Հա

Ազգային

19/11/2018 - 14:30

Արմենուհի Կիւրեղեան. ««Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլեւ քանդում ենք»

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կյուրեղեանը «168.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին՝ նկատեց՝ եթէ այս ընտրութիւններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամէն ինչ տանել «սեւերի» եւ «սպիտակների», ապա ամէն ինչ ցաւալի աւարտ կունենայ պետութեան համար։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կյուրեղեանը «168.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին՝ նկատեց՝ եթէ այս ընտրութիւններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամէն ինչ տանել «սեւերի» եւ «սպիտակների», ապա ամէն ինչ ցաւալի աւարտ կունենայ պետութեան համար։

Ըստ նրա՝ խնդիր չպէտք է դրւի, թէ որ կուսակցութիւնը խորհրդարանում քանի մանդատ է ստանալու, այլ՝ թէ որ կուսակցութիւնը կարող է երկիրը հանել ծանր վիճակից։

«Այսօր մենք տեսնում ենք պետութեան կործանման վտանգները եւ պէտք է ներկայացնենք այն քայլերը, որոնք կործանումից մեզ կը հանեն։ Ո՞ւր ենք տանելու այս երկիրը, եթէ այսպէս առանց մտածելու ու գաղափարի՝ առաջ շարժւենք: «Դմփ-դմփ-հու»-ով ոչ միայն երկիր չենք կառուցելու, այլեւ քանդում ենք, եւ, եթէ այդ քանդելը պէտք է շարունակենք, ապա վաղը կանգնելու ենք երկիր ունենալու խնդրի առջեւ»,- ասաց պատգամաւորը։

Խօսելով կառավարութեան ներկայացրած 2019 թւականի բիւջէի նախագծի մասին, Արմենուհի Կիւրեղեանը նշեց, որ կառավարութիւնը յայտարարել է, որ կարեւորում է տեղեկատւական, գիւղատնտեսութեան եւ զբօսաշրջութեան ոլորտների զարգացումը, իսկ հանքարդիւնաբերութիւնը դիտարկում է ոչ հեռանկարային ոլորտ, որի զարգացման մասին որեւէ ակնարկ նոյնիսկ չկայ։

«Ամէն ինչ տարւում է ազատական շուկայ, ինչը պետական ինստիտուտների քայքայման ճանապարհներից մէկն է։ Ի վերջոյ, չպէտք է մոռանալ, որ Սահմանադրութեան մէջ գրւած է, որ Հայաստանի Հանրապետութիւնը սոցիալական երկիր է, ինչը նշանակում է՝ ապահովել սոցիալական արդարութիւն։ Մենք ցանկանում ենք երկիրը տանել դէպի մասնաւորի, այդ դէպքում ինչի՞ համար է պետութիւնը։ Գոնէ ես այս ծրագրով արդէն տեսնում եմ պետականութեան քայքայման վտանգը, հէնց տնտեսութեան մէջ։

Տեսնում եմ նաեւ Լեւոն Տէր-Պետրոսեանի ժամանակաշրջանի վերադարձ, երբ ազատական շուկայի ծրագրով եկաւ, էժան գներով սեփականաշնորհեց բոլոր գործարանները, դրանք թալանւեցին, վաճառւեցին, եւ երկիրն ունեցաւ մի իրավիճակ, երբ բոլորս ապրեցինք «սեւ ու մութ» տարիներ։ Այսօր նոյն ծրագրով եկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը։ Ճիշտ է, այդպէս բացայայտ դրա մասին չի ասում, բայց տեսնում ենք, որ գնում են դրան»,- շեշտեց Արմենուհի Կիւրեղեանը։

Պատգամաւորը նաեւ յաւելեց, որ հանրութեան մօտ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած կառավարութեան նկատմամբ մօտեցումները փոխւել են, քանի որ ժողովուրդը տեսնում է 2019 թւականի բիւջէի ծրագիրը, տարբեր աշխատատեղերի կրճատումը եւ այլն, եւ սկսել է մտածել՝ այսպէս ո՞ւր է գնում. «Աշխատատեղ է կորցնում, սակայն նորերը չեն բացւում, փոխարէնը՝ կան միայն խոստումներ եւ յղումներ ենթադրեալ ներդրումների վրայ»,- եզրափակեց Արմէնուհի Կիւրեղեանը։

Յարակից լուրեր

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • Շարունակւում են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հանդիպումները Կիպրոսում
    Շարունակւում են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հանդիպումները Կիպրոսում

    Կիպրոս այցելութեան շրջանակներում յունիսի 11-ին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը հանդիպել է Կիպրոսի պետական-կուսակցական ներկայացուցիչների հետ:

  • Սարգիս Ազնաւորեան՝ Դաշնակցութեան յեղափոխական աւանդներու պահապանը
    Սարգիս Ազնաւորեան՝ Դաշնակցութեան յեղափոխական աւանդներու պահապանը

    Սարգիս Ազնաւորեան մարտական գործի մարդն էր։ Միշտ լռակեաց եւ խոնարհ, խստապահանջութեամբ պատրաստեց սերունդներ՝ պաշտպանելու համար Լիբանանի մեր հայահոծ գաղութները։ Նիկոլ Դումանի հաւատքով ու օրինակով, ան եղաւ Դաշնակցութեան մարտականակերտը եւ մեր յեղափոխական աւանդներու պահապանը։

  • Սոցիալական քաղաքականութեան արդիւնքների ամփոփում` 2018 թ. մայիսից 2019 թ. մայիս. ՀՅԴ ՄՈՀ
    Սոցիալական քաղաքականութեան արդիւնքների ամփոփում` 2018 թ. մայիսից 2019 թ. մայիս. ՀՅԴ ՄՈՀ

    Իշխանափոխութիւնից յետոյ անցել է մէկ տարի, սակայն մեր երկրում աղքատութիւն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկութեան խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրութեան ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը: Անապահով ընտանիքները յայտնւում են աղքատութեան ցիկլում՝ այդ ընտանիքներում մեծացող երեխաները չեն ստանում բաւարար սնունդ, որակեալ կրթական եւ առողջապահական ծառայութիւններ, որի արդիւնքում նրանք եւ նրանց ընտանիքները ապագայում եւս դատապարտւած են աղքատութեան:

  • Կազմակերպութիւն, որը պետականութիւն կերտեց
    Կազմակերպութիւն, որը պետականութիւն կերտեց

    Իւրաքանչիւր տարի Հայոց պետականութեան վերականգնման օրը նշելուց, որ այժմ կոչւում է «Հանրապետութեան օր», ինչ-որ բաներ անտեսւում են: Անտեսւում են գաղափարական հիմքերը, արժէքային եւ կազմակերպչական հզօր համակարգը, որոնց բացակայութեան պարագայում չէր կարող իրականութիւն դառնալ պետականութեան ստեղծումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։