Հա

Ազգային

12/11/2018 - 13:40

Եթէ ուզում ենք ընդունել մարտահրաւէրները

Ես, որ սովորական դաշնակցական եմ ու հասարակ մահկանացու, մարդ լինելով նաեւ քաղաքացի եմ՝ սիրահարւած իմ քարքարոտ Երկրին, պիտի հաստատեմ, որ Հ.Յ. Դաշնակցութիւնը ասելիք ունի, դեռ անելիք ունի, եւ ճակատագրական պահին, որը մօտ է, ու յղի ամենատարբեր անակնկալներով, դեռ պիտի հրապարակ ելնի, որ աւելի ճիշտ է՝ ճակատի գիծ կոչել: Ելնի ու առաջնորդի աշխարհի հայութեանը՝ սեփական օրինակով ու անձնազոհութեամբ։

ԴԱՒԻԹ ՎԱՆԵԱՆ

 

Ես, որ սովորական դաշնակցական եմ ու հասարակ մահկանացու, մարդ լինելով նաեւ քաղաքացի եմ՝ սիրահարւած իմ քարքարոտ Երկրին, պիտի հաստատեմ, որ Հ.Յ. Դաշնակցութիւնը ասելիք ունի, դեռ անելիք ունի, եւ ճակատագրական պահին, որը մօտ է, ու յղի ամենատարբեր անակնկալներով, դեռ պիտի հրապարակ ելնի, որ աւելի ճիշտ է՝ ճակատի գիծ կոչել: Ելնի ու առաջնորդի աշխարհի հայութեանը՝ սեփական օրինակով ու անձնազոհութեամբ։

Դառն է ճշմարտութիւնը։ Եւ ես, որ նաեւ պոէտ եմ, ու կարող եմ Ձեր երեւակայութիւնը ոգեշնչել հանգաւորւած յուզականութեամբ, աչքերս փակել ու չտեսնել, թէ ինչ է կատարւում աշխարհում, Ձեզ ու ինձ տանել անուրջների ճանապարհով, պիտի ասեմ, որ դա, առնւազն, անազնիւ կը լինի։ Ճշմարտութիւնն այն է, որ ժողովրդագրական ալեկոծումների, սպառազինութիւնների մրցավազքի, կրօնական նիհիլիզմի, ահաբեկչութեան ահագնացման, ազգային խտրականութեան բորբոքման ու բազում այլ մարտահրաւէրների դէպքում՝ խաղաղութեան ու անդորրի պայմաններում երազել պետական շինարարութեան մասին կարելի է, սակայն միայն երազել։

ՀՅԴ-ի մասին, այս պահին խօսում եմ ոչ իբրեւ դաշնակցական, այլ իբրեւ իրազեկ քաղաքացի, ով լաւ գիտի, որ ՀՅԴ-ն այն միակ ուժն է, որ ունի ներքին անչափելի ներուժ՝ սթափեցնելու հայութեանը ու դարձնելու Հայաստանակենտրոն։

Մենք անսխալական չենք։ Սակայն մեր սխալները յաճախ պարտադրւած սխալներ են։ Ու մենք լաւ գիտենք, որ մեր նկատմամբ եղած սէրը երբեմնի կարող է վեր ածւել հիասթափութեան, ապա դարձեալ սիրոյ։ Մենք մեզ համարում ենք հայութեան ու Հայ Դատի համար պատասխանատու, ու համահայկական շահերից ելնելով պիտի համագործակցենք Հայաստանի իշխանութիւնների հետ, եթէ վերջիններս չեն դաւաճանում հայութեան շահերին: Մենք պարտաւորւած ենք համագործակցել, որովհետեւ նա մեր Երկրի իշխանութիւնն է։ ՀՅԴ-ն իշխանության ձգտող դասական կուսակցութիւն չէ՝ այն տուն է, տաճար, ընտանիք, ժողովրդային շարժում, ազատութեան հայկական եղանակ։

Իսկ հիմա, այսօր ընտրութիւններ են, ու ՀՅԴ-ն, միւսների նման, պատրաստւում է այդ ընտրութիւններին։ Մի բան պարզ է՝ առանց առողջ եւ իրական ընդդիմութեան չի կարող առողջ իշխանութիւն լինել։ Եւ յետոյ, առանց ընդդիմութեան հնարաւոր չի լինի՝ Արցախի հարցում դիմակայել գերտէրութիւնների ու միջազգային կառոյցների պահանջներին։ Մենք կը շտկենք մեզ ու ոտքի կը կանգնենք: Ես անգամ չգիտեմ, թէ ովքեր են լինելու ցանկերում, բայց համոզւած եմ, որ առանց Դաշնակցութեան պառլամենտ չպէտք է լինի, եթէ ուզում ենք մարտահրաւէրները ընդունել ու առաջ ընթանալ՝ համազգային ողջ կարողականութեամբ։

 «yerkir.am»

Յարակից լուրեր

  • Շարունակւում են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հանդիպումները Կիպրոսում
    Շարունակւում են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հանդիպումները Կիպրոսում

    Կիպրոս այցելութեան շրջանակներում յունիսի 11-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը հանդիպել է Կիպրոսի պետական-կուսակցական ներկայացուցիչների հետ:

  • Սարգիս Ազնաւորեան՝ Դաշնակցութեան յեղափոխական աւանդներու պահապանը
    Սարգիս Ազնաւորեան՝ Դաշնակցութեան յեղափոխական աւանդներու պահապանը

    Սարգիս Ազնաւորեան մարտական գործի մարդն էր։ Միշտ լռակեաց եւ խոնարհ, խստապահանջութեամբ պատրաստեց սերունդներ՝ պաշտպանելու համար Լիբանանի մեր հայահոծ գաղութները։ Նիկոլ Դումանի հաւատքով ու օրինակով, ան եղաւ Դաշնակցութեան մարտականակերտը եւ մեր յեղափոխական աւանդներու պահապանը։

  • Յունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կանցկացւեն
    Յունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կանցկացւեն

    Յուլիսի 7-ին Յունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ կանցկացւեն:

  • Սոցիալական քաղաքականութեան արդիւնքների ամփոփում` 2018 թ. մայիսից 2019 թ. մայիս. ՀՅԴ ՄՈՀ
    Սոցիալական քաղաքականութեան արդիւնքների ամփոփում` 2018 թ. մայիսից 2019 թ. մայիս. ՀՅԴ ՄՈՀ

    Իշխանափոխութիւնից յետոյ անցել է մէկ տարի, սակայն մեր երկրում աղքատութիւն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկութեան խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրութեան ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը: Անապահով ընտանիքները յայտնւում են աղքատութեան ցիկլում՝ այդ ընտանիքներում մեծացող երեխաները չեն ստանում բաւարար սնունդ, որակեալ կրթական եւ առողջապահական ծառայութիւններ, որի արդիւնքում նրանք եւ նրանց ընտանիքները ապագայում եւս դատապարտւած են աղքատութեան:

  • Կազմակերպութիւն, որը պետականութիւն կերտեց
    Կազմակերպութիւն, որը պետականութիւն կերտեց

    Իւրաքանչիւր տարի Հայոց պետականութեան վերականգնման օրը նշելուց, որ այժմ կոչւում է «Հանրապետութեան օր», ինչ-որ բաներ անտեսւում են: Անտեսւում են գաղափարական հիմքերը, արժէքային եւ կազմակերպչական հզօր համակարգը, որոնց բացակայութեան պարագայում չէր կարող իրականութիւն դառնալ պետականութեան ստեղծումը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։