Հա

Ազգային

20/11/2018 - 15:20

Բագրատ Եսայեան. «27 տարի ժողովուրդն առաջնորդւում է փրկչի սպասումով եւ դրանով էլ անընդհատ խաբւում»

Ժողովրդի այն մտայնութիւնը, թէ երկիրը ստեղծւած վիճակից դուրս բերելու համար մեսիա կամ փրկիչ է պէտք, գնալով խորանում է, ինչը, բնաւ, չի նպաստում հասարակութեան քաղաքական մշակոյթի զարգացմանը. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը:

«alikonline.ir» - Ժողովրդի այն մտայնութիւնը, թէ երկիրը ստեղծւած վիճակից դուրս բերելու համար մեսիա կամ փրկիչ է պէտք, գնալով խորանում է, ինչը, բնաւ, չի նպաստում հասարակութեան քաղաքական մշակոյթի զարգացմանը. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

«Քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է այս փուլը, որ հրապարակում կանգնած մարդը կարող է 21-րդ դարում գոռալ առաջնորդի անունը: Այսօր ԱՄՆ-ում, Եւրոպայում ժողովուրդը դուրս չի գայ հրապարակ եւ անձի անուն գոռայ: Մեր հասարակութիւնը, 70 տարի քաղաքական կեանք չունենալով, մնացել է այդ ժամանակաշրջանի մակարդակին, իսկ 27 տարի նախորդ իշխանութիւնները որեւէ քայլ չեն արել հասարակութեան գրագիտութեան ուղղութեամբ»,- նշել է նա:

Ըստ Եսայեանի՝ իշխանութիւն-ընդդիմութիւն գործողութիւնների հարթութիւնում ժողովուրդը չպէտք է առաջնորդւի այն տրամադրութեամբ, թէ անձը որքան բարձր է գոռում կամ ինչ լոզունգ է հնչեցնում: «Կրկնում եմ՝ մենք մտածում ենք, որ «փրկիչը» կը գայ եւ մեզ լաւ կեանք կը տայ, բայց այդպէս չի լինում, որովհետեւ լաւ կեանքի համար ժողովուրդները պայքարում են: Իսկ քաղաքական առաջնորդներն այդ սպասելիքը կազմակերպում են՝ մշակում ծրագրեր եւ դա յանձնում ժողովրդի դատին, քւէ ստանալուց յետոյ էլ փորձում իրականացնել դրանք: Եթէ ձախողում են ծրագրերի իրականացման մէջ, ապա այն փոխանցում են միւս ընդդիմադիր քաղաքական ուժերին: Սա է քաղաքական կեանքի օրէնքը քաղաքակիրթ երկրներում, որը ՀՀ-ում չկայ: 27 տարի ժողովուրդն առաջնորդւում է փրկչի սպասումով եւ դրանով էլ անընդհատ խաբւում»,- ասել է Եսայեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։