելառուսիայի ԱԳՆ մամուլի խօսնակ Ա. Գլազին մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի՝ նոյեմբերի 16-ին արած յայտարարութիւնը, թէ նա բացատրութիւն կը պահանջի Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը քննարկելու համար: 

  • Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից
    Փաշինեանը պարզաբանում է պահանջելու Լուկաշենկոյից

    Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անվտանգութեան խորհրդի դռնփակ նիստից յետոյ Բելառուսիայում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստից մանրամասներ, ինչը բարկացրել է ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանին: 

  • Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»
    Արսէն Համբարձումեան. «Շատ կարեւոր է, որ խորհրդարանում սոցիալիստական ուժեր ներկայացւած լինեն»

    Դաշնակցութիւնը սոցիալիստական կուսակցութիւն է, եւ այդ իմաստով միակն է այս փուլում առաջադրւած կուսակցութիւններից. երէկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրի ընթացքում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։