Հա

Ազգային

15/11/2018 - 12:40

Երեւի ՀՅԴ-ի մեղաւորութիւնն է, որ Գետաշէնում մարդիկ քարերով խփում էին դաշնակցականներին` զէնքով պայքար սկսելու համար

Երէկ`նոյեմբերի 14-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը:

Զրոյցի ընթացքում Համբարձումեանն անդրադարձել է Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութեանը` նշելով, որ ՀՅԴ-ի դէմ այդ երեւոյթը սանձազերծւում է պարբերաբար եւ իրականում չունի որեւէ հիմք:

«alikonline.ir» - Երէկ`նոյեմբերի 14-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսէն Համբարձումեանը: Գրում է «yerkir.am»-ը:

Զրոյցի ընթացքում Համբարձումեանն անդրադարձել է Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութեանը` նշելով, որ ՀՅԴ-ի դէմ այդ երեւոյթը սանձազերծւում է պարբերաբար եւ իրականում չունի որեւէ հիմք:

«Պարզապէս մի բանը շատ ասելու պարագայում արմատաւորւում է մարդկանց գիտակցութեան մէջ, եւ յետոյ դրանց բացատրութիւնների համար երկար ժամանակ է պահանջւում: Ես ձեզ վստահեցնում եմ` որեւէ սուր քննադատութիւն ՀՅԴ-ի հասցէին հիմնաւոր չէ, եւ այդ բոլոր հարցերն ունեն իրենց յստակ պատասխանները»,- նշեց ԳՄ ներկայացուցիչը:

Գրեթէ բոլոր ժամանակներում եւ տարբեր առիթներով հնչեցւում է «Դաշնակցությունը մեղաւոր է» արտայայտութիւնը, իսկ թէ իսկապէ՞ս մեղաւոր է Դաշնակցութիւնը, թէ՞ ոչ, Համբարձումեանը պատասխանել է. «Ասեմ, թէ որ հարցերում ենք մենք մեղաւոր: Երեւի մեղաւոր ենք, որ Դաշնակցութեան ստեղծումից յետոյ հայութիւնը, կրօնական ու դաւանական համայնք լինելուց բացի, ստեղծել է պետութիւն: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ 70 տարի տարագիր հայութիւնը մնացել է հայ: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ Արցախեան ազատամարտում` Գետաշէնում, մարդիկ քարերով խփում էին դաշնակցականներին` զէնքով պայքար սկսելու համար. մենք Արցախում յաղթեցինք: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ մեր ընկերների 20 տոկոսը նահատակւեց Արցախում: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ մենք անցնող տարիների ընթացքում թալանով չենք զբաղւել: Երեւի Դաշնակցութեան մեղաւորութիւնն է, որ իշխանութեան մէջ լինելով, օդիոզ դէմքեր չենք ունեցել: Այս «մեղքերի» շարանը կարող եմ թւարկել: Այլ կերպ ասած` այս ձեռքբերումների կողքին կարող են լինել նաեւ բացթողումներ, հնարաւոր չէ չունենալ դրանք: Մենք այդ քաջութիւնն էլ ունենք` խոստովանելու, թէ որ հարցերում չենք յաջողել: Ոչ մի խնդիր չունենք այդ առումով, բայց մենք որեւէ «մահացու մեղք», ճակատագրական սխալ չենք գործել»:

Համբարձումեանի խօսքով` իրականում խնդիրն այն է, որ Դաշնակցութիւնից միշտ գերագնահատւած սպասելիքներ են եղել: «Իրականում ժողովուրդը Դաշնակցութիւնից միշտ սպասել է աւելին, քան մենք կարողացել ենք տալ, երեւի մեր մեղաւորութիւնն այստեղ է: Անգամ մեր առաւելագոյն ջանքերի գործադրման պարագայում մենք չենք կարողացել բաւարարել այդ սպասելիքները, որ ունեցել են ՀՅԴ-ից: Երբ խօսում են մեղքերի մասին, լաւ կը լինի ամէն ինչ համեմատութեան մէջ նայել` ով ինչ ճանապարհ է անցել, ով ինչ է խոստացել, ով ինչ է արել, ով ինչ է ասել ու դրան ինչքանով է հետամուտ եղել: Ես ձեզ վստահեցնում եմ` դուք վերջին 28 տարւայ մէջ քաղաքական որեւէ կեցւածք չէք նշի, խօսքը ՀՅԴ-ի որդեգրած սկզբունքային, կարեւոր հարցերի հետ կապւած մօտեցումների մասին է, որ մենք յետոյ արմատապէս վերանայած կամ փոխած լինենք: Մեր մօտեցումները ժամանակի հրամայականով միշտ կարող են թարմացւել, արդիականացւել, խմբագրւել, բայց փոխւել` երբե՛ք: Դրա համար էլ Դաշնակցութիւնը Դաշնակցութիւն է: Եւ եթւ հիմա ինչ-որ մէկին դուր չի գալիս այդ առումով Դաշնակցութեան կեցւածքը, կամ ինչ-որ մէկի համար հասկանալի չէ, դա մեր խնդիրը չէ: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը գնալ: Կարծում եմ` ժամանակի ընթացքում շատերը կը համոզւեն մեր ճշմարտացիութեան մէջ»,- ասել է Համբարձումեանը` շեշտելով, որ ՀՅԴ-ի որոշումները բխում են միայն ու միայն հայութեան եւ Հայաստանի շահերից:

Յարակից լուրեր

  • Հրամայական են արտախորհրդարանական հակակշռման գործողութիւնները
    Հրամայական են արտախորհրդարանական հակակշռման գործողութիւնները

    Մայիս 23-ի հանրահաւաքը, ըստ էութեան, զուտ պետական դիտանկիւնէ` անհրաժեշտ գործողութիւն էր երկրին մէջ կառուցողական ընդդիմութեան բանաձեւ ձեւաւորելու ուղղութեամբ:

  • «Պահն է լրջանալու ու ազգովին համախմբւելու». Բենիամին Պչաքճեան
    «Պահն է լրջանալու ու ազգովին համախմբւելու». Բենիամին Պչաքճեան

    Մայիսի 23-ին Ազատութեան հրապարակում #Լրջացէք #Յանուն Երկրի կարգախօսով` Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նախաձեռնած հանրահաւաքում ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեան: Ելոյթը ներկայացնում ենք ստորեւ` ամբողջութեամբ:

  • Պետականութեանը սատար կանգնելով` կը կարողանանք 1919-ի հռչակագրի խորհուրդն իրականութիւն դարձնել ապագայ սերունդների համար
    Պետականութեանը սատար կանգնելով` կը կարողանանք 1919-ի հռչակագրի խորհուրդն իրականութիւն դարձնել ապագայ սերունդների համար

    1919-ին, երբ հռչակւեց Միացեալ Հայաստանի ակտը, այն այդ ժամանակ, միանշանակ, իրատեսական գաղափար էր, իսկ դրա ապացոյցը 1920-ի օգոստոսի 10-ի` Սեւրի պայմանագիրն ու նոյեմբերի 22-ի` Վուդրօ Վիլսոնի իրաւավճիռն էին:

  • Կասեցնենք երեսնամեայ մայրամուտը
    Կասեցնենք երեսնամեայ մայրամուտը

    Ազատութեան հրապարակի վրայ Հ. Յ. Դաշնակցութեան հանրահաւաքը ազգային հրամայականն էր ի դէմ երկիրը շրջապատող այն համայնապատկերին, ուր աստիճանաբար կը զարգանայ վտանգաւոր իրավիճակ՝ իր բոլոր տեսանելի եւ անկանխատեսելի ճգնաժամերով։ Ներկայ պայմաններու տակ, վստահաբար, միայն Դաշնակցութիւնն էր, որ իր քաղաքական փորձառութեամբ եւ ազգային բծախնդրութեամբ, կարող էր ներկայացնել հարցերը իրենց ամբողջ մերկութեամբ՝ ի հեճուկս վարչապետի վայելած ժողովրդականութեան եւ Ազգային Ժողովի մէջ ամբարած ջախջախիչ մեծամասնութեան։

  • Կիրօ Մանոյեան. «Անհրաժեշտ է պետականօրէն նշել իրաւական ակտերի 100-ամեակները»
    Կիրօ Մանոյեան. «Անհրաժեշտ է պետականօրէն նշել իրաւական ակտերի 100-ամեակները»

    ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել Հ.Յ. Դաշնակցութեան եւ ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի կողմից նախաձեռնած «Միացեալ Հայաստանի անկախութեան` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմութիւն եւ արդիականութիւն» գիտաժողովը, որը նւիրւած է Անկախ, Միացեալ Հայաստանի հռչակման 100-ամեակին: Գիտաժողովը նպատակ ունի քննարկել ակտի պատմական կարեւորութիւնը, հասկանալ դրա քաղաքական նշանակութիւնը, հեռանկարները եւ այլն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։