Հա

Ազգային

02/12/2018 - 12:32

Հրանտ Մարգարեան. «Նիկոլ Փաշինեանը փորձում է ձեւաւորել իր ընդդիմութիւնը»

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը ՀՀ արտահերթ խորհրդարանական նընտրութիւնների քարոզչութեան ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանում հաստատաւած սիրիահայերի ու իրանահայերի հետ:

«alikonline.ir» - ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների քարոզչութեան ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանում հաստատաւած սիրիահայերի ու իրանահայերի հետ:

Իրանահայերի հետ հանդիպման ընթացքում Հրանտ Մարգարեանը վերլուծել է աւագանու ընտրութիւններից սկսած քարոզարշաւների ընթացքում տեղի ունեցած իրադարաձութիւններն ու յայտնել, որոշ մտահոգութիւններ:

«Օր-օրի արհեստականօրէն սրւում է վիճակը եւ փորձ է արւում բեւեռներ ձեւաւորել: Այսինքն իշխանութիւնը, այս պարագային՝ Նիկոլ Փաշինեանը, չի բաւարարւում այնքանով, որ ինքը կարող է մեծ յաղթանակ տանի: Ուզում է նաեւ որոշել, որ ով պէտք է լինի իր ընդդիմութիւնը եւ սրելով իրավիճակը, տանելով սեւի ու սպիտակի, սպիտակի ու սեւի, անցեալի ու ներկայի կտրւածքի մէջ, փաստօրէն  փորձում է ձեւաւորել իր ընդդիմութիւնը»,- նշել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը՝ յաւելելով, որ Փաշինենաը ցանկանում է տեսնել խոցելի ընդդիմութիւն, որ չի վայելում ժողովրդի համակրնաքը:

«Այդ ընդդիմութիւնը պէտք է անցեալի սխալների բեռը կրի: Սա պէտք է իրեն, որպէսզի ստւերի տակ թողնի խելացի, մտածող, ծրագիր ունեցող, լուրջ, առողջ քաղաքական ուժերին»,- յստակեցրել է Հրանտ Մարգարեանը:

Մանրամասները՝ տեսանիւթում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։