Հա

Ազգային

14/11/2018 - 09:00

Արմէն Ռուստամեան. «Ազգային արժէքների պահպանման հարցում Դաշնակցութեան դերակատարութիւնը մեծ է»

Ժողովուրդը Դաշնակցութեան կարիքը միշտ ունի, որպէսզի առնւազն զերծ պահի երկիրն ինչ-որ անորոշ ապագայից, ցնցումներից: Այս մասին, նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Ժողովուրդը Դաշնակցութեան կարիքը միշտ ունի, որպէսզի առնւազն զերծ պահի երկիրն ինչ-որ անորոշ ապագայից, ցնցումներից: Այս մասին, նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում յայտարարեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Այսօր ապագայի նկատմամբ անորոշութիւնը շատ մեծ է, եւ ազգային արժէքների պահպանման հարցում Դաշնակցութեան դերակատարութիւնը մեծ է: Ես ասել եմ` Դաշնակցութեան գոյութիւնը պայմանաւորւած չի լինելու այս ընտրութիւնների արդիւնքներով: Դաշնակցութիւնն, անկախ ամէն ինչից, եղել է, կայ ու կը լինի, քանի այս ազգային խնդիրները չեն լուծւել: Միւս կուսակցութիւնները պէտք է մտածեն, որ եթէ յանկարծ իշխանութիւնը կորցնեն, կը պահպանւե՞ն, թէ՞ ոչ, ընտրութիւններում ձախողւեն, այլեւս կը մնա՞ն, թէ՞ ոչ: Դաշնակցութիւնն այդպիսի խնդիր չունի»,- շեշտեց նա:

Ռուստամեանն ասաց, որ մարդիկ կան, որ դեռ ազդւած են 70 տարիների հակադաշնակցական քարոզչութիւնից: «Դաշնակցութիւնը ներկայացւել է որպէս դաւաճան, որպէս հողեր տւող եւ այլն: Ինչ ասես, ասել են: Այնպիսի մթնոլորտ են ձեւաւորել Դաշնակցութեան շուրջ, որ մարդկանց հետ խօսում ես ու զարմանում, որ մարդիկ այդ ազդեցութեան տակ են դեռ: Ֆիլմերը նայէք` ինչեր են ցոյց տալիս»,- նշեց նա:

Հարցին` այդ անվստահութիւնը ՀՅԴ-ի քայլերի պատճառով չէ՞, Ռուստամեանը պատասխանեց. «Ցանկացած կուսակցութիւն, թէկուզ` 128 օրական լինի, տեսէք, թէ քանի սխալ թոյլ կը տայ: Բա Դաշնակցութիւնը 128 տարի գործել է: Իհարկէ, եղել են նաեւ սխալներ»:

Ըստ նրա` հիմնական սխալներից մէկն այն է, որ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել, որտեղ վճռորոշ ձայն չի ունեցել: «Չէր կարելի կոալիցիա կազմել, որտեղ կարող են առանց քեզ որոշումներ կայացնել: Դրա պատճառով մենք չենք կարողացել լիարժէք լուծել մեր առջեւ դրւած խնդիրները: Հիմա այդպիսի բան չի կրկնւի»,- վստահեցրեց Ռուստամեանը:

Հարցին` վերջին կոալիցիա՞ն նկատի ունի, նա պատասխանեց` բոլորը: «Վերջինը մի քիչ տրամաբանութիւն ունէր: 3/5-ի պահանջ կար, առանց մեզ չէին կարողանում ձեւաւորել այդ 3/5-ը: Երբ սահմանադրական օրէնքներ պէտք է փոխւէին, այդ ժամանակ առանց ՀՅԴ-ի չէին կարողանում` այդտեղ դերակատարութիւն կար: Բայց մնացած հարցերում դերակատարութիւնը եղել է ՀՀԿ-ինը, մեր դերը վճռորոշ չի եղել»,- ասաց պատգամաւորը եւ յաւելեց, որ եթէ իրենք չեն ունենալու վճռական ձայնի իրաւունք եւ առանց իրենց կարող են որոշումներ կայացնել, այդպիսի դաշինքների, միութիւնների մէջ չեն մտնելու:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։