Հա

Ազգային

17/11/2018 - 10:10

ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

«alikonline.ir» - Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

«Պատմութեան ընթացքում էլ սխալ կը լինի, քանի որ 128-ամեայ քաղաքական ուժը, երբ շատ երկրներում ազդեցիկ դերակատարութիւն ունի, ներկայացւած չլինի խորհրդարանում: Դա, կարծէք թէ, ժողովուրդը ինքն իր ողնաշարը կոտրելու գործողութիւն կը լինի»,- ասաց նա:

Ըստ նրա` ՀՅԴ-ն ներկայ պայմաններում շատ աւելի մեծ վստահութիւն կունենայ, քանի որ արտաքին եւ ներքին մարտահրաւէրները շատ են: «Այս ամէնով հանդերձ, շատ կարեւոր է Դաշնակցութեան պատկառելի ներկայութիւնը, որ կարողանանք պետութեան դիմադրողականութիւնը բարձրացնենք, միւս կողմից՝ իշխանութեանը հնարաւորութիւն տանք, որ այդ դիմադրողականութիւնը օգտագործեն մարտահրաւէրների չէզոքացման համար»,- ասաց նա:

Հարցին, թէ ՀՅԴ-ն ընդդիմութեան դաշտո՞ւմ է գործելու, Արծւիկ Մինասեանն ասաց. «Դաշնակցութիւնը միշտ հանդէս է գալիս պետականութեան ողնաշարի դիրքերից, եւ նրանք, ովքեր կարողացել են գնահատել Դաշնակցութեանը, համագործակցութիւնը աւելի սերտ է եղել, պետական ուղեգծից դուրս չի եկել»,- ասաց նա եւ նկատեց, որ փորձել են շփոթել պետականութեան ողնաշարին մօտ լինելը «կողմ լինելով դէմ լինելու հետ»:

«Մենք մի կարեւոր եզրայանգման ենք եկել, Դաշնակցութիւնը, յետայսու, բացառելու է որեւէ քաղաքական կոալիցիա, եթէ իր ձայնը, դերակատարութիւնը վճռական չէ, այսինքն, եթէ անհրաժեշտ մեծամասնութիւնը, ձայները կան, իմաստ չկայ, որ մենք նորից, աւելորդ անգամ մտնենք այդ յարաբերութեան մէջ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ այսինքն սխա՞լ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, նախկին նախարարն ասաց. «Սխալ բառը մի քիչ կոպիտ է ասած, գուցե թերացում ասենք: Թերեւս, առանձին դէպքերում ճիշտ չէ, որ մենք այն ժամանակ մտանք կոալիցիաների մէջ, երբ դրա անհրաժեշտութիւնը չկար»,- ասաց նա:

Չնայած դրան` նա նշեց, որ նոյնիսկ այդպիսի դէպքում, երբ ձայների տեսակէտից իրենց ազդեցութիւնը թէեւ վճռական չէր, բայց իրենց ազդեցութիւնը եղել է շատ աւելի շատ, քան այդ ձայներ են եղել:

Արծւիկ Մինասեանը նշեց նաեւ, որ Դաշնակցութիւնը ստիպւած է եղել աշխատել այն իշխանութեան հետ, որը ձեւաւորել է ժողովուրդը: «Հիմա մեղադրում են իշխանութեան հետ համագործակցելու համար, բայց չէ՞ որ ընտրողներն են ձեւաւորել այդ իշխանութիւնը, հիմա ի՞նչ անէր Դաշնակցութիւնը, ճամպրուկները վերցներ մի կողմ կանգնէ՞ր,- ասաց նա եւ նշեց, որ ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց:

Նա ասաց, որ ներկայիս կառավարութեանը ընդդիմութիւն չեն, քանի որ այսօրւայ դրութեամբ կառավարութիւնը գործում է այն ծրագրով, որոնք իրենք էլ են հաստատել, բայց որոշակի շեղումները եղել են, ինչի արդիւնքում որոշակի քննադատութեամբ են հանդէս եկել:

Անդրադառնալով արդարադատութեանը՝ Արծւիկ Մինասեանն ասաց, որ վտանգաւոր է իրաւական գնահատականները քաղաքական փաթեթավորմամբ եւ հակառակը ներկայացնելը: Մասնաւորապէս, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին առաջադրւած մեղադրանքի առումով, նա ասաց, որ Սահմանադրական կարգի տապալում արտայայտութիւնը պետականութեանը կպած գործողութիւն է, եւ պէտք է շատ զգոյշ լինել, որ քաղաքական հետապնդման տպաւորութիւն չստեղծւի:

Անդրադառնալով արտաքին քաղաքականութեանը՝ Արծւիկ Մինասեանն ասաց, որ արտաքին ճնշումները չափազանց շատ են: «Անդրբեջանը անթաքոյց վարում է մի քաղաքականութիւն, որ հողը դէպի իրեն քաշելով՝ առաջ է գալիս, թէեւ չէզոք գօտու տարածքներ են, բայց սա սպառնալիք է, ֆիզիկական սպառնալիք է երկրին»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • Ջուլիանին կոչ է անում աւելացնել ճնշումն Իրանի վրայ
    Ջուլիանին կոչ է անում աւելացնել ճնշումն Իրանի վրայ

    Իր ընդգծւած հակաիրանական հայեացքներով յայտնի, ԱՄՆ նախագահի փաստաբան, Նիւ Եօրքի նախկին քաղաքապետ Ռոդի Ջուլիանին ելոյթով հանդէս է եկել Վարշաւայում ընթացող «Խաղաղութիւնն ու անվտանգութիւնը Մերձաւոր Արեւելքում» խորհրդաժողովում. տեղեկացնում է «Agence France-Presse»-ը:

  • Արծւիկ Մինասեան. «Կառավարութեան ծրագիրը զերծ է գաղափարական յենքից»
    Արծւիկ Մինասեան. «Կառավարութեան ծրագիրը զերծ է գաղափարական յենքից»

    Պարգեւավճարների հետ կապւած բարձրաստիճան անձինք մեկնաբանում են օրէնքները՝ կամ չծանօթանալով, կամ սխալ մեկնաբանութիւն տալով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • Արծւիկ Մինասեան. «Սահմանադրական առումով ունենք թերի կառավարութիւն»
    Արծւիկ Մինասեան. «Սահմանադրական առումով ունենք թերի կառավարութիւն»

    Անցած տարի Դաշնակցութիւնը հրապարակեց իր սոցիալ-տնտեսական քաղաքականութեան դրոյթները, որը պէտք է հիմք հանդիսանայ ցանկացած կառավարութեան եւ պետական ու հանրային ծրագրին Դաշնակցութեան կողմից տրւող գնահատականների համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ մասնագիտական յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը՝ յիշեցնելով, որ Դաշնակցութիւնը կառավարութեան ծրագրի վերաբերեալ արդէն հրապարակել է իր մասնագիտական եւ քաղաքական գնահատականը, առաջիկայում այս փաստաթուղթը կը հրապարակւի ամբողջ ծաւալով:

  • ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
    ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

    ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրւարի 12-ին հիւրընկալւել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

  • ՀՅԴ ԳՄ.«Մշակոյթի նախարարութեան անհրաժետութիւնը պարտադիր է»
    ՀՅԴ ԳՄ.«Մշակոյթի նախարարութեան անհրաժետութիւնը պարտադիր է»

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ  մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերով յանձնախումբն  իր մտահոգութիւնն է յայտնում   ՀՀ մշակոյթի ու կրթութեան և գիտութեան նախարարութիւնները միաւորելու վերաբերեալ զանգւածային լրատւամիջոցներում, ինչպէս նաև որոշ պաշտօնական շրջանակներում շրջանառվող տեղեկութիւնների կապակցութեամբ։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։