Հա

Ազգային

05/11/2018 - 13:00

Լսե՞լ էք, վեհափառը նաեւ մանդատ է բաժանում

ՀՅԴ յիրաւի պատկառելի պատւիրակութեան այցը Ս. Էջմիածին եւ հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ որոշակի շրջանակներում ընկնաւորութեան նոպաների ի յայտ գալու պատճառ է դարձել: Սրանք յայտնի շրջանակներ են՝ արեւմտեան գրանտակերներից ու ռեզիդենտներից սկսած, սեռական փոքրամասնութիւններով, աղանդաւորական հոսանքներով եւ քաղաքական հացկատակներով վերջացրած: 

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

ՀՅԴ յիրաւի պատկառելի պատւիրակութեան այցը Ս. Էջմիածին եւ հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ որոշակի շրջանակներում ընկնաւորութեան նոպաների ի յայտ գալու պատճառ է դարձել: Սրանք յայտնի շրջանակներ են՝ արեւմտեան գրանտակերներից ու ռեզիդենտներից սկսած, սեռական փոքրամասնութիւններով, աղանդաւորական հոսանքներով եւ քաղաքական հացկատակներով վերջացրած: Թաւշեայ յեղափոխութիւնը պարարտ հող է ստեղծել նրանց ծաղկման համար, իսկ Երեւանի աւագանու ընտրութիւնն էլ ցոյց տւեց, որ եթէ ազգային ուժերին առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում եւս չյաջողւի արթնացնել ժողովրդի մեծամասնութեանը, ապա նշւած շրջանակներն ու ՀՀ ներկայ իշխանութիւնները հերթական էյֆորիկ ընտրութիւններով կը կարողանան որոշիչ մեծամասնութիւն ստանալ ԱԺ-ում եւ աւարտին հասցնել Հայաստանի պետականութեան հիմքերի վերջնական խարխլման ու հասարակութեան այլասերման գործը:

Դէ իսկ ՀՅԴ պատւիրակութեան հանդիպումը Վեհափառի հետ, ամենայն հաւանականութեամբ, տեղի է ունեցել համազգային երկու՝ քաղաքական եւ հոգեւոր կառոյցների մտահոգութիւններով պայմանաւորւած, ինչն էլ, ըստերեւոյթին, բարկացրել է ազգային քաղաքականութեան եւ Հայ առաքելական եկեղեցու երդւեալ հակառակորդներին:

«lragir.am»-ում հրապարակւած Յակոբ Բադալեանի «ՀՅԴ ղեկավարութեան վերջին յոյսը. ինչ է ասել Գարեգին Երկրորդը» յօդւածը վերն ասւածի լաւագոյն ապացոյցն է: Հեղինակը, որ երեւի 3 տասնամեակ է՝ ստեղծագործում է քաղաքական թեմաներով, իր այդ յօդւածով հերթական անգամ փաստել է, որ այդպէս էլ չի սովորել քաղաքականութեան մէջ երկու էշի գարի ջոկել իրարից: Դատէք ինքներդ. ըստ Բադալեանի՝ ՀՅԴ ղեկավարները գնացել էին Գարեգին Երկրորդի մօտ՝ խորհրդարան մտնելու համար աջակցութիւն խնդրելու: «Հայ առաքելական եկեղեցին ՀՅԴ-ի վերջին յոյսն է»,- գրում է Բադալեանը՝ գերազանցելով քաղաքական կատակերգութեան բոլոր սահմանները: Եթէ նա լուրջ մօտենար հարցին, ապա կը փորձէր դա անել բոլորովին այլ տեսանկիւնից: Կարո՞ղ էին, օրինակ. Հայ Առաքելական Եկեղեցու դէմ վերջին օրերին կրկին ակտիւացած խլրտումները առիթ լինել այսպիսի հանդիպման համար: Իհարկէ, մանաւանդ, որ Յակոբ Բադալեանը քաջատեղեակ է, որ աղանդաւորական խաժամուժի կողմից Կաթողիկոսին հետապնդելու, նրա տեղաշարժը խոչընդոտելու դէպքերի կապակցութեամբ ՀՅԴ-ն առաջինն է համապատասխան յայտարարութիւն արել եւ նշել, որ այդ ամէնը ոչ թէ կաթողիկոսի անձի, այլ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ է: Բադալեանի տրամաբանութեամբ՝ պէտք էր ենթադրել, որ ՀՅԴ-ն դա անում էր Երեւանի աւագանի մտնելու համար, այո՞: Իսկ ինչո՞ւ չմտաւ:

Առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին պատրաստւում են շատ ուժեր, այդ թւում եւ այն ուժը, որ մէկ ամիս առաջ «ջախջախիչ» յաղթանակ տարաւ Երեւանի ընտրութիւններում: Թերթերն ու կայքերը գրում են, որ «Իմ քայլը» դաշինքն առանց դժւարութեան կը յաղթահարի անցողիկ շեմը եւ կը գրաւի խորհրդարանական տեղերի մինչեւ 70 տոկոսը: Ստեղծւած իրավիճակում դա ճշմարտանման է թւում, թէեւ արժեր ուշադրութիւն դարձնել «Իմ քայլը» դաշինքի շուրջն ու ներսը նկատւող իրարանցումներին, որոնք ամենամեծ երեւակայութեան առկայութեան դէպքում միայն կարելի է քաղաքական գործընթացներ որակել: Ինձ հետաքրքիր է, օրինակ, Հայաստանի յետագայ զարգացման ի՞նչ ծրագիր պէտք է ներկայացնի մի ուժ, որ կազմւած է լինելու բիրդան իշխանութեան եկած խամաճիկներից եւ ճամբարափոխ եղած քաղաքական պատեհապաշտներից: Իմ պատկերացումներով՝ նման խառնամբոխի նոյնիսկ չի կարելի խորհրդարան թողնել, էլ ուր մնաց իշխանութեան ղեկ վստահել: Երեւի այս մասին պէտք է գրել, պարոն Բադալեան, եւ ոչ թէ անպատասխանատու յայտարարութիւններ անել, թէ ՀՅԴ-ն միշտ իշխանութիւնների հետ պայմանաւորւելով է մտել խորհրդարան: Ի վերջոյ մարդիկ կարող են հարցնել՝ իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն այսօր չի փորձում պայմանաւորւել իշխանութիւնների հետ, այլ գնում է Կաթողիկոսի մօտ: Եւ, բացի այդ, եթէ Կաթողիկոսն այդքան հունարով է, ինչո՞ւ միւս ուժերը չեն գնում նրա մօտ, որ անցնեն խորհրդարան, հը՞:

Եւ վերջում կը ցանկանայի մի հարց տալ Բադալեանին՝ չյոգնեցի՞ք Դաշնակցութեան «դրսի» եւ «ներսի» կառոյցների հակասոյթիւններից խօսելուց: Եթէ անկեղծ, ապա ես արդէն յոգնել եմ ասելով՝ չկայ նման բան, չկայ մեկ փաստ, որ Հայաստանում Դաշնակցութեան վերահաստատումից յետոյ «դուրսն» ու «ներսը» հակասէին միմեանց: Հակառակը՝ ինչքան ուզէք:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • ՀՅԴ ՄՈՀ գրասենեակի տեսակէտը ՀՀ ԱԺ-ում 2016 թ. ապրիլեան ռազմական գործողութիւնների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողովի վերաբերեալ
    ՀՅԴ ՄՈՀ գրասենեակի տեսակէտը ՀՀ ԱԺ-ում 2016 թ. ապրիլեան ռազմական գործողութիւնների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողովի վերաբերեալ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ 2016 թ. ապրիլեան ռազմական գործողութիւնների հանգամանքներն ուսումնասիրող` Ազգային ժողովի քննիչ յանձնաժողով ստեղծելու վերաբերեալ յայտնի յայտարարութեանը յաջորդեց համապատասխան յանձնաժողովի կազմաւորումը:

  • Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ
    Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ

    Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձարագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

  • «Հորիզոն»-ի խմբագրական. ՀՅԴ Երիտասարդական միութիւններու հայրենի ճամբարները նպատակաուղղուած առաքելութիւն են
    «Հորիզոն»-ի խմբագրական. ՀՅԴ Երիտասարդական միութիւններու հայրենի ճամբարները նպատակաուղղուած առաքելութիւն են

    ՀՅԴաշնակցութեան աշխարհասփիւռ կառոյցի անքակտելի մասնիկն է ՀՅԴ Երիտասարդականը։ Հայ երիտասարդութիւնը քաղաքականացնելու եւ Հայ Դատի լուծման գործընթացին մէջ նորահաս սերունդը ներգրաւելու յստակ մտադրութեամբ, 1929 թուականին գումարուած ՀՅԴ ԺԱ. Ընդհանուր ժողովը պաշտօնապէս առաջադրեց երիտասարդական եւ պատանեկան միութիւն ստեղեծելու պահանջը, եւ այդ օրէն ի վեր, կուսակցութեան ընկերային-քաղաքական աշխարհընկալման առանցքային գաղափարներու դրօշակիրը դարձաւ Դաշնակցական երիտասարդութիւնը։

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան
    Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 2019 թւականի յունիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար, գաղութի ազգայիններից եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի «Իշխան»-ի շքանշանակիր՝ պրն. Էդիկ Մեջլումեանին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։