Հա

Ազգային

04/11/2018 - 09:10

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական ցուցակի վերաբերեալ դեռ որոշում չունի

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը առաջիկայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական ցուցակի վերաբերեալ դեռ որոշում չունի:

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը առաջիկայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական ցուցակի վերաբերեալ դեռ որոշում չունի:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

Հարցին՝ արդեօք կայ որոշում, թէ ովքեր են ընդգրկւած լինելու նախընտրական ցուցակում, Համբարձումեանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է:

«Օրէնքով սահմանւած ժամկէտներ կան, եւ այդ ժամկէտներում ցուցակը կը ներկայացնենք: Հաշւի առնելով, որ գործ ունենք ռէյտինգային համամասնական ընտրակարգի հետ, քննարկումներն ընթանում են մարզային կտրւածքով»,- ասաց Համբարձումեանը:

Յիշեցենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշաւը կը մեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցութիւններն ու կուսակցութիւնների դաշինքները կարող են իրենց յայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՅ-ն կիրականացնի մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչութեան ժամանակահատւածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրէնսգրքով սահմանւել է 12-օրեայ ժամկէտ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։