Հա

Ազգային

14/11/2018 - 12:20

Արթուր Խաչատրեան. «Մենք հողի եւ հայի համար կռւող կուսակցութիւն ենք` արդէն 128 տարի»

Ինչո՞ւ քաղաքացին պէտք է քւէարկի Դաշնակցութեան օգտին: Այս հարցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է Շիրակի նախկին մարզպետ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը: 

«alikonline.ir» - Ինչո՞ւ քաղաքացին պէտք է քւէարկի Դաշնակցութեան օգտին: Այս հարցին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է Շիրակի նախկին մարզպետ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը: Գրում է «yerkir.am»-ը:

«Քաղաքացին Դաշնակցութեան օգտին պէտք է քւէարկի, որովհետեւ մենք հանդէս ենք գալիս մի քանի հիմնարար սկզբունքներով: Առաջինը հայապահպանութիւնն է. մենք հողի եւ հայի համար կռւող կուսակցութիւն ենք` արդէն 128 տարի: Մենք այս պետականութեան, մեր իրաւունքների դռանը կապած պահապան շների նման ենք. սա կարող է մի քիչ կոպիտ հնչել, բայց… պատրաստ ենք պայքարել բոլորի հետ, ովքեր երբեւիցէ կը հանդգնեն մեր պետականութիւնը, մեր ազգային արժէքները, մեր աւանդական արժէքները` ընտանիք, կրօն, եկեղեցի, ուսում, դպրոց, վտանգել: Մենք թերեւս միակ քաղաքական ուժն ենք: Եթէ, մեզանից բացի, մէկ այլը կայ, թող բերի, ցոյց տայ, որ իր քաղաքական փաստաթղթերում խօսում է սոցիալական արդարութեան մասին, արժէք ստեղծելուց բացի` խօսում է արժէքի վերաբաշխման մասին: Այսինքն` մենք այն ուժն ենք, որը թէ՛ Հայաստանում, ի դէպ, Հայաստան ասելով, ես նկատի ունեմ նաեւ Արցախը, թէ՛ Սփիւռքում պայքարել ենք եւ պայքարելու ենք հայերի իրաւունքների համար: Մենք այն ուժն ենք, որը պայքարել է ճնշւածների իրաւունքների, սոցիալական արդարութեան համար: Միակն ենք, եթէ կայ այդպիսին, խնդրեմ, անուն առ անուն թող նշեն»,- ասել է Արթուր Խաչատրեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։