Հա

Ազգային

18/11/2018 - 10:50

Ընտրակաշառք` Փաշինեանից

Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ուշացած կոչը, ուղղւած հայրենակիցներին, ժպիտ է շարժում: Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ բացայայտ ընտրակաշառք եւ պետական ռեսուրսի չարաշահման բացառիկ դէպք:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի ուշացած կոչը, ուղղւած հայրենակիցներին, ժպիտ է շարժում: Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ բացայայտ ընտրակաշառք եւ պետական ռեսուրսի չարաշահման բացառիկ դէպք:

Դատէք ինքներդ.

«Սիրելի հայրենակիցներ. Վեց ամսւայ վարչապետութեան ընթացքում ամենաարդարացի բողոքներից մէկը, որ լսել եմ հետեւեալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագէտ, բարձր կազմակերպիչ՝ յաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայութիւնն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետութեան: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատւական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այնմարդկանց, ովքեր համոզւած են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբերոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրութեան ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակութիւն, ահա այս մարդկանց յորդորում եմ իրենց «CV»-ն եւ մոտիւացիոն նամակը ուղարկել «Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։» էլեկտրոնային հասցէին: Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կը ներկայանան իրենց «CV»-ով եւ մոտիւացիոն նամակով, կը հրաւիրւեն հարցազրոյցի՝ իմ կողմից ստեղծւած համապատասխան խորհրդատւական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ աւելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու եւ նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարաւորութիւն տալու համար: Մի քանի փուլ յաջողութեամբ անցած թեկնածուների տւեալները կը ներառւեն ստեղծւող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտութեան եւնշանակող մարմինների հայեցողութեամբ, պետական կառավարման համակարգում կարւեն նշանակումներ՝ օգտւելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտութեան՝ կը հանդիպեմ թեկնածուների հետ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կը հրաւիրւեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց «CV»-ով եւ մոտիւացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կը համոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ եւ մոտիւացւած լինելու մէջ: Միայն մի խնդրանք. կադրերի ընտրութիւնը այս դէպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է եւ խնդրում եմ որեւէ պարագայում վիրաւորւած կամ մերժւած չզգալ: Ի վերջոյ, եթէ ձեր նկատմամբ կամայ թէ ակամայ անարդարութիւն են գործում, ձեր հետեւողականութեամբ դուք որեւէ այլ փուլում կը կարողանաք ապացուցել ձեր արդարացիութիւնը: Ես սա հաստատ գիտեմ: Նաեւ սեփական օրինակով:

Լաւ եղէք:

Նիկոլ Փաշինեան, ՀՀ վարչապետ»:

 

Կարծում եմ՝ ԿԸՅ-ը եւ մարդու իրաւունքների պաշտպանը պարտաւոր են լրջօրէն ուսումնասիրել Նիկոլ Փաշինեանի այս կոչն ու անել անհրաժեշտ հետեւութիւններ, ընդհուպ՝ Փաշինեանի գլխաւորած «Իմ քայլը» դաշինքին առաջիկայ ԱԺ ընտրութիւններին մասնակցելու իրաւունքից զրկելու ուղղութեամբ:

Կարծում եմ՝ շատ խելք պէտք չէ հասկանալու համար Փաշինեանի՝ նախընտրական այս մէկ քայլանոց «կոմբինացիայի» բուն նպատակը՝ դիմումներով, «CV»-ներով եկէք վարչապետին կից խմբի մօտ, ու մենք կը տեսնենք, թէ ինչ կարելի է անել ձեր հետագայ զբաղւածութեան եւ պաշտօնի հարցերով: Եւ սա այն բանից յետոյ, երբ հրապարակել ես նախընտրական ցուցակդ, որից դուրս են մնացել նոյն այդ կարող, խելացի եւ ընդունակ մարդիկ:

Ժամանակին Փաշինեանը մէկ անգամ չէ, որ նախկին իշխանութիւններին մեղադրել է պետական ռեսուրսը կուսակցութեան շահերին ծառայեցնելու համար: Հիմա ճիշտ պահն է Փաշինեանին ասելու, որ նա այդ նոյն բանն անում է բացայայտ, դոյզն-ինչ չնեղւելով այն բանից, որ դա նոյնիսկ օրէնքով հետապնդելի արարք է:

Իր կոչը Փաշինեանն ստորագրել է. «Նիկոլ Փաշինեան, ՀՀ վարչապետ», չնայած, որ այն տարածւել է նոյեմբերի 17-ին, երբ նա ԱԺ յայտնի քւէարկութիւններից յետոյ այլեւս վարչապետ չէ, այլ ընդամենը վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար: Թէ ով կը լինի ՀՀ յաջորդ վարչապետը, ցոյց կը տան ԱԺ արտահերթ ընտրութիւնները, իսկ դրա համար դեռ պէտք է ապրել մինչեւ դեկտեմբերի 9-ը:

Լաւ եղէք:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։