Հա

Ազգային

14/11/2018 - 12:30

ՀՅԴ Բիւրոյի անդամ. «Չկա՛յ «ներսի» ու «դրսի», Դաշնակցութիւնը մէկն է»

Արդէն 128 տարի Հայ Յեղափոխական Դաշնսկցութիւնը հայ քաղաքական կեանքի կարեւոր դերակատարն է: Քիչ է ասել, թէ այն միայն կուսակցութիւն է. Դաշնակցութիւնը նաեւ հայապահպան մեծ առաքելութիւն է կատարում Սփիւռքում:

«alikonline.ir» - Արդէն 128 տարի Հայ Յեղափոխական Դաշնսկցութիւնը հայ քաղաքական կեանքի կարեւոր դերակատարն է: Քիչ է ասել, թէ այն միայն կուսակցութիւն է. Դաշնակցութիւնը նաեւ հայապահպան մեծ առաքելութիւն է կատարում Սփիւռքում:

Նոյեմբերի 13-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեանը: Նա ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հայաստանում յաճախ դրւող տարբերակմանը, թէ «կայ դրսի ու ներսի Դաշնակցութիւն», իսկ ինքը «դրսի՞» դաշնակցական է, թէ՞ «ներսի», Բչաքճեանը պատասխանել է. «Ես դաշնակցական եմ, չկա՛յ «ներսի» ու «դրսի» Դաշնակցութիւն: Եթէ այդպիսի շերտաւորումներ փորձենք գտնել, կարելի է շատ արհեստական շերտաւորումներ մէջտեղ նետել: Չկա՛յ «ներսի» ու «դրսի», Դաշնակցութիւնը մէկն է: Դաշնակցութիւնը նաեւ գաղափարախօսութիւն է, որը միացնում է մեզ` բոլորիս: Ճիշտ է` կան տարբեր շրջանակների եւ միջավայրերի մէջ գործող դաշնակցականներ, որոնք Ցեղասպանութեան հետեւանքով այսօր պարտաւորւած ապրում են Սփիւռքում, սակայն մեր գաղափարախօսութիւնն ու կազմակերպական կարգապահութիւնը բոլորիս միացնում է»:

Իսկ թէ ինչո՞ւ է այդ թեզը շրջանառութեան մէջ դրւում, նա կարծիք է յայտնել, որ այս յայտարարութիւնները, որոնց մէջ կան բացասական եւ հակադաշնակցական մօտեցումներ, միշտ են եղել: «Միշտ էլ փորձել են ներկայացնել, որ Դաշնակցութիւնը բաժանւած է, միշտ փորձել են ղեկավարութեան եւ կուսակցականների միջեւ արհեստական ճեղքեր գտնել, փորձել են ճեղքեր գտնել «դրսի» եւ «ներսի» դաշնակցականների միջեւ, սակայն այս բոլորն ապարդիւն փորձեր են, որովհետեւ, ի վերջոյ, մեզ միացնողը ո՛չ անձնական շահերն են, ո՛չ մեր անձնական մօտեցումներն են, այլ մեր համոզմունքն է, որը հիմնականում խարսխւած է մեր ծրագրի եւ մեր կարգապահութեան վրայ, որը մեզ պարտադրում է, որ եթէ անգամ ոմանք ունեն տարբեր տեսակէտներ, դրանք յայտնենք մեր ժողովներում, յանգենք եզրակացութիւնների, եւ այդ եզրակացութիւններն էլ դառնան մեզ համար որոշում: Միայն նա, ով մեզ չի ճանաչում, «դրսի» ու «ներսի» անհեթեթ մեկնաբանութիւնն է անում»,- նշել է ՀՅԴ Բիւրոյի անդամը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։