Հա

Ազգային

29/11/2018 - 14:09

Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով

Մերօրեայ իրականութիւնը շատ է նման Ջորջ Օրւէլի «Անասնաֆերմա»-ին: 1917 թւականի բոլշեւիկեան յեղափոխութեան եւ դրան յաջորդած ստալինիզմի ժամանակաշրջանին վերաբերող քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրից այս վիպակը, կարծես, ճիշտ ու ճիշտ գրւած է նաեւ մեր օրերի Հայաստանի համար: «Անասնաֆերմա»-ի պէս մեզ մօտ էլ շատ արագ ի յայտ է եկել, այսպէս կոչւած, արտօնեալների մի խաւ, որը մտել է «Անասնաֆերմա»-ի նոր տէրերի կերպարի մէջ՝ իւրացնելով նրանց կարգախօսը` «Բոլոր չորքոտանիները հաւասար են, իսկ երկոտանիները՝ աւելի հաւասար»: Նոր Հայաստանի մերօրեայ «տէրերն» իրենց թոյլ են տալիս այն բոլորը, ինչ մտքներով կանցնի. չէ՞ որ նրանք են մեր իրականութեան պարոն Ջոնզին վռնդել ֆերմայից եւ մեզ պարգեւել այնքան երազած ազատութիւնը: Նրանք հիմա ամենակարող տէր ու տնօրէններ, ամենաարդար դատաւորներն են` կարող են զրպարտել, մեղադրել ու դատապարտել ցանկացած մարդու, ով կը համարձակւի ընդդիմանալ իրենց եւ հակառակ կարծիք արտայայտել:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Մերօրեայ նման հերոսներից մէկին յայտնաբերեցի այսօր, երբ պատահաբար ծանօթացայ նրա ՖԲ գրառմանը` ոչ աւելի, ոչ պակաս սփիւռքի փոխնախարար Բաբգէն Տէր-Գրիգորեանի մտքի «փայլատակման» արգասիքին: Նման «կարողութեան» համար էլ երեւի նա ժամանակին նշանակւել է պատասխանատու այդ պաշտօնում, որը ենթադրում է կոռեկտութիւն, զսպւածութիւն եւ ամենակարեւորը` չէզոքութիւն քաղաքական գործընթացներում:

Պարզւում է, սակայն, որ մեր «հերոսը», ինչպէսեւ նրա բոլոր թիմակիցները, բառի բուն իմաստով, թքած ունի այդ բոլորի վրայ: Նրան էլ է կարելի, չէ՞, վարւել այնպէս, ինչպէս վարւում են մերօրեայ «յեղափոխականները»: Նա էլ հաստատ մի քանի անգամ մասնակցել է «դմփ-դմփ-հու»-ի ծիսակատարութեան ու իր ներդրումն ունեցել Արցախեան ազատամարտից աւելի թանկ ու կարեւոր համարւող իշխանափոխութեանը:

Մարդն, ի դէպ, անքան էլ մեղաւոր չէ, նրան էլ է պէտք հասկանալ. վերջապէս պէտք է ապացուցի իր բոլոր վերադասներին` մինչ այդ իրեն սնած ու փայփայած, փայաբաժին ապահոված Սորոսին, եւ մեր ֆերմայի Նապոլէոնին՝ ամենակարող առաջնորդին, ու նրա մերձաւորագոյն շրջապատին (Նապոլէոնը «Անասնաֆերմա»-ի յեղափոխութեան հիմնական ղեկավարն ու յետագայ բռնապետն է), որ վստահութեան արժանի է եւ ունակ կատարելու ցանկացած յանձնարարութիւն` ինչքան էլ որ այն կեղտոտ լինի:

Սակայն մեր «հերոսը» մոռացել է մի պարզ ճշմարտութիւն` սեփական դէմքը մրոտելուց առաջ անհրաժեշտ է լաւ մտածել, թէ ում կամ որ կառոյցի դէմքն ես պատրաստւում մրոտել, եւ կենսագրութեամբ, անցած ճանապարհով կարո՞ղ ես, արդեօք, համեմատւել դիմացինի հետ, թէ՞ ոչ:

Կոնկրետ այս պարագայում պէ՞տք է, արդեօք, յիշեցենել, թէ ինչ կենսագրութիւն ունի Հրանտ Մարգարեանը, ինչի միջով է անցել եւ որ կառոյցն է ներկայացնում:

Ամո՛թ է, սիրելի՛ս: Իշխանութեան մաս կազմելը, պաշտօն զբաղեցնելը դեռ չի նշանակում ընդդիմախօսին անւանարկելու եւ զրպարտելու բարոյական իրաւունք: Այդպէս կարող են վարւել միայն քաղաքական թզուկները, որոնց շարքերը համալրելու լուրջ յայտ ես ներկայացրել նաեւ դու:

Վերջապէս յիշի՛ր արմատներդ…

Յ.Գ.-1. Չփորձե՛ս միայն յիշեցնել ՀՅԴ երիտ-պատանեկան կառոյցներին, ՀՄԸՄ-ին անդամակցելու հաւանական անցեալիդ մասին: Չի անցնի: Աւելի վատ քեզ համար:

Յ.Գ.-2. Յոգնեցինք արդէն` յիշեցնելով, որ Դաշնակցութեան մօտ չկան, այսպէս կոչւած, «շերտեր»: Դաշնակցութիւնը միատարր կառոյց է, որի ներկայացուցիչը, այս դէպքում՝ Հրանտ Մարգարեանը, ներկայացնում է նրա գաղափարները, ընդհանուր տեսակէտները, դիրքորոշումները եւ կամքը: Այնպէս որ` մեզ պառակտել չի ստացւի, մի՛ փորձէք:

«Alikonline.ir» կայքի պատասխանատու խմբագիր յատուկ  «yerkir.am»-ի համար

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։