Հա

Ազգային

17/11/2018 - 10:10

ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

«alikonline.ir» - Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

«Պատմութեան ընթացքում էլ սխալ կը լինի, քանի որ 128-ամեայ քաղաքական ուժը, երբ շատ երկրներում ազդեցիկ դերակատարութիւն ունի, ներկայացւած չլինի խորհրդարանում: Դա, կարծէք թէ, ժողովուրդը ինքն իր ողնաշարը կոտրելու գործողութիւն կը լինի»,- ասաց նա:

Ըստ նրա` ՀՅԴ-ն ներկայ պայմաններում շատ աւելի մեծ վստահութիւն կունենայ, քանի որ արտաքին եւ ներքին մարտահրաւէրները շատ են: «Այս ամէնով հանդերձ, շատ կարեւոր է Դաշնակցութեան պատկառելի ներկայութիւնը, որ կարողանանք պետութեան դիմադրողականութիւնը բարձրացնենք, միւս կողմից՝ իշխանութեանը հնարաւորութիւն տանք, որ այդ դիմադրողականութիւնը օգտագործեն մարտահրաւէրների չէզոքացման համար»,- ասաց նա:

Հարցին, թէ ՀՅԴ-ն ընդդիմութեան դաշտո՞ւմ է գործելու, Արծւիկ Մինասեանն ասաց. «Դաշնակցութիւնը միշտ հանդէս է գալիս պետականութեան ողնաշարի դիրքերից, եւ նրանք, ովքեր կարողացել են գնահատել Դաշնակցութեանը, համագործակցութիւնը աւելի սերտ է եղել, պետական ուղեգծից դուրս չի եկել»,- ասաց նա եւ նկատեց, որ փորձել են շփոթել պետականութեան ողնաշարին մօտ լինելը «կողմ լինելով դէմ լինելու հետ»:

«Մենք մի կարեւոր եզրայանգման ենք եկել, Դաշնակցութիւնը, յետայսու, բացառելու է որեւէ քաղաքական կոալիցիա, եթէ իր ձայնը, դերակատարութիւնը վճռական չէ, այսինքն, եթէ անհրաժեշտ մեծամասնութիւնը, ձայները կան, իմաստ չկայ, որ մենք նորից, աւելորդ անգամ մտնենք այդ յարաբերութեան մէջ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ այսինքն սխա՞լ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, նախկին նախարարն ասաց. «Սխալ բառը մի քիչ կոպիտ է ասած, գուցե թերացում ասենք: Թերեւս, առանձին դէպքերում ճիշտ չէ, որ մենք այն ժամանակ մտանք կոալիցիաների մէջ, երբ դրա անհրաժեշտութիւնը չկար»,- ասաց նա:

Չնայած դրան` նա նշեց, որ նոյնիսկ այդպիսի դէպքում, երբ ձայների տեսակէտից իրենց ազդեցութիւնը թէեւ վճռական չէր, բայց իրենց ազդեցութիւնը եղել է շատ աւելի շատ, քան այդ ձայներ են եղել:

Արծւիկ Մինասեանը նշեց նաեւ, որ Դաշնակցութիւնը ստիպւած է եղել աշխատել այն իշխանութեան հետ, որը ձեւաւորել է ժողովուրդը: «Հիմա մեղադրում են իշխանութեան հետ համագործակցելու համար, բայց չէ՞ որ ընտրողներն են ձեւաւորել այդ իշխանութիւնը, հիմա ի՞նչ անէր Դաշնակցութիւնը, ճամպրուկները վերցներ մի կողմ կանգնէ՞ր,- ասաց նա եւ նշեց, որ ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց:

Նա ասաց, որ ներկայիս կառավարութեանը ընդդիմութիւն չեն, քանի որ այսօրւայ դրութեամբ կառավարութիւնը գործում է այն ծրագրով, որոնք իրենք էլ են հաստատել, բայց որոշակի շեղումները եղել են, ինչի արդիւնքում որոշակի քննադատութեամբ են հանդէս եկել:

Անդրադառնալով արդարադատութեանը՝ Արծւիկ Մինասեանն ասաց, որ վտանգաւոր է իրաւական գնահատականները քաղաքական փաթեթավորմամբ եւ հակառակը ներկայացնելը: Մասնաւորապէս, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին առաջադրւած մեղադրանքի առումով, նա ասաց, որ Սահմանադրական կարգի տապալում արտայայտութիւնը պետականութեանը կպած գործողութիւն է, եւ պէտք է շատ զգոյշ լինել, որ քաղաքական հետապնդման տպաւորութիւն չստեղծւի:

Անդրադառնալով արտաքին քաղաքականութեանը՝ Արծւիկ Մինասեանն ասաց, որ արտաքին ճնշումները չափազանց շատ են: «Անդրբեջանը անթաքոյց վարում է մի քաղաքականութիւն, որ հողը դէպի իրեն քաշելով՝ առաջ է գալիս, թէեւ չէզոք գօտու տարածքներ են, բայց սա սպառնալիք է, ֆիզիկական սպառնալիք է երկրին»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան
    «Ստեղծւած լարւածութեան պատճառը իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են». Իշխան Սաղաթելեան

    ՀՅԴ-ն գտնում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ ստեղծւած լարւածութեան պատճառը ՀՀ իշխանութիւնների հակասարական, չկշռադատւած գործողութիւններն են, որի արդիւնքում՝ հասարակութեան մօտ մեծ սպասումներ էին ձեւաւորւել եւ որն իրենք չկարողացան սպասարկել. Tert.am-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը: 

  • Ընկեր Վահանին յիշելիս
    Ընկեր Վահանին յիշելիս

    Ծնունդդ շնորհաւոր ընկեր Վահան, քեզ անսահման շատ ենք կարօտում:

  • ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
    ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

    Օգոստոսի 13-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել Արցախի Հանրապետութեան Մարտունի քաղաքում պատանեկան ճամբար իրականացնող ՀՅԴ Լիբանանի «Զաւարեան» Ուսանողական Միութեան անդամներ Հրագ Կարամինասեանը եւ Սելին Գրիգորեանը:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

  • Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է
    Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է

    Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դէպքում, նախեւառաջ, պէտք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։