Հա

Ազգային

17/10/2018 - 15:20

Արթուր Եղիազարեան. «Պարոն դեսպանին ասէք, որ պատմութիւն սովորի»

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «EVN Report»-ի հետ զրոյցում բացառել է Արցախեան հակամարտութեան հարցի կարգաւորումն՝ առանց «գրաւեալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «EVN Report»-ի հետ զրոյցում բացառել է Արցախեան հակամարտութեան հարցի կարգաւորումն՝ առանց «գրաւեալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Պարոն դեսպանին ասէք, որ Արցախի Հանրապետութիւնում չկան գրաւեալ տարածքներ, ժամանակին կային ազատագրւած տարածքներ, որոնք վաղուց Արցախի սահմանադրութեամբ վարչական շրջանների մէջ են եւ հանդիսանում են Արցախի Հանրապետութեան տարածք։ Ադրբեջանի կողմից դեռեւս գրաւեալ են մնում Մարտունու շրջանի արեւելեան մի որոշ տարածք, Մարտակերտի շրջանի դաշտային հատւածի մի մասը՝ 7 գիւղերով, ինչպէս նաեւ՝ Շահումեանի ողջ շրջանը։

Հարցազրոյցի ընթացքում դեսպանը յայտնել է, թէ հայ ժողովուրդն, ի վերջոյ, պէտք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ:

Պարոն դեսպանին տեղեկացրէք, որ հայ Ազգը վաղուց որոշել է՝ Արցախում տէր կանգնելով իր իրաւունքներին, պաշտպանելով երկիրն ու ազգաբնակչութեան ֆիզիկական գոյութիւնը՝ ցեղասպան ադրբեջանցուց։

Անհրաժեշտութեան դէպքում՝ կրկին կը դիմի լուծման նոյն ուղուն։

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել եւ պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապէս դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպէս բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթէ քննարկում չկայ ընդունելի լուծման կամ հնարաւոր փոխզիջումների մասին: Իմ կառավարութեան երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանէ վերցւել էին հետագայում` «Հող՝ խաղաղութեան դիմաց» բանաձեւում օգտագործւելու համար: Իսկապէս շատ զարմացած էի յայտնաբերել, որ այդ տարբերակն այլեւս որեւէ աջակցութիւն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Պարոն դեսպանին ասէք, որ պատմութիւն սովորի։ Որ չզարմանայ, երբ հայ մարդը դէմ է բռնազաւթւած իր պատմական հայրենիքի մի մասն ազատագրելուց (ոչ թէ օկուպացնելուց) յետոյ չի պատրաստւում վերականգնւած պատմական արդարութիւնից հրաժարւել։ Հաւաքածու բնակչութեամբ պետութիւն դարձած ԱՄՆ-ի պաշտօնեային հաւանաբար անհասանելի է հազարամեակներով իր բնօրրանում ապրող բնիկ հայ ազգի հոգեզգացողութիւնը։

Ինչ վերաբերում է ժամանակին (1991-1994 թթ.) այդ տարածքներն ազատագրելուն, ռազմավարական առումով այն իրագործւեց՝ պաշտպանելու Արցախի բնակավայրերը ռմբակոծումից ու հրթիռակոծումից։ Միթէ՞ ԱՄՆ-ի անիրազէկ պաշտօնեան կարող է երաշխաւորել, որ նոյնը չի կրկնւի։

Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թւականի ապրիլեան պատերազմն էլ աւելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականութիւնն այն է, որ ցանկացած կարգաւորում պահանջելու է գրաւեալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

ԱՄՆ-ի դեսպանին ասէք, որ եթէ հասկանում է, որ ոչնչով չի փոխւել ցեղասպան, դիակի ականջ ու գլուխ կտրող ադրբեջանցին, ինչի վկայութիւնն էր 2016-ի ապրիլը, ապա ինչու՞ է անիմաստ ու սխալ բաներ խօսում։

Այո, համամիտ եմ, որ դաժան իրականութեամբ է մի օր խնդիրը լուծւելու. Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու դէպքում՝ Հայոց բանակն հասնելու է Ադրբեջանի մայրաքաղաքին, եւ նրանց կողմից կապիտուլացիան ստորագրւելուց յետոյ՝ նոր դուրս կը գայ գրաւեալ տարածքներից՝ պետական սահման դարձնելով Քուռ գետը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։