Հա

Ազգային

13/11/2018 - 15:20

Հայ ժողովրդի երկւութիւնները

Պատմական դժբախտ պատահարների եւ քաղաքական աննպաստ պայմանների բերումով, հայ ժողովրդի կեանքի մէջ առաջացել են մի շարք երկւութիւնններ:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Պատմական դժբախտ պատահարների եւ քաղաքական աննպաստ պայմանների բերումով, հայ ժողովրդի կեանքի մէջ առաջացել են մի շարք երկւութիւնններ:

Դուալիզմը հայերէնում թարգմանւած է որպէս երկւութիւն, սակայն մեծ տարբերութիւն գոյութիւն ունի երկուսի միջեւ, քանզի դուալիզմ նշանակում է գիտական մի ուսմունք որ ընդունում է երկու իրարամերժ սկզբունքներ, մինչդեռ հայ ժողովրդի մէջ գոյութիւն ունեցած երկւութիւնը իրարամերժ սկզբունքների ընդունման կամ մերժման խնդիր չէ, այլ հայ ժողովրդի ծոցում անկախ իր կամքից, ստեղծւած զանազան բաժանումների իրողութիւնն է:

Թէեւ հայ ենք ազգութեամբ, լեզւով, հայրենիքով, մշակոյթով եւ հաւատալիքով ու համոզումներով բայց դժբախտաբար մէկտեղւած չենք, ապրում ենք միատարր հայութեամբ Հայաստանում ու Արցախում եւ բազմաշերտ հայութեամբ ցրւած սփիւռքում, զանազան երկրների մշակոյթների ազդեցութեան ներքոյ:

Ձգտում եւ պայքարում ենք մէկ եւ միացեալ հարենիք ունենալու համար բայց ունենք շրջապատւած եւ կիսապատերազմական վիճակում, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններ:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին մէկ իր հիմնադրմամբ, հաւատամքով եւ ծիսակատարութեամբ, բայց ունի երկու գլուխ՝ Ամենայն Հայոց եւ Կիլիկիոյ կաթողիկոսութիւններ եւ զոյգ գահակալ կաթողիկոսներ:

Ունենք արեւելահայութիւն եւ արեւմտահայութիւն իրենց արեւելահայերէն ու արեւմտահայերէն լեզուներով ինչպէս նաեւ հին եւ նոր ուղղագրութիւններ, առաջինով գրում եւ կարդում են սփիւռքահայերը, երկրորդով՝ Հայաստանի, Արցախի եւ նախկին խորհրդային երկրների հայերը:

Քաղաքական կեանքի մօտ անցեալում եւս ունէինք մէկ կողմից բոլշեւիկներն ու տարբեր երկրներում նրա կառքին լծւած համայնավարամիտ տեղական կառոյցներն ու աւանդական մի քանի կուսակցութիւններն եւ միւս կողմից ՀՅԴ-ն իր համակիրների հսակայ բանակով ու զանազան կազակերպութիւններով որոնց միջեւ ընթացող անհաշտ պայքարը խիստ երկպառակտութիւն էր առաջցրել հայ հասարակութեան մէջ իսկ ներկայիս էլ Հայաստանում սունկի պէս բուսնած, ունենք բազում կուսակցութիւններ, դաշինքներ եւ աղանդաւորական հոսանքներ:

Հետաքրքիր է որ մայր բնութիւնն էլ, երեւի կանխատեսելով հետագային կազմւելիք հայ ազգի մէջ առաջանելիք երկւութիւնները, մեզ պարգեւել է նաեւ աշխարհում նմանը չունեցող երկու մասիսներ:

Ցաւալին այն է որպէս միաստւածապաշտ եւ քրիստոնէութիւն ընդունող առաջին ժողովուրդ, մեր պաշտած՝ Աստուծոյ անունը գրում ենք երեք տեսակ, արեւմտահայերը գրում են ու-ով «Աստուած», նոր ուղղագրութեան հետեւորդ Արեւելահայերը՝ վեեւ-ով «Աստված» իսկ պարսկահայերն էլ դեռ հնուց վարժւած, գրում են վիւն ով «Աստւած», որը ոչ հին եւ ոչ էլ նոր ուղղագրութիւն է:

Դժբախտաբար վերոնշեալ երկւութիւնները ծնունդ են տւել նաեւ մենք ու դուքի, մէկը միւսին հաւանելու չհաւանելու, սիրելու եւ ատելու, գերադասելու եւ ստորադասելու անբարոյ զգացումի որը պատճառ է դառնում ազգի զաւակների միջեւ փոխադարձ թշնամական յարաբերութիւնների ստեղծմանը:

Այս երկւութեան եւ երկփեղկւածութեան խառնիճաղանջ կացութեան մէջ, միակ երեւոյթը որ հանդիսանում է մեր ժողովրդի միասնականութեան հիմնասիւնը, (անկախ իր բովանդակութիւնից) դա մեր գրաբարեան «Տէրունական աղօթք»ն է: Աշխարհի բոլոր հայերը, (արեւելահայ, արեւմտահայ, Հայաստանում, Արցախում, սփիւռքում եւ նոյնիսկ աշխարհի չորս ծագերում ապրող հայեր) բոլոր բոլորը, «Տէրունական աղօթք»ը արտասանում են միանման, ուստի ահրաժեշտ է այն որպէս մեր ժողովրդի միասնականութեան ոյժ ու ոգի, պահել ու պաշտպանել անաղարտ ու մաքուր իր ձեւի մէջ:

Շատ յաճախ խօսւում է մեր եկեղեցական աղօթքները աշխարհաբարի փոխելու անհրաժեշտութեան մասին, ես միշտ էլ ջատագովել եւ համամիտ եղել նման մի աշխատանքի բայց ոչ բոլոր աղօթքների, ի մասնաւորի «Տէրունական աղօթք»ի, քանզի եթէ «Տէրունական աղօթք»ի թարգմանութիւնը կատարւի արեւմտահայերէն, խորթ պիտի հնչի արեւելահայոց համար եւ հակառակը ուստի եւ պիտի կորցնի իր միասնականութիւն բուրող ոգին եւ ոյժը հետեւաբար ներկայիս ոչ մի գնով նպատակայարմար չէ, Տէրունական աղօթքում որեւէ փոփոխութիւն կատարելը:

Նոր-Ջուղա

11.11.2018 թ.

Յարակից լուրեր

  • Կանանց պէտք է յարգել
    Կանանց պէտք է յարգել

    Մի քանի օր առաջ, ընկերներիցս մէկը յուզւած կերպով պատմեց հետեւեալը․-

  • Վարչապետի արտայայտութիւնների մասին
    Վարչապետի արտայայտութիւնների մասին

    Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

  • ԿՈՉ
    ԿՈՉ

    2020 թւականին լրանում է վաստակաշատ ազգային-հասարակական եւ կուսակցական գործիչ՝ Թաթուլ Օհանեանի ծննդեան 85-ամեակը եւ գործունէութեան 65-ամեակը։

  • Յեղափոխութիւններ (Դասական ու թաւշեայ)
    Յեղափոխութիւններ (Դասական ու թաւշեայ)

    Յեղափոխութիւնը բառակազմութիւնն առաջացել է յեղել եւ յեղուլ բառերից որ նշանակում է փոխել, փոփոխել, շուռ տալ, շրջել, մի բանից դառնալ մի ուրիշ բան, իսկ քաղաքական տեսակէտից նշանակում է հին կարգերի վերացում եւ նորերի հաստատում, արմատական յեղաշրջում, հասարակական-քաղաքական յարաբերութիւնների միջեւ, երկրում իշխանութեանը տիրելու պայքար, պոռթկում ներքին ու արտաքին բռնակալութեան դէմ եւ կռիւ ազատութեան եւ մարդկային բարարօրութեան ու արժէքների համար:

  • Ժողովրդավարութեան տապալում
    Ժողովրդավարութեան տապալում

    Ժողովրդավարութիւնը մի համակարգ է որում իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, որի կառավարումը իրականացւում է ժողովրդի հանրաքւէով հաստատւած սահմանադրութեան սկզբունքների հիման վրայ, կառավարող մարմինների համար պարբերաբար անցկացւող ազատ ու արդար ընտրութիւններով ժողովրդի ընտրեալների միջոցով, ոչ թէ փողոցում մութ նպատակների համար հաւաքւած մի խումբ՝ խուլիգանների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։