Հա

Ազգային

19/11/2018 - 13:00

Արմէն Ռուստամեան. «Եթէ ՀԱՊԿ-ում առաջանան խնդիրներ, դրանից առաջին օգտւողը լինելու է Ադրբեջանը»

Ցաւում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականութեան կարեւոր հարթակի` ՀԱՊԿ-ի վրայ: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին յայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

«alikonline.ir» - Ցաւում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականութեան կարեւոր հարթակի` ՀԱՊԿ-ի վրայ: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ ճեպազրոյցների ժամին յայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Միանշանակ է, որ թէ՛ Բելառուսի, թէ՛ Ղազախստանի ղեկավարների յայտարարութիւնները չեն բխում կառուցողականութեան ոգուց եւ այն համագործակցութեան տրամաբանութիւնից, որը ՀԱՊԿ գործընկերութեան մէջ առկայ է»,- ասաց նա:

Նրա կարծիքով` ՀՀ-ն իր խնդիրները այնպէս պէտք է լուծլ, որ լրացուցիչ պրոբլեմներ չառաջացնեն: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում մեր տեղը պահելու հարցին, մենք գիտէինք, հասկանում էինք, որ այդտեղ կայ բաց ՀԱՊԿ կանոնադրութեան մէջ: Փաստօրէն կատարւած փաստից յետոյ փորձ է արւում խնդիրը լուծել: Մինչեւ մեր տեղն այդտեղ հարւածի տակ դնելը` մինչեւ Խաչատուրովին յետ կանչելը, պէտք էր նախատեսել այս ամէն ինչը, որպէսզի կատարւած փաստից յետոյ չփորձէինք խնդիրը լուծել»,- ասաց նա եւ յիշեցրեց, որ Իւրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում նշանակելը հարթ ու հանգիստ չի եղել:

«Խաչատորովի նշանակելն այդտեղ հարթ ու հանգիստ չի եղել, մենք տեսել ենք, թէ ինչ դժւարութիւնների արդիւքնում է այդ նշանակումը տեղի է ունեցել: Դեռ այն ժամանակ հակադրւող կողմեր կային, բայց այդ հարցը լուծւեց»,- յիշեցրեց պատգամաւորը:

Ռուստամեանն, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի` ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղւած յայտարարութեանն, ասաց, որ չի կարծում, որ ՀՀ-ն ունի այնքան լծակ պահանջելու միւս երկրի ղեկավարներից կեցւածք պահպանել: «Պահանջել բառն իր մէջ պարտադրանք է ենթադրում, եթէ այդ տրամաբանութեամբ սկսի խօսակցութիւնն  առաջիկայ նիստում, դա կառուցողական տեղ չի տանելու: Ես տեսնում եմ, որ կրքերը բորբոքւում են, լարւածութիւնն աւելանում է, եւ եթէ ՀԱՊԿ-ում առաջանելու են խնդիրներ, դրանից առաջին օգտւողը ոչ թէ մենք ենք լինելու, այլ Ադրբեջանն է լինելու: Ես տեսնում եմ` ինչպիսի հրճւանք է արտայայտում Արդբեջանի նախագահը տարբեր առիթներով` մեղադրանքի սլաքն ուղղելով Հայաստանի վրայ: Նա պնդում է, որ եթէ այդ կազմակերպութեան մէջ խնդիր կայ, ապա դա Հայաստանն է ստեղծում»,- նկատեց պատգամաւորը:

Ռուստամեանը նշեց, որ Այստեղ հարցը ձեւակերպումների մէջ է, եւ որ չպէտք է թոյլ տանք, որ միւս կողմն օգտւի այդ ձեւակերպումներից: «Այստեղ խնդիրն անձնական հեղինակութիւնը կասկածի տակ դնելու, կամ ինչ-որ մէկի հեղիանկութեան առաւելութիւնն արձանագրելու հարց չի: Հարցը այդ կառոյցի արդիւնաւէտ աշխատանքն է, ձեւաւորւած աւանդոյթները, միմեանց կողմից յարգւած վարւելակարգն է: Այդ յարաբերութիւններն ինչքան բարեկամական լինեն, այնքան դրանից ընդհանուր գործը կը շահի»,- եզրափակեց նա:

Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներից պազրաաբնումներ է պահանջելու` Բելառուսի նախագահի եւ այդ երկրի Ադրբեջանի դեսպանի հանդիպման համար:

Դրան հետեւէլ էր Բելառուսի ԱԳՆ նախարարի խօսնակի կոշտ արձագանգը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։